Հայ-ռուսական բանակցություններ.կլինի՞ Սարգսյան-Ալիեւ հանդիպում

08/09/2015 schedule09:30

Երեկ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին հանդիպումը:

Մեր տեղեկություններով, Սարգսյանը, որի գլխավորած պատվիրակության կազմում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, իրականում Մոսկվա էր մեկնել դեռ շաբաթ օրը: Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա վերլուծաբանները կապում էին հայ-ադրբեջանական սահմանային վերջին օրերի լարվածության հետ: Իսկ ադրբեջանական, ինչպես նաեւ արեւմտյան լրատվամիջոցները գրում են ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական գաղտնի պլանի մասին՝ առանց որեւէ մանրամասն հրապարակելու: Երեկ կեսգիշերին մոտ հայկական եւ ռուսական կողմերը Սարգսյան-Պուտին հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության մեջ նշեցին, որ Սարգսյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ «Վերջին 2 շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է Սարգսյանը։ Նա շնորհակալություն է հայտնել՝ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու համար, խոսել նաեւ էներգակիրների սակագնի մասին: «Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, եւ ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ այդ հարցը առանցքային է ՀՀ-ի համար։     

Պուտինը իր խոսքում նշել է, թե ՌԴ-ն եւ ՀՀ-ն առանձնահատուկ հարաբերություններ ունեն եւ ուրախ է, որ ՌԴ-ն մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: «Համեմատած 2013թ. հետ, անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Մենք այսօր այդ մասին եւս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռեւս չունեմ պատասխաններ: Մենք պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել այդ հարցերը»,- ասել է Պուտինը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի, նախատեսվում է ՀՀ մատակարարվող բնական գազի գինը նվազեցնել 25 դոլարով՝ մինչեւ 165 դոլար 1 խ/մ-ի դիմաց, ինչպես նաեւ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ-ին 200 միլիոն դոլարի չափով արտոնյալ վարկ տրամադրելու մասին, որը թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը:

Նկատենք, որ 200 մլն դոլարի վարկի մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ-ն դեռ ամռան սկզբին արտահերթ նիստով վավերացրեց, իսկ 25 դոլարով գազի գինը նվազեցնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի այս տարվա ապրիլի 16-ին ՀՀ կատարած այցելության ժամանակ: Այսինքն, նոր բան այս առումով չկա: Հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը, սակայն, մեծ հաշվով, այսքանն էր: Երեկ երեկոյան, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ որեւէ մանրամասն տեղեկություն ունի՞ Սարգսյան-Պուտին հանդիպումից, նա պատասխանեց. «Ոչ, ես էլ անհամբեր սպասում եմ»: Հարցին՝ արդյոք հանդիպումը կապվա՞ծ էր հայ-ադրբեջանական սահմանային վերջին օրերի լարվածության հետ, մանավանդ գրվում է ղարաբաղյան հակամարտության ռուսական ինչ-որ գաղտնի պլանի մասին, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա սովորական հանդիպում է, քննարկվում են տարածաշրջանային հարցրեր: Ինձ թվում է, վտանգավոր բան չկա, ինֆորմացիա կլինի: Ես վատ բան չեմ սպասում, ընդհակառակը, կարծում եմ, դրական արդյունքներ կլինեն»: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հանդիպման օրակարգը քննարկվե՞լ է՝ հարցին Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ օրակարգը 2 նախագահները իրենք են որոշում»:

Հիշեցնենք, Սարգսյանի այցից առաջ Բաքվում էր գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթաց կգրանցվի: Ավելի վաղ արդեն Մոսկվայում նույն ձեւաչափով հանդիպմանը Լավրովն ասել էր, որ պետք է ինտենսիվացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները։ Նաեւ հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տեւական ժամանակ է` փորձում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել եւ հույս ունեն, որ այդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։

Երեկ մեզ հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասում էր, թե պատահական չէ, որ ՌԴ-ն վերջին շրջանում հասավ նրան, որ բանակցային գործընթացը վերացավ: «Մոսկվան տեսնում է, որ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է բանակցային ֆորմատը վերականգնելու համար: ՌԴ-ն հասկանում է, որ ստեղծել է մի իրավիճակ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմա անունով կա, բայց իրականում տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող միակ պետությունը ինքն է մնացել եւ ոչ միայն կողմերին սպառազինելու, բալանս պահելու կամ կողմերին սարսափեցնելու առումով: Ի վերջո, բավական է փոքրիկ ապակայունացում, եւ ՌԴ նախագահը շատ արագ իր հովանու ներքո հավաքում է Սարգսյանին ու Ալիեւին: Այս շրջանում, երբ ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրում, որ ՄԽ-ն վերականգնի իր լեգիտիմ մանդատը եւ ուժը, բնականաբար, դա թույլ չտալու լավագույն քայլերից մեկն ապակայունացումն է, որի արդյունքում գործում է հայտնի մեխանիզմը՝ հակամարտության կողմերի հայացքները ուղղվում են դեպի Մոսկվա եւ հենց այդ նույն շրջանում՝ պահը օգտագործելով, իր մոտ է հրավիրում նախագահներին՝ նրանց վախը չափելու եւ նրանցից հնարավորինը կորզելու համար»,- ասում էր Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ ՌԴ-ի խնդիրը շարունակում է մնալ Ադրբեջանին եւս ԵՏՄ բերելու եւ տարածաշրջանում լիակատար ազդեցություն ունենալու հարցը: Ըստ Սաֆարյանի, այս պահի դրությամբ արեւմտյան կողմը կարծես թե չհասավ նրան, որ Սարգսյան-Ալիեւ մակարդակով հանդիպում լինի: «Քանի որ Ադրբեջանը նույնպես շահագրգռված չէ ՄԽ մանդատի լիարժեք վերականգնմամբ եւ գիտի, որ իր սանձարձակությունները խրախուսվում են ՌԴ-ի կողմից, հետեւաբար, արվեց ամեն ինչ, նաեւ այս վերջին լարվածության միջոցով, որպեսզի դա տեղի չունենա, եւ առայժմ ունենք այն, որ ԱԳ նախարարների հանդիպում է լինելու»,- ասաց Սաֆարյանը:

Տպել
2967 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն