Երեւանում փոշու պարունակությունը նորմայից 2 անգամ բարձր է եղել

27/08/2015 schedule13:30

Օգոստոսի ամսվա չափազանց բարձր շոգ օրերին Երեւանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Այս մասին մեզ տեղեկացրել են ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ ի պատասխան մեր գրավոր հարցման: ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, երբ օդի ջերմաստիճանը հասնում էր մինչեւ +40-+41 աստիճանի, Երեւանում ընդհանուր փոշու պարունակությունը գտնվել է 0,142-0,478 մգ/մխ տիրույթում եւ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է միջինը 1,6 անգամ: Նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ, ընդհանուր փոշու պարունակությունը մոտ երկու անգամ բարձր է եղել:

Ըստ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբան Օդերեւութաբանության կետրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի՝ դա առավելապես կապված է Իրաքից այդ օրերին մեր երկրի տարածք ներխուժած տաք օդային հոսանքով: Դա, Սուրենյանի խոսքով, անապատներից իր հետ հսկայական քանակությամբ փոշի է բերել:  

Օգոստոսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերլուծության, ծծմբի երկօքսիդի պարունակությունը Երեւանի օդում չի գերազանցել նորման, սակայն նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ երկու անգամ բարձր է եղել: Ազոտի երկօքսիդի եւ գետնամերձ օզոնի պարունակության՝ ՍԹԿ-ից գերազանցում եւ նախորդ տարվա նույն օրերի համեմատությամբ էական տարբերություն չի դիտվել: 

Տպել
1085 դիտում

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Քրգործ՝ սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկի նկատմամբ. 4,5 մլն դրամի վնաս է հասցվել

Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Երբ ժամանակը գա՝ ելույթ կունենամ. Սերժ Սարգսյանը մի թեթեւ շփվել է լրագրողի հետ (տեսանյութ)

Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները