Օֆելյա Համբարձումյան. «Կուզեի, որ քաղաքականությամբ զբաղվողները մի քիչ ազնիվ լինեն»

14/09/2015 schedule21:00

Սեպտեմբերի 24-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայ երգի լեգենդ Օֆելյա Համբարձումյանին նվիրված «Օֆելյա» ֆիլմի պրեմիերան: Այս մասին մեզ տեղեկացրին ֆիլմի հեղինակները:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Հայկ Վարդանյանը երեք տարվա նկարահանումներից հետո օրերս ավարտել է «Օֆելյա» ֆիլմի  աշխատանքները: Ռեժիսորը կարողացել է բացահայտել հայ բեմի ամենանշանավոր դեմքերից մեկի մարդկային գծերը, որ մի քանի տասնյակ տարի հանդիսատեսի համար անհայտ են եղել:

Մեզ հետ զրույցում հայ երգի 90-ամյա լեգենդը ասաց, որ դեռեւս ֆիլմը չի դիտել, բայց մինչեւ պրեմիերան անպայման դիտելու է, ընդ որում՝ միայնակ: Օֆելյա Համբարձումյանը ցանկանում է ֆիլմի պրեմիերային տեսնել բոլոր այն արվեստագետներին, ովքեր իր երգերի երկրպագուն են: «Բայց դե, ցավոք, բոլորը չէ, որ կան: Մի մասը մահացած է, կան մի քանիսը, որոնց ես արդեն մոռացել եմ, նրանք այն մարդիկ չեն, որպեսզի ես նրանց ետեւից վազեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական արտիստը, չցանկանալով բացել փակագծերը:

Օֆելյա Համբարձումյանի հետ մեր հարցազրույցը առաջինն է, որ երգչուհին տալիս է վերջին 15 տարիների ընթացքում:

- Բոլոր այն մարդիկ, ովքեր հարգում են, սիրում են հայկական ժողովրդական երգը եւ 60-70 տարի լսելով` չեն հոգնում իմ կատարողական արվեստից, նրանք բոլորն էլ արժանի են իմ հարգանքին, նրա՛նց կուզեի տեսնել «Մոսկվա» կինոթատրոնում:

- Տիկին Համբարձումյան, ձեր ապագա ծրագրերն ինչի՞ հետ եք կապում:

- Էլ ինչ ապագա ծրագրեր` այս տարիքում:

- Սաներ ունեք:

- Սաներ ունեմ, իհարկե: Բայց ես կոնսերվատորիայում ժամեր չեմ ունեցել, չեմ դասավանդել: Իմ դասերը եղել են ավելի լուրջ: Այն, ինչ պրոպագանդվում է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով` ոչ մի կոնսերվատորիայի լսարան դրան չի կարող փոխարինել: Կարծում եմ, որ իմ` տարիներով կատարած աշխատանքն ավելի ռեալ է եղել, քան էն կոնսերվատորիան, որտեղ դասի չեն գնում, վերջում մի թղթի կտոր պոկում են, տանում, հետո էլ երգում են այն, ինչ լսել են հեռուստատեսությամբ:

- Ներկայիս կատարողներին հավանու՞մ եք:

- Լավ կատարողներ, որ ապագա ունեն ու նրանք կմնան: Լավ ձայներ կան: Հիմա տասնյակներ են, բայց էդքանը չեն մնա: Նրանց մի փոքր մասը կմնա պատմության մեջ: Որովհետեւ երկու-երեք երգով պատմության մեջ չես մնա: Մենք՝ ես, Ռուբեն Մաթեւոսյանը եւ Հովհաննես Բադալյանը, հազարներով երգեր ենք ձայնագրվել: Հնի կողքին նորն էլ ենք ձայնագրվել: Եվ էնպես ենք կատարել, որ սիրել են էդ երգերը: Իսկ նոր կատարողներից ոչ մի անուն չեմ նշի, եւ դա այդքան էլ կարեւոր չէ: Հատկապես, որ ես ունեմ մի դուստր (խոսքը աշխարհում «Ջազի թագուհի» տիտղոսը կրող Տաթեւիկ Հովհաննիսյանի մասին է – Գ. Ա.), ով աշխարհով մեկ տարածում է ջազային արվեստը՝ միացնելով հայկականի հետ: Դա նոր խոսք է, որը ընկալելի է բոլոր ազգերին:  

- Աշուղագուսանական երգերը որքանո՞վ սիրելի են մեր պաշտոնյաների կողմից :

- Մեր իշխանավորները հայկական ժողովրդական արվեստն ավելի են սիրում, գնահատում, քան դասականը, նույնիսկ՝ դասականի լավագույնը: Եթե դու քո ազգային, ժողովրդական արվեստին չես տիրապետում, չես լսում, դու չես կարող պահել դրա մեծությունը: Դա վերածվում է ցուցամոլության: Չիմանալով Կոմիտաս, Սայաթ-Նովա... Սայաթ-Նովայի նման մենք էլ չենք ունենա: Դա մի պահ էր, եկավ, անցավ: Ինչպե՞ս կարելի է Սայաթ-Նովա չիմանալ, չսիրել, չսիրահարվել ու չերգել:

- Հասարակական-քաղաքական հարցերով հրապարակավ երբեւէ հանդես եկե՞լ եք, թե ոչ:

- Ոչ: Ես քաղաքականություն չեմ սիրում, որովհետեւ դա մնայուն քաղաքականություն չէ: Իմ տարիների ընթացքում այնքան տեսակ է փոխվել, որ չես իմանում՝ որը պետք է մնար: Անընդհատ փոփոխվում է: Մեկը սարքում է, մյուսը՝ քանդում: Ես չեմ սիրում եւ չեմ զբաղվում քաղաքականությամբ: Միայն կուզեի, որ ովքեր զբաղվում են՝ մի քիչ ազնիվ լինեն: Իրենցից բացի մտածեն նաեւ ընդհանուրի մասին: Բայց հասարակական մտահոգություններով վարակվում եմ միշտ: Պարզապես եթերով չեմ սիրում խոսել այդ թեմաներով, որովհետեւ դրա համար պետք է պատրաստ լինես եւ ճիշտ մտքեր պիտի արտհայտես՝ հանուն ժողովրդի բարօրության:

- Եվ վերջում՝ կրկին ֆիլմի մասին: Ֆիլմն ի՞նչ տեղ է զբաղեցնում ձեր կյանքում:

- Կարող է լինել ֆիլմ, կարող է չլինել: Երգերս ամենամեծ փաստաթուղթն են ինձ ներկայացնելու համար: 

Տպել
2445 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր