«Ժառանգություն»-ը՝ «ոչ»-ի ճակատում. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին

05/09/2015 schedule08:00

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, երեկ «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը՝ սահմանադրական փոփոխությունների հարցում:

Հովհաննիսյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն ոչ միայն «մեկ անձի իշխանությունը երկարաձգելու այլ նաեւ կուսակցապետություն կերտելու»: «Այս գործողությունը նեոբոլշեւիկյան նպատակ ունի եւ «Ժառանգություն»-ը դեմ է: Մենք ներկայացրինք առաջարկներ, որով կարելի էր դարբնել ընդհանուր դաշտ: Մեր այդ փաթեթը չընդունվեց, փոփոխությունների հետին նպատակը ակնհայտ է ժողովրդի համար»,-հայտարարեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ժողովրդին փորձում են մեկ կուսակցության ստրուկ դարձնել, ինչն անընդունելի է: Անդրադառնալով սահմանադրության նախագծի վիճահարույց դրույթներին՝ «Ժառանգության» ղեկավարը նշեց. «Հենց կայուն մեծամասնության եւ երկրորդ փուլի դրույթը հնարավորություն է ինքնին, որ ոչ միայն ընտրված պատգամավորեր կարող են զրկվել մանդատից այլ մեր երկիրը ունենալու է գերակշիռ կուսակցությունը: Այս փաստաթղթով որեւէ փոփոխություն չի լինելու մեր պետական որակի մեջ....ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անեբեկանելի արժեքներ են, որոնք արձանագրված են ոչ միայն գործող սահմանադրությունում, այլ նաեւ միջազգային կոնվենցիաներում եւ բնավ կարիք չկա ասելու, որ դա կարող է փոփոխվել»:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին՝ Հովհաննիսյանն ասաց, որ «կոնսոլիդացիան պետք է կայանա» ու դրա արդյունքում պետք է ձեւավորվի նոր, ժամանակավոր իշխանություն, որը կկարողանա կազմակերպել առաջին ժողովրդավարական ընտրությունները. «Կուսակցական, հատվածական դրոշակները պետք է իջեցվեն եւ մենք պետք է ունենանք միացյալ պայքար՝ հանուն Հայաստանի: Կարող է դրա ձեւակերպումը լինել «ոչ», բայց դա իսկապես «այո» է. «այո՛» հանուն Հայաստանի»,-ասաց Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե ի՞նչ ուժերի հետ են խորհրդակցում «ոչ»-ի ճակատի ձեւավորման հարցում, Հովհաննիսյանն արձագանքեց.  «Տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ այցելել են մեր գրասենյակ եւ մենք քննարկումներ կատարել ենք: Ես հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ այսօրվանից սկսած մենք պիտի դիմենք նաեւ այլ ուժերի՝ համակարգելու համար այս շատ կարեւոր խնդիրը»: Նրա խոսքով՝ «ընդհանուր մոտեցումների հեռանկար կա», իսկ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հարցում շատ «սահուն» են ու «պրոֆեսիոնալ»:

Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում ու ի՞նչ քայլերի միջոցով են պատրաստվում տապալել սահմանադրական փոփոխությունները, «Ժառանգության» ղեկավարն ասաց. «Ես կարծում եմ, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում՝ մայրաքաղաքից մինչեւ մարզկենտրոններ, ամեն տեղ պետք է աշխատենք մեր համաքաղաքացիների հետ, ներկայացնենք այս փոփոխությունների նպատակը ու ներքուստ կանխարգելվի հերթական կեղծված ընտրությունը: Պետք է կարողանանք թե՛ հրապարակներում, թե՛ դահլիճներում, իսկ եթե հասնի քվեարկության օրը՝ նաեւ հենց այդ օրը «կուրծք տալ», թույլ չտալ ընտրակեղծիքը»:

Հովհաննիսյանը երեկ անդրադարձավ նաեւ «Ժառանգություն»-ում առկա լարված մթնոլորտին՝ հայտարարելով, որ ինքը ասուլիսի ժամանակ ներկայացնում է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը ու ով այլ տեսակետ կհայտնի, դա չի համարվի «Ժառանգության» դիրքորոշումը, այլ կհամարվի անձնական կարծիք. ««Ժառանգություն»-ը կարգապահական խնդիրներ միշտ ունեցել է եւ բոլոր կուսակցությունները ունեն: Մեր տարբերությունը ուրիշներից այն է, որ մերը հասարակության աչքի առաջ է ու մենք բացախոս ենք: Մենք եղել ենք ազատ խոսող»,-նշեց նա:Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ դիրքորոշման փոփոխությունը, Հովհաննիսյանն ասաց, որ եղել է դիրքորոշման փոփոխություն, սակայն տվյալ կուսակցության ներսում «ավելի մեծ փոփոխություն էլ է եղել». «Ամիսներ առաջ էր, երբ կար միասնական պայքար եւ կոնկրետ դիրքորոշում կար այս հարցում: Ոմանց մոտ տեսակետը փոխվում է, ոմանց մոտ՝ ոչ»,-եզրափակեց Հովհաննիսյանը: 

Տպել
1310 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք