Կզոհվեն Ադրբեջանի բնակիչները. Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ

26/09/2015 schedule11:00

Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանը համարժեք պատասխան է ստացել Տավուշի մարզի նախօրեի գործողությունների համար: 

- Պարոն Հարությունյան, վերջին օրերի այս լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների կարո՞ղ է հանգեցնել:

- Ես համոզված եմ, որ ոչ, սահմանային այս դեպքերը ոչ առաջինն են, ոչ վերջինը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նույն ոճն է, երբ պետք է Ղարաբաղի հարցով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում տեղի ունենա, այսպիսի դեպքեր են գրանցվում: Ադեկվատ պատասխանը նրանք արդեն ստացել են եւ կստանան: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ երբ այսպիսի քայլերի են գնում, ունենալու են զոհեր իրենց ժողովրդի շրջանում: Մենք, իհարկե, պետք է պատրաստ լինենք պատերազմի, բայց ես համոզված եմ, որ դա չի լինի մոտակա ժամանակներս:

- Ե՞րբ կարող է լինել:

- Այն ժամանակ, երբ իրենք պատրաստ կլինեն եւ կիմանան, որ մեզանից ուժեղ են: Հիմա նրանք գիտեն, որ մեզանից ուժեղ չեն:

- Ճի՞շտ է, երեկ իրենք 5 զոհ են ունեցել, հենակետ է վերացվել եւ այլն:

- Մենք ադեկվատ պատասխանը տվել ենք: Իրենց զոհերի մասին թող իրենք խոսեն:

- Իրենք սկսել են խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառել նաեւ խաղաղ բնակչության վրա, սա ինչո՞վ է պայմանավորված:

- Դժվար է ասել, բայց իրենք լավ պիտի հասկանան, որ եթե այդպիսի զենքեր են կիրառում, նույնը ստանալու են մեր կողմից: Այդ զենքերից մենք էլ ունենք եւ քիչ չունենք: Իսկ խաղաղ բնակչության վրա դրանց կիրառումը մարդկային մոտեցում չէ: Խաղաղ բնակչի վրա կրակելը զինվորականի գործ չէ, դա անմարդկային մոտեցում է:

- Կարծում եք, Ալիեւը կգնա՞ ՄԱԿ-ի գագաթնաժողովին, Սարգսյան-Ալիեւ հանդիպում Նյու Յորքում տեղի կունենա՞:

- Ես գիտեմ, որ մեր նախագահը գնալու է: Իսկ եթե Ալիեւը չի գնում, ուրիշ պատճառ կա, որի մասին եկեք այսօր չխոսենք:

- Իսկ մեր բանակը չի՞ կարող այնպես անել, որ խաղաղ բնակչությանը չհասնեն այդ կրակոցները:

- Մենք ամեն ինչ անում ենք, բայց ականանետն օդից է ընկնում, եւ շատ բարդ է պայքարել դրա դեմ: Պայքարում ենք, իհարկե, բայց չէինք ուզի կիրառել այնպիսի զենքեր, որ կբերեն անկանխատեսելի հետեւանքների: Դրա համար աշխատում ենք միայն ադեկվատ պատասխաններ տալ:

Տպել
5314 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս