Երևան
11 °C
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ armtimes.com-ի հետ զրույցում վստահեցրել է, թե ամենեւին էլ «Ոչ»-ի քարոզարշավ չի տանում սահմանադրական փոփոխությունների դեմ, պատգամավոր դառնալու ցանկություն էլ չունի: Բայց նա մի շարք ուշագրավ հայտարարություններ էլ է արել:
- Պարոն Ղուկասյան, ասում են, Գյումրիում «Ոչ»-ի ակտիվ քարոզարշավին եք լծվել, այո՞:
- Ո՞վ է ասում, ո՞ր այլասերվածն է ասում:
- Դե՞մ չեք սահմանադրական փոփոխություններին:
- Սահմանադրական փոփոխությունների մեջ կետեր կան, որ դեմ եմ միանշանակ: Կետեր կան: Էն այլասերված կետը, որ ամոթ է, քննարկման առարկա չէ, առաջինը դա, երկրորդն էլ, եթե մարդը կուսակցական չէ, ինչո՞ւ ենք նրա սահմանադրական իրավունքները փակում, որ ինքը չգնա Ազգային ժողով: Ենթադրենք, ես չեմ ուզում կուսակցական լինել, բայց ես դնում եմ եւ ուզում եմ գնալ պառլամենտ: Դա մարդու իրավունքների դեմ չէ՞, որ մարդը չի ուզում կուսակցականացվել եւ ինքը կարող է հաղթել հզոր կուսակցություններին, մենակ գնալ: Դա շատ ճիշտ բան եմ ասում, բոլորը պետք է հասկանան դա: Ինչո՞ւ ենք ամբողջությամբ կուսակցականացնում երկիրը: Ես այդ սկզբունքին ընդհանրապես դեմ եմ: Մեկ էլ կարդացել եմ, որ տեղական ինքնակառավարման կապակցությամբ ինչ-որ սահմանափակումներ կան: Ընդհանրապես դեմ եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների սահմանափակում լինի, չեմ խորացել շատ դրա վերաբերյալ, բայց ընդհանուր սահմանադրական բարեփոխումներին կողմնակից եմ: Բայց այդ կետերը միանշանակ եթե մեջն եղավ, դեմ եմ: Օրինակ, կոնկրետ այդ այլասերված կետը... Հետո դուք` կանայք պիտի ավելի շուտ եւ ավելի շատ դեմ լինեք դրան, քան մենք, որովհետեւ դուք կմնաք, տղամարդիկ իրար հետ կամուսնանան ու դուք կմնաք, խայտառակություն կլինի: Բա դուք ո՞ւր գնաք, ի՞նչ անեք: Հետո ասում են` Թուրքիա են գնում, ստեղ են գնում, ընդեղ են գնում: Բա ի՞նչ անեն էդ խեղճերը:
- Բայց բոլորը հո այդպես չեն:
- Դե, բոլորի մասին չեմ ասում, ո՞նց կարող եմ բոլորի մասին ես այդպիսի բան ասեմ: Դու, օրինակ, դեմ չե՞ս դրան: Դեմ ե՞ս, թե չէ:
- Բայց դա ֆիզիոլոգիական շեղում է, հո չե՞նք սպանելու, մորթելու իրենց:
- Մորթել, սպանելը ո՞րն է, տղամարդը տղամարդու հետ լինի, պիտի թողնենք, որ անեն, հա՞: Ամո՛թ է, էլի, վերջը, չի կարելի:
- Դուք կուսակցականացնելու մասին էիք խոսում, բայց նախագծով չի արգելվում առանց որեւէ կուսակցության անդամագրվելու, համամասնական ցուցակով խորհրդարան անցնել:
- Չէ, դա սխալ է: Դա դառնում է կանոնադրություն, որ դրանից դուրս չմտածեն: Կան մարդիկ, որ ավելի ազատ են ուզում եւ ուզում են քաղաքականությամբ չզբաղվել ու հզոր են, թող գնան, ի՞նչ է պատահել: Այս օրինագիծը, ասում եմ, որ մարդու իրավունքների սահմանափակում է:
- Կարո՞ղ է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունեիք:
- Չէ, չունեմ, չեմ ուզում ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվել:
- Այսինքն, վերջակե՞տ եք դրել:
- Չեմ ուզում, հա, հիմա հոգիս այդպես է ինձ թելադրում:
- Իսկ եթե ձեր նշած կետերը չփոխե՞ն: Ասացիք...
