Եսայանը պատկերացնում է շատերի դեմքը հանրաքվեից հետո

18/09/2015 schedule23:27

«Ապե, մի հատ հիշեք՝ էլ ինչ ա պետք», «չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի չափի», «մինչ սահմանադրական հանրաքվեի օրը պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից», «այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում, ինչի՞ ես էդպես ոգեւորվել». մերթընդմերդ հնչող այսպիսի պոռթկումներով այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվեցին սահմանադրական փոփոխությունների քննարկումները: Սահմանադրության նոր նախագծի խորհրդարանական քննարկման առաջին արարը այսօր երեկոյան ավարտվեց: Քաղաքական ուժերի դիրքորոշման մեջ, բացի ՕԵԿ-ից, արդեն հստակություն կա: ԲՀԿ-ն պաշտոնապես միացավ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի «Այո»-յի ճակատին, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» «դեմ» են, ՕԵԿ-ն էլ 2 շաբաթից կասի: Սահմանադրության նախագիծը քվեարկության կդրվի հոկտեմբերի 5-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյայում:  

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, պարզաբանեց, որ իրենք նախկինում ոչ թե դեմ էին բարեփոխումներին, այլ պարզապես կարծում էին, որ ժամանակը չէ: «Հանրապետության նախագահի հետ կոնսուլտացիաների ժամանակ ես ասել եմ՝ ընդդիմադիր գործիչներից շատերը կարծում են, որ եթե հիմա «այո» ասեն, իրենց ռեյտինգը գահավիժելու է: Ավելին՝ ասում են այս քաղաքական գործիչը վերջնական կփչանա: Ո՛չ, հենց քաղաքական գործչի վարկանիշի ամրությունը կայանում է նրանում, որ երբ դու համոզված բան ես ասում, կարողանաս դա մինչեւ վերջ տանես»,- հայտարարեց Մելքումյանը՝ նշելով, որ «կողմ» են փոփոխություններին:

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցավ Զարուհի Փոստանջյանը՝ հայտարարելով, որ այս գործընթացի նպատակը ժողովրդին զինաթափելն է, որպեսզի նորից տիրանան իշխանությանը: «Մինչ սահմանադրական հանրաքվեի օրը պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից»,- հայտարարեց Փոստանջյանը: Նրա ելույթին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Շատ հետաքրքիր էր մեր խմբակցություններից մեկը, որտեղ 5 անդամներից 4-ը կամ կողմ են, կամ դեմ չեն, բայց նրանցից մեկը ելույթ է ունենում խմբակցության անունից: Ուզում եմ ասեմ՝ այ աղջիկ ջան, ո՞ւմ անունից ես ելույթ ունենում, ինչի՞ ես էդպես ոգեւորվել, այնտեղ նստած են անհատականություններ»: Հիշեցնենք, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ երեկոյան հայտարարություն տարածեց, որ լքում է կուսակությունը եւ վայր է դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները: Նա «կողմ» է քվեարկելու նախագծին: Նույն խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ այսօր հայտարարեց, որ «կողմ» է: Խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ թեեւ հստակ դիրքորոշում չհայտնեց, բայց տոնայնությունը դրական էր: «Ախր, գիտե՞ք ինչի համար եմ ցավ ապրում. ես տեսնում եմ, որ սահմանադրության այս փոփոխված տեքստը տանում է դեպի իմ՝ «նորվեգական Հայաստան» երազը, ես հավատում եմ այս Սահմանադրությանը, ես չեմ հավատում այն ներկայացնող քաղաքական ուժի՝ այսպես արագ արժեքային վերափոխմանը: Կասեք ինչ կապ ունի ով է ներկայացնու՞մ. կասեմ կապ ունի: Հաստատ ունի: Ապացուցեք, որ չեմ սխալվում. ես կոմպլեքսներ չունեմ կանգնելու գործընթացի մեջքին, բայց նախորդ պառլամենտական ընտրություններին մասնակցած մեր քաղաքացիների պես խաբված լինել չեմ ցանկանում:

