Տեր-Պետրոսյանը «դաբռո» չտվեց. Մարալիկ

14/08/2015 schedule14:05

Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի կրտսեր որդին՝ Գալուստ Ուռուտյանը, դեռ մինչեւ երեկ պատրաստվում էր սեպտեմբերի 13-ին սպասվող Մարալիկի քաղաքապետի ընտրություններին:

Նրա մերձավորները, որ դեռ երեկ կեսօրից հետո էլ պնդում էին, որ Գալուստ Ուռուտյանն առաջադրվելու է Մարալիկի քաղաքապետի թեկնածու, պատրաստվում էին կրտսեր Ուռուտյանի նախընտրական շտաբների ձեւավորմանը: Գալուստ Ուռուտյանի հետ մեզ խոսել չհաջողվեց. նախ, նրա բջջայինը վերցրեց ընկերը, ասաց, որ Ուռուտյանը հանդիպման է, իսկ ավելի ուշ մեր բոլոր զանգերն անպատասխան մնացին: Բայց երբ զանգեցինք Հարություն Ուռուտյանին, նա հայտարարեց. «Չեմ թողնում, որ առաջադրվի, ի՞նչ գործ ունենք, այսօրվա իշխանությունը թույլ կտա՞ ինչ-որ տեղ հասնենք: Էս թալանչիների հետ մենք ո՞նց կաշխատենք, ով եկել, գնացել է, ասել եմ՝ ոչ, չի դնելու: Մենք առաջնորդ ունենք, եթե մեր առաջնորդը սպասում է, պիտի սպասենք»: Հարցին՝ բայց ինչի՞ն սպասեք, կարծում եք, նորից հանրահավաքնե՞ր է անելու, Ուռուտյանը պատասխանեց. «Այո, բայց ինչո՞ւ ոչ: Եթե առաջադրվեր, կանցներ, բայց՝ չէ, չեմ թողնի: Ոչ մի քայլ, ոչ մի տեղ: Մենք չենք պայքարում ինչ-որ պաշտոնի համար»: Հարցին՝ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ խոսե՞լ եք, Ուռուտյանը պատասխանեց. «Չեմ խոսել»: Օրվա ընթացքում, սակայն, Ուռուտյանների մերձավորներից հաջողվեց ճշտել, որ նրանք վերջին պահին որոշումը փոխել են, քանի որ Տեր-Պետրոսյանը կրտսեր Ուռուտյանի առաջադրմանը հավանություն չի տվել եւ պատճառ էր բերվում ֆինանսական խնդիրը: Մարալիկի քաղաքապետի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը այսօր է: Երբ Հարություն Ուռուտյանին հարցրինք՝ հնարավո՞ր է փոշմանեք, նա պատասխանեց. «Բացառվում է: Հասկացողը կհասկանա»: Հիշեցնենք, որ ի սկզբանե խոսվում էր, որ Մարալիկի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի Հարություն Ուռուտյանի ավագ որդին՝ Բաբկեն Ուռուտյանը: Բայց շաբաթներ առաջ նա մեզ փոխանցել էր, որ Մոսկվայում է, աշխատում է իր մասնագիտությամբ եւ վերադառնալու մտադրություն առայժմ չունի: Այդ իսկ պատճառով որոշումը կանգնեց Գալուստ Ուռուտյանի վրա: Բայց, փաստորեն, վերջին պահին ամեն ինչ փոխվեց:    

Երեկ Մարալիկի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը: Նրան առաջադրել է ՀՀԿ-ն: Գեւորգյանը քաղաքապետ կդառնա արդեն չորրորդ անգամ: Նրա հետ որպես երկրորդ թեկնածու առաջադրվել է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի պարետ, անկուսակցական Տոնական Գրիգորյանը: Գրիգորյանն ինքնառաջադրվել է եւ հասկանալի է, որ սույն առաջադրման պատճառը մրցակցության ֆոն ապահովելն է, որպեսզի ընտրությունները չեղյալ չհայտարարվեն: Հիշեցնենք, գործող օրենսդրությամբ մեկ թեկնածուի պարագայում ընտրություններ չեն կարող կայանալ: Ի դեպ, դեռ շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում Մարալիկի գործող քաղաքապետ Արտակ Գեւորգյանը չափազանց ինքնավստահ տոնով էր խոսում իր առաջադրման եւ վերընտրվելու շանսերի մասին: «Մենք չենք վախենում մրցակցությունից, մենք մշտապես աշխատում ենք ժողովրդի հետ, քաղաքի համար»,- ասել էր Գեւորգյանը՝ չբացառելով, որ իրական որեւէ մրցակից չունենա: «Տեղեկություններ այլ թեկնածուների մասին չունենք»,- ասել էր նա: Երեկ Մարալիկի գործող եւ փաստորեն ապագա քաղաքապետը մեզ փոխանցեց, թե շատ զբաղված է, իսկ ավելի ուշ այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց: Արտակ Գեւորգյանը թերեւս իրեն արդեն Մարալիկի ընտրված քաղաքապետ է համարում: Ի դեպ, մարալիկցիները մեզ հետ զրույցում նշում էին, որ քաղաքապետը երկու օր առաջ իրենց  հրապարակայնորեն տարեկան հաշվետվություն է ներկայացրել եւ դրանով, ըստ էության, արդեն սկսել նախընտրական քարոզչությունը, թեեւ պաշտոնապես քարոզարշավը օգոստոսի 26-ից է մեկնարկելու:

