Հրադադարի ավարտը. ադրբեջանական շանտաժ կամ ինչու Ալիեւը չգնաց Նյու Յորք

29/09/2015 schedule08:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդպես էլ չմեկնեց Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, այնինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում Սարգսյան- Ալիեւ հանդիպում կազմակերպելու համար:

Հիմա էլ ՄԽ համանախագահները հույս են հայտնում, որ նման հանդիպում հնարավոր կլինի կազմակերպել մինչեւ տարեվերջ: Կհաջողվի դա, թե՝ ոչ, դեռ դժվար է ասելը: Համենայնդեպս, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը բանակցությունների վերսկսման հույս առանձնապես չի ներշնչում: Շաբաթ օրը տեղի ունեցած այդ հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաեւ համանախագահները, Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող խայտառակ իրավիճակից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում եւ ՀՀ հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետեւանքներով։ «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձեւացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»,- ըստ ՀՀ ԱԳՆ-ի, ասել է Նալբանդյանը: Նա նշել է, որ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկից Ադրբեջանը հրաժարվում է, որ միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակի սադրանքները շփման գծում եւ սահմանին։ Արդեն երեկ համանախագահների տարածած հայտարարությունում նշվում էր. «Համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել  ընդունել կրակի դադարեցման ռեժիմի խախտումը հետաքննելու ԵԱՀԿ-ի առաջարկած մեխանիզմը: Առանց այս մեխանիզմի շփման գծում տեղի ունեցող միջադեպերի համար կողմերը շարունակելու են մեղադրել միմյանց: Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները: Մենք Ադրբեջանին կոչ ենք արել նույնն անել»: Նրանք նշել են նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկել են պետական սահմանին եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու, խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման անհրաժեշտությունը եւ դատապարտել են ականանետերի կիրառումը: 

Ադրբեջանը, սակայն, կարծես թե անդրդվելի է: Դեռ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում ասել էր. «Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչեւ վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան: Մենք հետեւողականորեն բացահայտելու, հայտնաբերելու եւ հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից մինչեւ նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել»։ Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ ԼՂ-ն Հայաստանի անբաժանելի մասն է եւ երկրագնդի ամենառազմականացված տարածքներից ու կռվելուց չի վախենում: Արդեն երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով սույն հայտարարությանը, նշեց, թե դա հերթական ապացույցն է, որ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ: ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Հակառակ դեպքում Ադրբեջանի ձեռնարկելիք քայլերի հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի վրա»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Գաջիեւը:

Ռուսական լրատվամիջոցները երեկ արդեն գրում էին, թե հրադադարն ավարտվում է: lenta.ru-ն մանրակրկիտ հաշվել էր Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական տեխնիկան եւ նշել, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը անկանխատեսելի հետեւանքներ կունենա. «1994-ի հրադադարից հետո առաջին անգամ ՀՀ,  ԼՂ եւ Ադրբեջանի սահմանին նկատվում է կոնֆլիկտի կտրուկ լարում: Դատելով զինվածությունից, նախահարձակ կլինի հենց ադրբեջանական կողմը: Բայց կոնֆլիկտի արդյունքն անկանխատեսելի է»:

Իրավիճակի հետ կապված երեկ հայտարարություն էր արել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Նա ասել էր, թե զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակն անհանգստացնում է ԱՄՆ-ին եւ հույս հայտնել, որ մինչեւ տարեվերջ Սարգսյանն ու Ալիեւը երկկողմ հանդիպում կանցկացնեն:

Ի դեպ, ԼՂ հարցով հայ փորձագետները երեկ կարծիք էին հայտնում, որ Ալիեւ-Սարգսյան հանդիպման մասին նյույորքյան հայտարարությունը պատերազմը մինչեւ տարեվերջ հետաձգելու քայլ է: Երբ քաղաքագետ Մանվել Սարգսյանին հարցրինք, թե ինչ զարգացումներ կարող են հետեւել Ալիեւի Նյու Յորք չգնալուն, նա պատասխանեց. «Ադրբեջանը սկսել է ծանր զենքեր օգտագործել եւ շփման գծում ստեղծած այդ իրավիճակով ցանկանում է իր կամքը պարտադրել բոլորին: Իրենց ԱԳՆ-ն պարզ, շիտակ ասաց, թե ինչու չեղավ այդ հանդիպումը: Նրանք անգամ սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու ԵԱՀԿ դիտորդների առաջարկից են հրաժարվում»: Հարցին՝ եթե հիմա բանակցային գործընթացն ավարտվում է, նշանակում է՝ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսվելո՞ւ են, քաղաքագետը պատասխանեց. «Ոչ, լայնածավալը լրիվ ուրիշ բան է: Հիմա պլանավորված սադրանքները, զոհերը, հստակ գիծ է, որով նրանք ազդում են քաղաքականության վրա: Այս քաղաքականությունը այդ հատուկ, կոնկրետ նպատակն ունի եւ իրենք դա շարունակում են: Ադրբեջանը հայտարարում է՝ կամ ընդունում եք իմ բոլոր պայմանները՝ անխտիր, կամ ես այստեղ աջ ու ձախ բոլորին կոտորում եմ»: Այս պահին, ըստ նրա, դանդաղ, սողացող պատերազմ է, եւ դեռ հայտնի չէ՝ ինչ է կատարվում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:

Տպել
3507 դիտում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը