Երևան
16 °C
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանել է ՀԷՑ-ի աուդիտի եւ դրա հետագա ճակատագրի վերաբերյալ մեր հարցերին:
- Պարոն Զախարյան, ի՞նչ հարցեր եք ուզում պարզել ՀԷՑ-ի աուդիտով, այսինքն՝ մեր հանրությունը ի՞նչ հարցերի պատասխան է ստանալու:
- Իրոք, հանրության մոտ կա կասկած, կան վերապահումներ՝ ձեւավորված սակագնի հետ կապված, եւ այդ կասկածները փարատելու միակ ճիշտ քայլը այսօրվա իրավիճակում հանրապետության նախագահի կողմից աուդիտ անցկացնելու որոշումն էր, որը համաձայնեցվեց նաեւ ռուսական կողմի հետ՝ հաշվի առնելով, որ ընկերությունը ռուսական է: Ընդհանուր ֆինանսական, տեխնիկական վիճակը ուսումնասիրելու եւ ՀԷՑ-ի ներկայացրած հայտի հիմնավորվածությունը ստուգելու աուդիտ է անցկացվելու: Եւ բացի դրանից՝ անցկացվելու են նաեւ խորհրդատվական ուսումնասիրություններ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որը կտա նաեւ պատասխանը, թե ինչքանո՞վ են հիմնավորված հանձնաժողովի կողմից այն բոլոր ուսումնասիրությունները, հաշվարկները, որոնք հիմք են հանդիսացել սակագների բարձրացման համար, եւ այդ տեսանկյունից՝ բոլոր անհանգստացնող հարցերի պատասխանները աուդիտը կտա:
- Այսինքն՝ խոսքը ֆինանսակա՞ն աուդիտի մասին է, թե՞ ավելի խորը, ավելի մեծ ժամանակահատված ընդգրկող:
- Մենք հիմա ռուսական կողմի հետ նախապատրաստում ենք տեխնիկական առաջադրանք: Աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պիտի համաձայնեցված լինի ռուսական կողմի հետ: Հարցաշարն ամբողջությամբ դեռ ավարտված չէ, քննարկման փուլում է, ռուսական կողմի հետ վերջին հանդիպման ժամանակ նորից անդրադարձել ենք այդ հարցերին, իրենք ունեն որոշակի առաջարկություններ, մենք՝ նույնպես, եւ ընդհանուր քննարկումներ են այսօր ընթանում, դրանից հետո մենք կունենանք հարցաշարը, որը եւ կտա բոլոր հարցերի պատասխանները: Քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ես առայժմ ճիշտ չեմ համարում հարցաշարի մասին որեւէ բան ասել:
- Կարծեմ՝ այս շաբաթվա վերջին պիտի հարցաշարը պատրաստ լինի:
- Փորձում ենք, ուզում ենք ավարտել, ցանկություն կա եւ պայմանավորվածություն, որ մինչեւ շաբաթվա վերջ փորձենք ավարտել: Տեսնենք՝ ինչքանով կստացվի: Հարցը բավական պատասխանատու է ե՛ւ մեզ համար, ե՛ւ ռուսական կողմի համար, դրա համար են բանակցությունները այսպես ավելի խիստ, ավելի մանրամասն քննարկումներ են ընթանում ընդհանուր հարցաշարի շուրջ:
- Ենթադրենք՝ պարզվեց, որ կան չարաշահումներ, զարգացման ի՞նչ հետագա սցենարներ ունեք յուրաքանչյուր արդյունքի դեպքում:
- Մինչեւ աուդիտի պատասխանները չլինեն, սցենար չես կարող մշակել, որովհետեւ նայած որ ոլորտում, որ ուղղությամբ ինչ գնահատական կլինի՝ դրանից ելնելով նոր պիտի սցենար մշակվի: Այսօր սցենար մշակելն էլ ճիշտ չի լինի:
- Անընդհատ խոսվում է, որ ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցություններ են ընթանում՝ մասնավորապես, որ Սամվել Կարապետյանն է գնելու այն, ինչքանո՞վ են այս խոսակցությունները իրական եւ ի՞նչ ինֆորմացիա ունեք դուք:
- Այդ մասին խոսակցություններ գնում են շուրջ վեց ամիս, եւ այո՛, ասում են, որ բանակցություններն ընթանում են «Տաշիր գրուպի» եւ ՀԷՑ-ի ղեկավարության միջեւ: Առուվաճառքի պայմանագրում միանշանակ ֆիքսված է, որ այն պիտի համաձայնեցված լինի ՀՀ կառավարության հետ: Բանակցություններ այսօր կարող են գնալ տարբեր ընկերությունների միջեւ, եւ վերջնական համաձայնություն ստանալու համար հարցը կներկայացվի կառավարությանը: Այսօր կոնկրետ ասել, որ այս կամ այն ընկերության միջեւ բանակցություններ ընթանում են եւ կոնկրետ լուծումներ կան՝ այդպես չէ: Այսինքն՝ ներքին բանակցություններ կարող են գնալ, որի մասին մենք անգամ տեղյակ չենք: Այնպես որ՝ դժվար է ասել, որ բանակցություններ 100 տոկոսով գնում են կամ՝ այդ բանակցությունների արդյունքները ինչ կարող են լինել, քանի դեռ կառավարությանը չեն դիմել, որ՝ մենք ուզում ենք վաճառել եւ տվյալ ընկերությանն ենք վաճառում:
- Դուք, որպես ոլորտի պատասխանատու նախարար, որքանո՞վ եք հավանական համարում, որ սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարվի:
- Աուդիտից հետո ներկայացված արդյունքների ու առաջարկությունների համաձայն կլինեն երկկողմ քննարկումներ. լուծումները կարող են տարբեր լինել:
- Երկկողմանի առաջարկությունների մասի՞ն է խոսքը:
- Իհարկե:
- Ճիշտ չե՞ք համարում, որ ՀԷՑ-ում առաջացած ճեղքը ռուսական կողմը փակի, որովհետեւ այստեղ խորհրդարանական լսումների ժամանակ էլ անընդհատ խոսվում էր նրանց վատ մենեջմենթի մասին, ինչո՞ւ պիտի հանրությունը վճարի այդ գումարը:
- Այն վնասները, որ եղել են այդ կառույցում վերջին մի քանի տարիների ընթացքում, չէի ասի, որ դա իրենց սխալ մենեջմենթի պատճառն է. ե՛ւ սակավաջրության, ե՛ւ ատոմակայանի ոչ պլանային կանգառի պատճառով կորուստներ են եղել՝ 36.6 միլիարդ դրամի սահմանում: Ես չէի ասի, որ դա ՀԷՑ-ի մեղավորությամբ է եղել եւ որ ինքը պիտի վճարի: Դա մի քիչ տրամաբանական չի լինի, երբ ատոմակայանը 88 օր չնախատեսված կանգառ է ունեցել, աշխատել է մոտավորապես 40-50 տոկոս հզորությամբ եւ սակավաջուր տարիներ են եղել, որի պատճառով հիդրոկայանները ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել, քան պիտի արտադրեին սակագներով նախատեսված պլանային ցուցանիշներով: Եւ չարտադրված էժան էլեկտրաէներգիայի փոխարեն կայանները ստիպված թանկ էլէներգիա են մատակարարել էլեկտրացանցին, որը եւ բերել է նման կորուստների: Այնպես որ՝ այստեղ կորուստները անխուսափելի էին, եւ ՀԷՑ-ին ասել, որ իրենք պիտի փոխհատուցեն, ես ճիշտ չեմ համարում:
- Բայց 36.6 միլիարդը անցյալ տարվա սակագնի մեջ էր ներառված, որից 13,2 միլիարդը արդեն փակվել է, օրենքն էլ նախատեսում է, որ այդ գումարը 3 տարվա ընթացքում պիտի փակվի:
- Այո՛, կարգը նախատեսում է, որ նման վնասները պիտի փոխհատուցվեն 3 տարիների ընթացքում եւ 3 տարիների ընթացքում այդ 36.6-ից փոխհատուցվել է 13.2 միլիարդի սահմաններում: Մնացած 23,4 միլիարդը ներառվել է այս սակագնի մեջ: Հիմա այս սակագնով 23.4 միլիարդ դրամն է նախատեսված, որ պիտի փոխհատուցվի: Եւ դա մենք պիտի փոխհատուցենք 3 տարիների ընթացքում, ուղղակի՝ հիմա առաջարկվել է 1 տարվա ընթացքում փակել՝ ֆինանսական իրավիճակից ելնելով: Միեւնույն է, մենք դա պիտի փոխհատուցենք իրենց:
- Բայց 36.5-ը անցյալ տարվա սակագնի մեջ չներառվե՞ց:
- Ո՛չ, անցյալ տարվա սակագների հաշվարկը եւ փաստաթղթերը առկա են:
- Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ավելացված բեռը կվճարվի բյուջեից, անվտանգության հատվածից կվերցվի, բայց վարչապետն էլ հայտարարեց, որ բյուջեից չի վճարվի, հիմա հստա՞կ է՝ ինչ միջոցներ պետք է ներգրավվեն:
- Քննարկումներն այսօր դեռ գնում են, տարբեր մոտեցումներ կան՝ տարբեր աղբյուրներից վճարելու, վերջնական որոշում չկա: Օգոստոսի 1-ից, փաստորեն, պետք է վճարվի նոր սակագնով եւ պետությունը պիտի փոխհատուցի: Ինձ թվում է՝ մինչեւ օգոստոսի 1-ը այդ վերջնական որոշումը կլինի, կասենք ձեզ՝ ինչ միջոցներից պիտի փոխհատուցենք:
- Մոտավոր տարբերակներ կարո՞ղ եք նշել:
- Տարբեր տարբերակներ կարող են լինել:
- Վերջին շրջանում հովհարային անջատումները հաճախակիացել են, ինչի՞ց է դա:
- Այսօր կարելի է պատասխանատու հայտարարել, որ ունենք կայուն, անվտանգ էներգահամակարգ, եւ որեւէ հովհարային անջատումների մասին խոսք չի լինի, առավել եւս՝ արդեն սկսվել է էլցանցերի ֆինանսական առողջացման գործընթացը: Ընդհանրապես՝ պիտի չանդրադառնանք հովհարային անջատումների հարցին:
- Եւ «Նաիրիտի» հետ կապված. դուք խոստացել էիք, որ մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերը կվճարվեն, ի՞նչ է արվել այս ուղղությամբ:
- «Նաիրիտի» հարցով պարզեցումներ կան, Միջպետական բանկի վարկերի հետ կապված արդեն ճանապարհային քարտեզը, ժամանակացույցը ձեւավորվել է բանկի հետ եւ մոտակա 1-2 շաբաթների ընթացքում սկսվելու է իրավունքների փոխանցումը բանկից ՀՀ-ին, եւ ՀՀ կառավարությունն է դառնալու վարկային միջոցների նկատմամբ պահանջատեր: Այսինքն՝ ե՛ւ բաժնետոմսերի նկատմամբ, ե՛ւ գույքի նկատմամբ իրավասությունները ամբողջությամբ անցնում են կառավարությանը: Աշխատավարձերը, այո՛, հայտարարել էինք, որ հուլիսի 15-ին կվճարենք, մի քանի բողոքներ կան՝ աշխատավարձերի հաշվարկների հետ կապված, այսօր-վաղը այդ որոշումները կկայացնեն, վերջնական ստուգումները կանեն եւ կվճարեն: Այն, ինչ խոստացել էինք, կանենք եւ աշխատավարձն ամբողջությամբ կվճարենք մի քանի օրերի ընթացքում: Ես չեմ մեղադրում նաիրիտցիներին, նրանց պահանջը արդար է՝ տարիների ընթացքում կուտակված հարցեր, աշխատավարձ, վարկեր, այլ պարտավորություններ, գազի, հոսանքի դիմաց պարտքեր, դրանց լուծումները գույքի իրավունքների փոխանցումից հետո պիտի փորձենք գտնել, հարցը բարդ է:
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Նոր նշանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքը. ինչ է այն
Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի Սեյմի նախագահին
© 2024 Հայկական ժամանակ