Ցավոք, առայժմ հավատում եմ միայն Վարդան Պողոսյանին»,- հայտարարեց Թեւան Պողոսյանը: Մի խոսքով, «Ժառանգությունից» կարծես թե միայն Զարուհի Փոստանջյանն է «դեմ» քվեարկելու սահմանադրական փոփոխություններին: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ առողջ առաջարկ ունի անելու՝ հաշվի առնելով, որ իր նախորդ առաջարկը՝ սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական քննարկումները հեռարձակել Հ1-ի ուղիղ եթերով, ընդունվեց: «Ես այսօր շատ ավելի առողջ առաջարկ ունեմ, որը նաեւ անմիջապես կբարելավի ամբողջ երկրի առողջությունը։ Առաջարկում եմ ձեզ, հանուն ժողովրդավարության, Սահմանադրությունը փոխելու փոխարեն ամբողջ կազմով, Սերժ Սարգսյանի հետ միասին, հրաժարական տալ, միանգամից բացելով Հայաստանի համար դուռը դեպի ժողովրդավարություն եւ զարգացում»,- ասաց Զուրաբյանը։ Հետո նորից սկսեց բացատրել, թե ինչ է թաքնված սահմանադրական փոփոխությունների հետեւում, այն է՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրություն: Նա կրկին պնդում էր, որ սույն նախագծով ԱԺ նախագահին գերլիազորություններ են տրվում, որ 2018-ին Սերժ Սարգսյանը դառնա ԱԺ նախագահ: Զուրաբյանը ՀՅԴ-ին խորհուրդ տվեց չխոսել Հայաստանի անվտանգության խնդիրներից՝ հայտարարելով, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակից այս կուսակցությունը կործանել է Առաջին հանրապետությունը, ընդ որում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում: Նա կոչ էր անում՝ միանալ «Ոչ»-ի ճակատին՝ հեռացնելու համար Սերժ Սարգսյանի ռեժիմը:  

Ի դեպ, այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւս մի ցնցող ելույթ ունեցավ: «Դժգոհ եք, չէ՞, որ մեր կուսակցությունն է ղեկավարում արդեն երկար տարիներ եւ կարծում եք, որ եթե դուք կառավարեք՝ շատ ավելի լավ եք կառավարելու, անսխալ եք կառավարելու, ճիշտ եք կառավարելու: Այս փոփոխությունների նախագիծը այն մասին է, որ այլեւս որեւէ կուսակցություն չկարողանա միանձնյա ղեկավարել երկիրը: Մենք առաջարկում ենք ընդդիմության դերակատարման բարձրացում: Ըստ էության առաջարկում ենք իշխանության փոփոխություն սահմանադրական ճանապարհով. սիրելի ընդդիմադիրներ, սա դուք պետք է անեիք, բայց այս մի գործն էլ մենք ձեր փոխարեն կանենք»,- հայտարարեց Եսայանը: Ընթացքում վրա տվեց Նիկոլ Փաշինյանին. «Հասկանում եմ պաթոսդ՝ ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվնես ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի չափի»: Հետո էլ անցավ իշխանության վերարտադրության թեմային. «Փաստորեն՝ ոմանք դպրոցում կենսաբանություն եւ մարդու անատոմիա վատ են սերտել ու մոռացել են, թե մարդուն ինչ գործիքներ են պետք վերարտադրվելու համար: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի տոնով հարցնեմ՝ հիշեցի՞ք. ինքը կավելացներ նաեւ՝ ապե»: Եսայանը հայտարարեց, թե աբիժնիկությունը լավ բան չի, վնաս է առողջության համար, ու ասաց, թե պատկերացնում է շատերի դեմքը, երբ Սերժ Սարգսյանը  հանրաքվեից հետո ԱԺ նախագահ չդառնա:

Ի դեպ, իր եզրափակիչ ելույթում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ փոփոխությունների նախագծից մասնագիտական հանձնաժողովը հանելու է այն դրույթը, ըստ որի, ԱԺ նախագահն ընտրվում է իր լիազորությունների ամբողջ ժամկետով: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հիմա մենք դա հանում ենք, եւ Ազգային ժողովի նախագահը ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ եւ կարող է փոփոխվել, եթե կորցնում է իր վստահությունը Ազգային ժողովում: Մտածեք, թե այս դեպքում ինչ տեսություններ պետք է հորինվի, որպեսզի ապացուցվի այն թեզը, որ ԱԺ նախագահն է ղեկավարելու երկիրը», -ասաց Վարդան Պողոսյանը:

Տպել
3075 դիտում

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին