Մինչեւ սեպտեմբերի 21-ը կհայտարարվի «Հանրային փրկության ճակատի» ստեղծման մասին

15/09/2015 schedule10:00

Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության շաբաթօրյա համաժողովում ազդարարվեց «Ոչ»-ի ճակատի ստեղծման մասին, որի տակ ստորագրեցին մի քանի քաղաքական եւ հասարակական միավորներ:

«Ոչ»-ի այս ճակատի մաս են կազմում ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», մի քանի հ/կ-ներ, փաստաթղթի տակ ստորագրեցին նաեւ «Հիմնադիր խորհրդարանը», ԱԻՄ-ը, քաղաքագետների միությունը: Սեպտեմբերի 21-ին կամ, հնարավոր է, ավելի վաղ, կհայտարարվի նաեւ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորվող մյուս ճակատի մասին, որը կոչվում է «Հանրային փրկության ճակատ»: Այս ճակատի մաս են կազմում 6 ուժեր, որոնցից 4-ը ստորագրեցին նաեւ շաբաթ օրը ստեղծված «Ոչ»-ի ճակատի միասնական փաստաթղթի տակ: Թե ինչով է տարբերվելու «Հանրային փրկության ճակատի» «ոչ»-ը, «Ոչ»-ի ճակատի «ոչ»-ից, մի փոքր անհասկանալի է մնում: Մեր հարցերին երեկ պատասխանեց «Հանրային փրկության ճակատի» ներկայացուցիչ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

- Պարոն Ավետիսյան, շաբաթ օրը համաժողովում հայտարարվեց, որ սահմանադրական փոփոխությունները պետք է կասեցվեն փողոցային պայքարի միջոցով, եւ հանրահավաքները մեկնարկելու են Գյումրիից, ձեր մոտ էլ այսօր փակ քննարկում կար, ինչպե՞ս է պլանավորվում պայքարը:

- «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամների հետ հատուկ քննարկում չի եղել մարտավարական մանրամասնությունների վերաբերյալ, այդ պատճառով ինչքան որ մամուլն է տեղյակ, այնքան էլ ես, այս պահին: Ընթացքում, բնականաբար, մանրամասներին կծանոթանանք: Մեզ մոտ աշխատանքային հանդիպում էր, բայց դա մեր ճակատի աշխատանքների հետ էր կապված:

- Դուք ի՞նչ եք պլանավորում:

- Մենք առայժմ աշխատում ենք մեր ընթացքը իմաստավորելու ուղղությամբ եւ սեպտեմբերի 21-ին, եթե ոչ ավելի շուտ, կհայտարարվի մեր ճակատի ստեղծման մասին:

- Բայց 2 «Ոչ»-ի ճակատ է ստացվում կամ՝ ավելին:

- Նոր գործընթաց է, եւ տեսնենք, թե ի վերջո ինչ կստացվի: Հույս ունենանք, որ միասնական ձեւաչափ կձեւավորվի, ակտիվ աշխատում են 2 կողմերն էլ՝ նաեւ մերձեցնելու համար մոտեցումները:

- Հիմա ձեր ճակատում 6 ուժեր են, որոնց մի մասը նաեւ մյուս ճակատի փաստաթղթի տակ ստորագրեցին. ինչո՞ւ են առանձին ճակատներ ձեւավորվում, հակասություններ կա՞ն:

- Խոսքը վերաբերվում է այսպես կոչված սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելուն, բնականաբար, որքանով այդ ծրագիրը մեր ծրագրի մաս էր կազմում, մենք համաձայն ենք դրա հետ: Եթե չկա հակասություն, ինչո՞ւ չհամագործակցենք: Երկու ձեւաչափում էլ կանք, հիմա կլինեն ուժեր, որ կարող է մի ձեւաչափում լինեն, կլինեն, որ երկուսում էլ կլինեն, նորմալ է դա: Պետք է ճկուն լինել եւ բոլոր ուժերը օգտագործել՝ դիմադրելու համար:

- Քննարկվե՞լ է միասնական ճակատ ձեւավորելու հարցը:

- Դա ցանկալի է, բայց կան ծրագրային որոշակի տարբերություններ, թեպետ նախորդ համաժողովում էլ խոսք եղավ այնպիսի կետերի մասին, որոնք վերաբերում էին մեր ծրագրին՝ վարչախմբի հեռացում, արտահերթ ընտրություն: Մենք ավելի երկար ճանապարհ ենք տեսնում, իսկ այնտեղ մեխը կասեցումն էր, բայց կարծես մասնակիցները չեն սահմանափակվում դրանով: Հավանականությունը շատ մեծ է ի վերջո միավորվելու: Մենք էլ ենք տեսնում փողոցային պայքար քաղաքացիական անհնազանդության քայլերով:

- Հաջորդ միասնական քննարկման ժամկետ կա՞ նախանշված:

- Չեմ կարող ասել, որոշված չէ, մեր մասով՝ մենք աշխատում ենք, զուգահեռ աշխատելու ձեւաչափի մասին չեմ կարող ասել:  

Մեր հարցերին պատասխանեց նաեւ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

- «Ոչ»-ի ճակատն ու «Հանրային փրկության ճակատը» համատեղ գործողություններ պլանավորվո՞ւմ են եւ ինչո՞ւ չեք միավորվում:

- Մեր հայտարարությանը իրենց հիմնական ուժերը միացել են, իրենք այս պահին չեն ասել, որ Գյումրիում ցույց են անելու, մենք կաշխատենք միասին անել, ոչ թե առանձին:

- Անհասկանալի է մնում՝ ինչու են իրենք առանձին ճակատ, դուք էլ՝ առանձին, մանավանդ որ միացան ձեր հայտարարությանը:

- Իրենց երեւի հարցնեք,  մենք սկսել ենք մի տարի առաջ:

- Երեւի մարտավարական եւ ռազմավարական հակասություննե՞ր կան, որ նման խնդիր է ծագում:

- Չէ, ռազմավարության հարցում խնդիր չկա, բոլորն էլ դեմ են սահմանադրական փոփոխություններին, մարտավարության հարցում ինչ-որ բան կարող է լինի, բայց այսքան ժամանակ մենք որեւէ հակասություն չենք ունեցել, ինձ թվում է, հայտարարությունը ավելի շատ խոսում է, որ հակասություններ չկան:

- Եթե հակասություններ չկան, լրիվ անհասկանալի մնում՝ ինչու առանձին ճակատներ:

- Իրենք դեռ չեն հայտարարել, կարող է իրենցը լինի, կարող է չլինի, ես չեմ կարող ասել:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀԿ-ի դեմ պայքարը:

- Մենք մի քանի ֆրոնտով ենք աշխատելու, մեր առջեւ խնդիր ենք դրել 4 հազար դիտորդ պատրաստել, որպեսզի բոլոր ընտրատեղամասերը փակենք: Նաեւ փողոցային պայքար է լինելու: Մենք հասկանում ենք, որ իրենք ունեն ուժային ռեսուրս, որ կարող են օգտագործել, բայց դա մեզ չի անհանգստացնում:

- Ենթադրվում է, «ոչ»-ի գրասենյակներ եք բացելու:

- Եթե ռեսուրսներ լինեն, միանշանակ կբացենք:

- Մարդկայի՞ն, թե ֆինանսական:

- Ե՛ւ մարդկային, ե՛ւ ֆինանսական:

- Ե՞րբ եք սկսելու հանրահավաքները:

- Սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ:

Տպել
2715 դիտում

Մենք կարողացել ենք պատվով հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերները. ԱԻ նախարար

Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Ա. Թորոսյանի ուղերձը

Հայաստանից մուտք գործողների համար GOOGLE որոնողական համակարգն այսօր եռագույն է

Այսօր մենք տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

Մեր անկախ պետության դեմքը՝ ԶՈւ պատվոպահակային վաշտը, դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում (տեսանյութ)

Մեր պատմության կարևորագույն տոնի առթիվ, վարչապետը կհրապարակի մինչեւ 2050 թ. ռազմավարությունը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ

Նախկինները մի հաջողություն այնուամենայնիվ արձանագրեցին

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը