Մարտաֆիլմի սցենար՝ Իջեւանում. լարումը մեծանում է

02/09/2015 schedule10:00

Սեպտեմբերի 13-ին Իջեւանում նշանակված քաղաքապետի ընտրություններում իրար դեմ ելած երկու թեկնածուների՝ ՀՀԿ-ական ներկա եւ նախկին քաղաքապետերի միջեւ պայքարը դառնում է կատաղի:

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, որ ինքնառաջադրվել է, իրեն պատկանող «Իջեւան» հեռուստաընկերությամբ իսկական արշավ է սկսել գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանի դեմ, որի թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ-ն: Վերջինս հ/ը չունի, բայց նրա կողմնակիցներն էլ սոցիալական ցանցերում են արշավում հակառակորդի դեմ: Նախկին քաղաքապետը գործողին մեղադրում է չաշխատելու եւ համայնքային բյուջեն մսխելու մեջ, գործողն էլ նախկինին է նույն մեղադրանքները ներկայացնում, բայց քրեական գործ, ինչպես տեղեկացրել էինք, հարուցվել է նախկինի դեմ:

Երեկ էլ աշխատանքից ազատվել է ոստիկանության Իջեւանի պարեկապահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանը: Այս լուրը մեզ հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Հարցին՝ որքանո՞վ սա կապ ունի Գրիգորյանի կողմից Վարուժան Ներսիսյանի համար տարվող քարոզարշավի հետ եւ որն է պաշտոնից նրան հեռացնելու պատճառը, Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ հաճախ են լինում իրականացող բարեփոխումների շրջանակներում: Գրիգորյանը տեղափոխվել է կադրերի ռեզերվ»: Իրականում, Իջեւանի պահակային ծառայության պետի ազատումը ուղիղ կապ ունի սեպտեմբերի 13-ին Իջեւանում նշանակված ընտրությունների հետ: Բանն այն է, որ Գրիգորյանը, ըստ մեր տեղեկությունների, իր մոտ է հրավիրել իր ենթականերին, նրանց ասել, որ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ական են, բայց պետք է ընտրել Վարուժան Ներսիսյանին: Ավելին, Գրիգորյանը նաեւ թերթիկներ է բաժանել իր ենթականերին եւ հրահանգել լրացնել իրենց հարազատների եւ շրջապատի այն անձանց անունները, ովքեր կքվեարկեն Վարուժան Ներսիսյանի օգտին: Վերջինս, սակայն, որը, հիշեցնենք, Իջեւանի քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նշանակվել էր Անշարժ գույքի կադաստրի Տավուշի ստորաբաժանման ղեկավար, մեզ հետ զրույցում պնդում էր, թե տեղյակ չէ պահակայինի պետի քայլերից:

- Պարոն Ներսիսյան, փաստորեն վարչական լծակ է կիրառվում ձեր օգտին:

- Հիմա բոլոր վարչական լծակները աշխատում են իմ դեմ եւ մյուս թեկնածուի օգտին, դա արդեն երեւում է համապատասխան հայտարարություններից:

- Ի՞նչ հայտարարություն նկատի ունեք:

- Թե ում են սատարում:

- Այո, քաղաքական ուժերը հայտարարել են, որ Ղալումյանին են սատարում, այդ պատճառով էի օրեր առաջ ձեզ հարցնում, թե առանց քաղաքական հենարանի ինչպե՞ս եք հաղթելու:

- Ինչո՞ւ միայն քաղաքական ուժերը, նաեւ մամուլում հստակ նշված է լինում, որ հետեւեք` կիմանաք: Դուք կարող եք նաեւ Իջեւանում հետաքրքրվել:

- Այսքան ժամանակ միայն Գագիկ Գրիգորյանի թերթիկներն ենք տեսել:

- Դուք կարող եք հետաքրքրվել վարչական ռեսուրս ունեցող կազմակերպության ղեկավարներից, նրանք ձեզ կասեն դրա մասին: 

Վարուժան Ներսիսյանը նաեւ շարունակում է պնդել, թե իր եւ իր հարազատների դեմ հարուցված քրեական գործերը գործող քաղաքապետի եւ Քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի կողմից իր դեմ իրականացվող հետապնդումների շարքից են: Քննչական կոմիտեից մեզ հայտնում են, որ օգոստոսի 28-ին Վարուժան Ներսիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասի եւ 314 հոդվածի հատկանիշներով՝ քաղաքապետ աշխատած շրջանում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք թույլ տալու համար: Մանրամասներ, սակայն, ՔԿ-ից չեն փոխանցում, նշելով, որ գործով նախաքննություն է կատարվում: Ինքը՝ Ներսիսյանը, մեզ հետ զրույցում ասում էր, թե ժամանակին քաղաքապետարանում բազմաթիվ ստուգումներ են արվել պատկան մարմինների կողմից, եւ պարզվել է, որ ինքը գործել է օրենքի շրջանակներում: «Ես գիտեի, որ գործող քաղաքապետը Աննա Մանթաշյանի հետ այս օրերին ինչ-որ բան պետք է նախաձեռնի: Նախընտրական շրջանում իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են»,- ասում էր Ներսիսյանը: Բանն այն է, որ չարաշահումներ թույլ տալու մեջ մեղադրվում է ոչ միայն Իջեւանի նախկին քաղաքապետը, այլ նաեւ նրա եղբայրը՝ Հրաչյա Ներսիսյանը, որը տասը տարի զբաղեցրել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Վերջինս մեղադրվում է պաշտոնավարման օրոք խոշոր չափերի յուրացում թույլ տալու մեջ: ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունը Հրաչյա Ներսիսյանի դեմ քրգործ է հարուցել Քրօրի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Ավելի ուշ՝ այս տարվա հունիսին, Հրաչյա Ներսիսյանի դեմ եւս մի քրեական գործ է հարուցվել, երբ նախորդ գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել խուզարկություն իրականացնել նրա տանը: Ըստ ՔԿ նյութերի, խուզարկության ընթացքում Հրաչյա Ներսիսյանը, նրա որդիները եւ մյուս եղբորորդին  խոչընդոտել են քննիչի աշխատանքին, որի համար նրանց դեմ նոր քրեական գործեր են հարուցվել. Հրաչյա Ներսիսյանի դեմ քրօրի 334 հոդվածի հատկանիշներով՝ դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը, իսկ որդիների եւ եղբորորդու դեմ՝ քրօրի 332 հոդվածի հատկանիշներով՝ գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն իրականացնող անձի գործունեությանը միջամտելը: 

Վարուժան Ներսիսյանը երեկ պնդում էր, թե այս գործերը եւս շինծու են, իր եղբորը մեղադրում են Իջեւանի բ/կ-ի միջոցները իր սեփական ավտոկայանատեղիում օգտագործած հոսանքի վարձավճարի դիմաց էլցանցին փոխանցելու մեջ, այն դեպքում, երբ այդ տարածքը նա պայմանագրով հանձնած է եղել բ/կ-ին անվճար: «Ինչպե՞ս կարելի է դա յուրացում համարել, երբ շտապօգնության մեքենաները կանգնած են եղել իմ եղբորը պատկանող ավտոկայանատեղիում, որը նա պայմանագրով հատկացրած է եղել բժշկական կենտրոնին անվարձահատույց»,- ասում էր Ներսիսյանը: Նա պնդում էր, թե ավելի ուշ Տավուշի քննչականը որոշել է խուզարկություն իրականացնել եղբոր տանը, երբ այնտեղ մարդ չի եղել, քաղաքապետարանին պատկանող վերամբարձ կռունկի միջոցով մտել են եղբոր բնակարան եւ սկսել խուզարկել տունը: «Երբ տեղեկությունը հասել է եղբորս, բնական է, նա վրդովված է եղել, պրովոկացիոն քայլ են արել, բայց ոչ մի քաշքշուկ, հայհոյանք, հասարակական կարգի խախտում այդ օրը չի եղել: Բայց հետո մեղադրանք են ներկայացրել,  որ խոչընդոտել են քննիչի աշխատանքը: Դրանից հետո շարունակվել են խայտառակ գործողություններ, հետախուզումներ, եղբորս 3 տղաներին եւ մյուս եղբորս տղային ձերբակալել են, կալանավորել, բայց հետո, ի պատիվ արդարադատության, դատարանը գտել է, որ քննիչի գործողությունները եղել են անօրինական»,- ասում էր Վարուժան Ներսիսյանը:

Դուք պնդում եք, որ այս ամենը նախընտրական հետապնդում է, բայց այս գործերը, բացի վերջինից, հարուցվել են ավելի վաղ, երբ դեռ հայտնի էլ չէր, որ դուք առաջադրվելու եք՝ մեր այս նկատառմանը Ներսիսյանը պատասխանեց. «Անկախ նրանից, ես առաջադրվելու էի, թե՝ ոչ, ես համարվում էի լավ մրցակից: Այս գործողություններով որոշակի վախի մթնոլորտ է ստեղծվում հասարակության մեջ, բայց հուսով եմ, որ իջեւանցիները կկարողանան օբյեկտիվ եւ արդարացի ընտրություն կատարել»:

Վարդան Ղալումյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, նա հանդիպումների էր:

Տպել
3847 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)