- Եթե այդ գեյերի հետ կապված չփոխվի, ես միանշանակ դեմ եմ լինելու: Ճիշտն ասած, քաղաքականությամբ չեմ այլասերվելու: Դա սատանայի կետն է, ով ուզում է, ինչ ուզում է ասել, ես պոռնիկ չեմ դառնա: Հասկացա՞ք: Ամո՛թ է: Այս ազգը առաջին քրիստոնյա պետությունն է եղել եւ իմ ամբողջ ազգին բերել, տենց բան ընդունել, ես չեմ էլ պատկերացնում, որ դա տենց կարող է լինի, չնայած, չեմ էլ հավատա, որ Ազգային ժողովը կարող է դա ընդունի, կամ` ո՞նց կարող է դա լինի: Իսկ ինչո՞ւ եք դա անո՞ւմ որ, էս ինչո՞ւ եք սենց խառնվել, ի՞նչն է պատճառը, ի՞նչ են ուզում դա անել, ինչո՞ւ են դա խորացրել, հանե՛ք դա, մնացածը բոլորը իրենց, ի՞նչ է եղել, այդ կետը թող հանեն, արա՛, տղամարդ ենք մենք, ամո՛թ է:
- Բայց մարդու իրավունքներ...
- Դը պաշոլի ն... (զսպում է իրեն), ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ մարդու իրավունքի մասին է խոսքը, կակ ռազ, Աստվածաշունչը գրել է մարդու իրավունքը ինչ ձեւի պիտի լինի, դե թող էսօր անասունների հետ էլ լինեն, ի՞նչ է եղել, մարդու իրավունք է, էլի:
- Այդպես էլ է պատահում:
- Արա, աշխարհի վերջն է: Ամոթ է, ամոթ է, մեղք ենք, ազգովի մեղք ենք: Ամոթ է, վերջը ձեւ կա էնելու, դրան էլ ձեւ կա, բան կա, հոգին պղծեցին, հիմի էլ դրա հետեւից են ընկե՞լ: Գիտե՞ք ինչ կա, որ ասում են` մեկը հերիք է, միլիոնը քիչ է, այ, այդ սկզբունքն է: Հիմա բացի դրանից արդեն անցել են այլ այլասերված բաների:
- Ավելի բեթա՞ր, ի՞նչ նկատի ունեք:
- Դե, դրանից էլ ի՞նչ բեթար, բեթար է, էլի, էլ բեթար ո՞նց կեղնի: Ասենք, կնիկ մարդը էնե, հասկացանք, տղամարդը ինչ է... ա՛յ քեզ բան, հա, հիմա կնիկ մարդ է, հակում ունի, բան ունի, թեկուզ էդ ձեւի կամ էն ձեւի...: Ամոթ է, խայտառակություն է:
- Այսինքն, հակառակ պարագայում դուք ակտիվ «Ոչ»-ի ճակատում կներգրավվե՞ք:
- Ազիզ ջան, ես ընդհանրապես ոչ մի տեղ չեմ լինի, ես իմ խոսքը կասեմ ու ես իմ ձայնը ունեմ: Ընդհանրապես քաղաքականության մեջ էլ չեմ մտնելու, բայց եթե հանկարծ դրանք հանեն, միանշանակ կողմնակից կլինեմ սահմանադրական բարեփոխումներին:
- Բայց «Այո»-ի ճակատում էլ չեք լինի՞:
- Կլինեմ «այո»-ի ճակատում, եթե հանկարծ այդ կետը հանեն: Վ ասնավնոմ` այդ կետը:
- Պարոն Ղուկասյան, խոսվում է, որ Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է բացում, Ռոբերտ Քոչարյանն էլ, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, հարցազրույցով է հանդես գալու եւ այդ նոր միավորը «Ոչ»-ի ճակատում է լինելու: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում:
- Այդ կետի հետ կապված են իրենք լինելո՞ւ, թե՞ ուրիշ բանի:
- Չէ, ուրիշ բանի:
- Ես չգիտեմ, չեմ էլ կարդում, հավատացեք, չեմ հետաքրքրվում, չեմ էլ կարդում, նորությունները չեմ լսում, որ հանգիստ մնամ: Մի քիչ ուզում եմ ներվերս հանգստանան, էլի: Ինչքան հնարավոր է, ձեր լրատվությունից... էս երկիրը քանդեց լրատվությունը, ասեմ քեզ: Հավատա ինձ: Որովհետեւ այնքան է թելադրված լրատվությունը, որ ազատ լիներ, ճիշտը խոսեին... մի հուսադրող բան չենք տեսնում: Ա՛յ, դա շատ վատ է: Հիմա գրեք, որ այդ գեյերը հանեք, կողմ կլինեմ, չեն հանի, դեմ եմ:
- Ռոբերտ Քոչարյանի «Ոչ»-ի ճակատն էլ ձեզ չի հուզո՞ւմ:
- Դրա հետ կապ չունեմ, չեմ էլ ուզում քննարկել: Իրանք գիտեն, իրանցից հարցրեք:
Հ.Գ. Նշենք, որ Վարդան Ղուկասյանը խոսում է Սահմանադրության նախագծի 34 հոդվածի մասին, որտեղ նշված է. «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերն էլ ընդամենը օրեր առաջ Երեւանում քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն, ըստ ԵԴ նախադեպային իրավունքի:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