«Օֆելյա». հայ երգի լեգենդի մասին ֆիլմ է նկարահանվում

09/09/2015 schedule15:10

ՀՀ ժողովրդական արտիստուհի, «հայ երգի կռունկ» ժողովրդական տիտղոսին արժանացած Օֆելյա Համբարձումյանի մասին ֆիլմ է նկարահանվում: Այն շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին:

Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը Հայկ Վարդանյանն է, գծային պրոդյուսերը՝ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ֆիլմը կոչվում է «Օֆելյա»: «Վերնագրի շուրջ շատ ենք մտածել, երկար քննարկել ենք: Հետո արձանագրեցինք, որ Հայաստանում կան անուններ, որոնք առանց ազգանունը հնչեցնելու էլ ամեն ինչ ասում են: Եթե ասում են՝ Մետաքսյա, նկատի ունեն Մետաքսյա Սիմոնյանին, եւ Օֆելյա ասելով՝ բոլորը պատկերացնում են հենց Օֆելյա Համբարձումյանին: Այսինքն անունն իր մեջ ամբողջացնում է իր ամբողջ կերպարը»,-մեզ հետ զրույցում ասաց ռեժիսոր Հայկ Վարդանյանը:

Ֆիլմը նկարահանվում է արդեն երեք տարի: Նկարահանումները սկսվել են 2013 թվականին եւ ավարտվել վերջերս: «Մտահղացումն առաջացավ այն բանից հետո, երբ արխիվներն ուսումնասիրելով պարզեցինք, որ Օֆելյա Կարպովնայի մասին ֆիլմ գոյություն չունի: Միայն ֆիլմ-համերգներ են, որտեղ ոչ մի անդրադարձ չկա նրա կյանքին: Խնդրեցի Գագիկ Սուրենյանին, որպեսզի ինձ ծանոթացնի Օֆելյա Կարպովնային: Մեծ դժվարությամբ համոզեցինք երգչուհուն, որպեսզի իր համաձայնությունը տա: Նա ասաց, որ ես երիտասարդ եմ, փորձս քիչ է, բայց ամենակարեւորն այն է, որ ես սիրում եմ իր արվեստը, իրեն որպես մարդ: «Եթե իմ արվեստը սիրում ես, ապա ֆիլմը չի կարող վատ ստացվել»՝ ասաց երգչուհին: Բոլորս նրան ճանաչում ենք որպես երգչուհի, որպես մեծություն՝ հայ արվեստում: Ֆիլմում փորձել ենք ներկայացնել նաեւ նրա անմիջական մարդկային կերպարը, նրա կյանքի փիլիսոփայությունը»,-ֆիլմի ստեղծման նախապատմություն համառոտ ներկայացրեց Հայկ Վարդանյանը:

Նկարահանումները տեղի են ունեցել Օֆելյա Համբարձումյանի Ուշիի առանձնատանը, Գեղարդում, Աշտարակի ձորում, Մոսկվայում, Դիլիջանում եւ այլ վայրերում: Հայկ Վարդանյանն ընդգծեց, որ ֆիլմը ոչ թե հեռուստատեսային է, այլ՝ վավերագրական:

Մեր հարցին, թե հանդիսատեսին ինչ անակնկալ է սպասվում, Հայկ Վարդանյանը պատասխանեց.«Օֆելյա Կարպովնային հանդիսատեսը տեսնելու է ուրիշ կերպ, լրիվ ուրիշ խոսքով, ազատ, բաց: Օֆելյա Կարպովնան միշտ ասում է, որ ինքը խոսել դժվարանում է, իր խոսքը երգն է: Բայց մենք կարողացանք հասնել նրան, որ նա ֆիլմում ազատ խոսում է անգամ իր անձնական թեմաներով, օրինակ բերեմ խանդի թեման: Անվանի երգչուհին իր անձնական թեմաները միշտ փակ է պահում եւ այդ մասին երբեք չի խոսել: Ֆիլմը մենք կարողացանք ստեղծել է մտերմության ու ջերմության մթնոլորտում»:

Ֆիլմի տեւողությունը 55 րոպե է: Արդեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Երեւանում տեղի կունենա պրեմիերան, այնուհետեւ ցուցադրություններ կլինեն Սփյուռքում: Հայկ Վարդանյանն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է զուտ իր անձնական միջոցներով, ընկերների եւ ընտանիքի աջակցությամբ, որեւէ հովանավորություն որեւէ մեկից չի խնդրել, եւ իրեն առաջ մղողը եղել է երգչուհու արվեստի նկատմամբ մեծ սերը:

«Օֆելյա» ֆիլմի օպերատորը Տարոն Պետրոսյանն է, սցենարիստը՝ Մայա Ավագյանը:

Հավելենք, որ Օֆելյա Համբարձումյանը ֆենոմենալ հաջողություններ է արձանագրել հայ երգարվեստում եւ արդեն 34 տարեկանում ստացել ՀՀ ժողովրդական արտիստուհու կոչումը: Նրա երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական եւ աշուղական, ինչպես նաեւ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Կատարել է նաեւ Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու եւ Շերամի երգերը: Հենց նա էր գուսաններ Աշոտի, Շահենի եւ Հավասու ստեղծագործություններից շատերի առաջին կատարողը:

Օֆելյա Համբարձումյանը 2011 թվականին հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի:

Ի դեպ, վերջերս ժողովրդական արտիստուհու երկրպագուների կողմից ստեղծվել է Օֆելյա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջը

Տպել
3228 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը