Դուք հրավիրված եք բացօթյա անվճար ֆիթնես դասընթացների

06/08/2015 schedule18:43

Եթե մի որոշ ժամանակ անց Թումանյան այգում տեսնեք բարձր երաժշտության ուղեկցությամբ տարբեր ֆիզիկական վարժություններ կատարող բազմության, չզարմանաք: Բանն այն է, որ սեպտեմբերի 13-ին եւ 19-ին անցկացվելու է ֆիթնեսի անվճար բացօթյա դասընթացներ, որոնք վարելու է Street Workout Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանը: Ծրագրում ներառված են առօրյա թեթեւ ու առողջարար վարժություններ, եւ այդպիսով նպատակ է հետապնդվում մասնակիցներին մոտիվացնել սպորտով զբաղվել ամեն օր: 

Street Workout Հայաստանի ֆեդերացիայի համահիմնադիր, կառավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ֆիթնեսի բացօթյա դասընթացները «Եղիր ակտիվ, ապրիր առողջ» մեծ ծրագրի մի մասն է: Դասընթացները օրական կտեւեն երկու ակադեմիական ժամ, այսինքն` 45-ական րոպե: Նա նաեւ նշեց, որ տարածքում անպայման կլինեն հերթապահող բժիշկներ, բացի այդ, միջոցառման կազմակերպիչները նման դեպքերում միշտ հետաքրքրվում են, թե արդյո՞ք մասնակիցներն ունեն հակացուցումներ: Ահդուհանդերձ, ըստ Ղազար Հակոբյանի, իրենք մտադիր են ծրագիրն այնպես կառուցել, որպեսզի այն հարմար լինի բոլորին:

Street Workout Հայաստանի ֆեդերացիայի համահիմնադիրը մտավախություն չունի, որ շատերը կարող են բարդույթավորվել ու չմասնակցել հրապարակային ֆիթնես դասընթացներին: Ընդհակառակը, նա համոզված է, որ միանշանակ լինելու են մեծ թվով հետաքրքրվածներ, եւ ամեն ինչ շատ լավ է անցնելու: Իսկ եթե լինելու են ամաչողներ, ապա, ըստ Ղազար Հակոբյանի, սա լավ առիթ է, որպեսզի գան եւ տեսնեն, որ ամեն ինչ հրաշալի է:

 

Տպել
962 դիտում

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար

Արման Թաթոյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է Պաշտպանի զեկույցը

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ոստիկանության միայն մեկ ստորաբաժանման ծառայության շնորհիվ պետբյուջե է վերադարձվել ավելի քան 708 մլն դրամ

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

Գրիպով հոսպիտալացվածների 95 տոկոսը երեխաներ են. խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները անդրադարձել են խաղաղ գործընթացին, նաև՝ ժողովուրդների խաղաղությանը

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծի համարը փոխվում է, կլինի նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորություն

Գյուղատնտեսական տարին պետք է դարձնել մաքսիմալ կանխատեսելի. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Բարեկամավան գյուղում ականի պայթյունից տուժած կա

Ադրբեջանցիները կրկին փորձել են խեղաթյուրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը. փորձագետ