Իջեւանում առաջադրումներ երեկ չեն եղել: Բայց այստեղ եւս մեծ հաշվով, մրցակցություն չի սպասվում եւ ենթադրվում է, որ գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական, այժմ արդեն ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանը առանց որեւէ խոչընդոտի եւ հավելյալ ջանքերի (ի տարբերություն նախորդ անգամվա), կվերընտրվի պաշտոնում:

Սեպտեմբերի 13-ին ընտրություններ են սպասվում նաեւ մի շարք այլ համայնքներում: Ուշագրավ է, որ գրեթե ամենուր, որտեղ երեկվա դրությամբ առաջադրումներ էին եղել, հիմնականում առաջադրվել են գործող գյուղապետերը եւ որպես նրանց մրցակից` անկուսակցական, անգործ ինչ-որ մեկը:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում ՀՀԿ-ն առաջադրվել է համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Հայկ Ասատրյանին, եւ ինքնառաջադրվել է Ղազարավանի միջնակարգ դպրոցի տնտեսվար, անկուսակցական Արտակ Սարգսյանը:

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում առաջադրվել է համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Հրայր Գալստյանը (առաջադրումը՝ ՀՀԿ-ի), եւ ինքնառաջադրվել է որեւէ տեղ չաշխատող Վասիլ Խաչատրյանը:

Նույն մարզի Տանձուտ գյուղում առաջադրվել է համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Մխիթար Պետրոսյանը (առաջադրումը՝ ՀՀԿ-ի), եւ ինքնառաջադրվել է որեւէ տեղ չաշխատող, անկուսակցական Էդվարդ Անտոնյանը:

Լոռու մարզի Անտառամուտ գյուղում առաջադրվել են համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արայիկ Գեւորգյանը եւ անկուսակցական, որեւէ տեղ չաշխատող Սանդրո Գեւորգյանը: Անգամ Կոտայքի մարզում է նման միտում նկատվում: Մասնավորապես, Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում առաջադրվել են համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արամայիս Արամյանը եւ անկուսակցական, որեւէ տեղ չաշխատող Ոսկան Գրիգորյանը:

Տպել
2643 դիտում

Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ

Չեմ բացառում, որ կոալիցիոն կառավարություն ստեղծվի. Վրաստանի վարչապետ

Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի հետ կապված զարգացումներին

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ ԵԽ 1/4 եզրափակիչ՝ հաղթելով բելառուսցի մրցակցին

Մինսկ-2019․ Գ. Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (լուսանկարներ)

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Հայ զինվորի ու հրամանատարի ծառայությունն ու պայքարը իրենց զավակների, հայրենիքի ապահով և խաղաղ կյանքն է. կաթողիկոս

Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացվի

Քննարկվել են Հայաստանի ու Վիետնամի միջեւ համագործակցության հեռանկարները

Գորիսում եւ Կապանում ցուցադրվել են սպառազինության և զինվորական տեխնիկայի նմուշներ

Մենք չենք կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ. Թրամփ

Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ընկել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Ուժեղացված ծառայություն Շիրակում․ բաժիններ է բերվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող». (տեսանյութ)

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ովքեր են պայքարում անկախ դատարանների դեմ եւ ինչու է դիմադրությունը կատաղի

ԵԽԽՎ-ում քննարկում են ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնումը. Վրաստանը, Ուկրաինան, Բրիտանիան ծայրահեղ քայլերի են պատրաստ

Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Կանաչապատման աշխատանքների ընթացքը գոհացուցիչ չէ. Հայկ Մարության

Մինսկ-2019. Ժիրայր Սարգսյանը պարտվեց բռնցքամարտի 1/8 եզրափակչում (լուսանկարներ)