Ինչպես է հաղթելու Իջեւանի նախկին քաղաքապետն առանց քաղաքական հենարանի

29/08/2015 schedule13:53

ՀՀԿ-ին վերջերս անդամագրված Իջեւանի գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել,  որ քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Իջեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը, որին մրցակից չի համարում, կհանի իր թեկնածությունը սեպտեմբերի 13-ին նշանակված ընտրություններից առաջ, երբ հասկանա, որ ձայն չունի:

Ներսիսյանը, սակայն, որ նախորդ ընտրություններում պարտվելուց հետո նշանակվել էր Կադաստրի պետկոմիտեի Տավուշի ստորաբաժանման ղեկավար, երեկ ասում էր, որ մտքով նման բան չի էլ անցնում:

- Պարոն Ներսիսյան, ՀՅԴ Իջեւանի կառույցը հայտարարեց, որ սատարելու է Վարդան Ղալումյանին, ՀՀԿ-ն է նրան առաջադրել, Ղալումյանն ասում էր, որ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն էլ են իրեն սատարելու, հիմա դուք փաստորեն քաղաքական ոչ մի աջակցություն չունեք, ինչպե՞ս եք պատրաստվում հաղթել:

- Ճիշտն ասած, ես ակնկալում էի, որ ՀՀԿ-ն ինձ կսատարի, բնական է, որպես ՀՀԿ անդամ, իսկ մյուսների հետ կապված՝ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում` ում պետք է ինչ աստիճանի սատարի: Ինչ մնում է` ինչպես եմ պատրաստվում, ապա Իջեւանում բավական անկուսակցական մարդիկ կան, հասարակությունը բազմաշերտ է, եւ ինձ թվում է, որ ե՛ւ ինտելիգենցիան, ե՛ւ երիտասարդությունը այս ընտրություններում կլինեն իմ հիմնական բազան, որի շնորհիվ էլ ես կստանամ մեր համաքաղաքացիների վստահությունը:

- Բայց ձեր դեմ ակնհայտ տրամադրվածություն կա նաեւ իջեւանցիների շրջանում, ձեզ բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացնում, որ ձեր պաշտոնավարման 4 ժամկետների ընթացքում քարը քարին չեք դրել: Իրենցից ինչպե՞ս եք ձայներ ակնկալում:

- Ես 4 անգամ ընտրություններում հաղթել եմ, այսինքն, 4 անգամ մարդիկ գտել են, որ ես Իջեւանում բավական աշխատանք եմ կատարել, որ այդ քվեն ինձ են տվել: Ինչպե՞ս եղավ, որ հիմա գտնում են, որ քարը քարի վրա չեմ դրել: Եվ եթե մենք համեմատելու լինենք այս վերջին 4 տարիների կատարած աշխատանքը եւ իմ վերջին 4 տարիների կատարած աշխատանքը, ապա կտեսնենք, որ այս վերջին 4 տարիների կատարած աշխատանքը իմ կատարած 4 տարվա աշխատանքի 5 տոկոսին մի կերպ կհասնի:

- Կարո՞ղ եք նշել 2 հիշարժան բան, որ դուք արել եք:

- Նախ, խնդրում եմ նկատի ունենանք, որ ես անձերի դեմ, այդ թվում, Վարդան Ղալումյանի, որի անձը իջեւանցիները հարգում են, ոչինչ չունեմ: Բայց որպես Իջեւանի քաղաքապետ` նրա կատարած աշխատանքը եւ իմ դեմ նրա նախկին քննադատությունները բավականին իրար հակասում են: Ինձ քննադատում էին, որ Իջեւանում ասֆալտապատում չի իրականացվել, այնինչ, վերջին 4 տարում Իջեւանում ասֆալտապատվել է միայն մի փոքրիկ հատված Ազատամարտիկների հրապարակում: Իսկ իմ պաշտոնավարման վերջին 4 տարում ասֆալտապատվել է Երիտասարդական, Անկախություն, Թատերական, Աբովյան եւ մի քանի այլ փողոց: Հիմա թող իջեւանցիները համեմատեն: 2011թ. ես միջազգային ծրագիր շահեցի, եւ սկսեցինք Անկախության փողոցի մայթերի վերականգնման աշխատանքները՝ բազալտե քարերով: Հետո այդ աշխատանքները շարունակվել են ոչ բնական քարերով: Ափսոսում եմ, որ իմ բերած ծրագիրը ոչ արդյունավետ իրականացվեց: Ես այնքան բան կարող եմ թվարկել: Այս վերջին 4 տարիներին գործող քաղաքապետը թող ներկայացնի, որ համայնքային ենթակայության որեւէ օբյեկտ ամբողջովին վերանորոգած լինի, գոնե մի ճանապարհ ամբողջովին ասֆալտապատած լինի: Միայն մայթերի աշխատանք է կատարել, որը շարունակել է իմ բերած ծրագրով:

- Դուք մեղադրում եք Ղալումյանին, բայց իջեւանցիները նրա կատարած աշխատանքից գոհ են, փաստորեն, իրենից են գոհ, դա ինչպե՞ս կբացատրեք:

- Ես մեղադրանք չեմ ներկայացնում: Ես ասացի, որ Ղալումյանը 4 տարի առաջ ինձ քննադատում էր, որ քարը քարին չի դրվել, եւ ներկայացրի իմ արած գործերը: 

- Դուք տարիներ շարունակ ՀՀԿ անդամ եք եղել, բայց ձեր կուսակցությունը հիմա ձեզ չի սատարում, այլ սատարում է ընդամենը 2 ամիս առաջ ՀՀԿ-ին անդամագրված անձին, դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Շատ լոյալ, իսկ թե ինչու են սատարում 2 ամիս առաջ ՀՀԿ-ական դարձածին, հարցրեք իրենց:

- Դուք ՀՀԿ ղեկավարիների հետ այս ընթացքում չե՞ք զրուցե՞լ, մտավախություն չունե՞ք, որ ձեզ կուսակցության շարքերից կհեռացնեն, ինչպես Աբովյանում` Պալաչին:

- Ես հանդիպումներ ունենում եմ մեր քաղաքացիների հետ, ղեկավարության հետ որեւէ հանդիպում չեմ ունեցել, եւ շարունակելու եմ հանդիպումները իմ ընտրողների հետ` մինչեւ ընտրական պրոցեսի ավարտը:

- Վիրավորվա՞ծ չեք կուսակցությունից:

- Իհարկե, ոչ:

- Դուք մի անգամ ասել եք, որ եթե նույնիսկ ձեզ Կադաստրում աշխատանքից հեռացնեն, միեւնույն է, պայքարելու եք Իջեւանի քաղաքապետի պաշտոնի համար, ինչո՞ւ է դա ձեզ համար գերնպատակ, ու Կադաստրի ղեկավարների հետ ճշտե՞լ եք ձեր առաջադրումը:

- Իմ առաջադրումը ես ճշտել եմ իջեւանցիների հետ:

- Քանի՞ տոկոս ձայն եք ակնկալում, արդեն քարոզարշավը սկսվել է, տրամադրությունները մեծ հաշվով հասկանալի են:

- Քարոզարշավը նոր է սկսվել, տրամադրությունները կարող են անընդհատ փոխվել, այս իրավիճակում ես իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում: 4 տարի առաջ մրցակիցը ինձ մեղադրանքներ էր ներկայացնում բողոքների տեսքով տարբեր ատյաններին, դրա փոխարեն լրիվ հակառակ պատկերով այս 4 տարվա ընթացքում իջեւանցին տեսել է խոսքի ու գործի հակասությունը:

- Ես հիշում եմ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում ավագանու հետ խնդիրներ կային, տեւական ժամանակ նիստեր չէին գումարվում:

- Այդ ժամանակ Ղալումյանը սկսել էր իր բողոքների շարքը, եւ հիմա եթե դուք լսեք նրա նախկին հայտարարությունները, երբ խոսում էր աշխատանքի թափանցիկության մասին ու տեսնեք, թե ավագանու վերջին նիստը կամ քաղաքապետի որոշումը երբ է տեղադրվել կայքում, պատկերացում կկազմեք, թե գործող քաղաքապետը ինչպես է «թափանցիկ» աշխատում:

- Ցանկություն չունե՞ք ՀՀԿ-ից բացատրություն ուզել՝ ինչու ձեզ հետ այդպես վարվեցին, ինչու են հիմա իրեն սատարում:

- Ես շարքային ՀՀԿ-ական եմ, ի՞նչ է նշանակում շարքային ՀՀԿ-ականը բացատրություն ուզի:

- Սովորաբար ՀՀԿ-ականները փորձում են Սերժ Սարգսյանից «դաբռո» ստանալ առաջադրման համար:

- Եթե այդպիսի որոշում են կայացրել, ուրեմն, այդպես են նպատակահարմար գտել:

Տպել
3762 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին