Ինչ է Սերժ Սարգսյանի ուզածը

30/09/2015 schedule11:12

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը նախօրեին հանդես է եկել ելույթով, որը տրամագծորեն հակասում է ընդամենը օրեր առաջ Դուշամբեում ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ունեցած նրա ելույթին: Նյույորքյան ելույթում Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում խոսել է խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման մասին եւ ասել. «Չնայած միջազգային հանրության կողմից զինված հակամարտությունների կանխարգելմանը եւ դրանց խաղաղ կարգավորմանն ուղղված վիթխարի ջանքերին՝ խաղաղապահությունն ու անվտանգությունը շարունակում են մնալ փխրուն եւ խոցելի: Ուրախությամբ եմ նշում, որ չնայած մեր սահմաններին առկա լարվածությանը, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում աստիճանաբար ընդլայնվում է թե՛ աշխարհագրության, թե՛ քանակական եւ թե՛ որակական իմաստով: Հայաստանի խաղաղապահ կարողությունների ստեղծման եւ զարգացման պարագայում առանցքային է եղել ԱՄՆ-ի, Հունաստանի, Գերմանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի կառույցների եւ մյուս անդամ պետությունների դերակատարությունը, ինչի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում: Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը բոլորի՝ թե՛ մեծ եւ թե՛ փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է, իսկ խաղաղապահությունը՝ այդ նպատակին հասնելու գլխավոր միջոցներից մեկը: Այսօր մեզ դեռեւս հարկավոր են լրացուցիչ հավաքական ջանքեր` այն առավել ամրապնդելու համար: Ակնհայտ է, որ միայն համապարփակ, համադրված ու կշռադատված մոտեցմամբ է հնարավոր ունենալ խաղաղ եւ ապահով աշխարհ»: Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության գագաթնաժողովը նախաձեռնելու համար: Տպավորություն է, որ Սարգսյանը հույսը կտրել է ՀԱՊԿ-ից ու հիմա էլ արեւմտյան խաղաղապահ ուժերին է դիմում: Այնինչ, Դուշամբեում, խոսելով մեր տարածաշրջանի համար անվտանգության սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի սադրանքների մասին, նա առաջարկել էր Հայաստանում խաղաղապահ կորպուսի բազայի հիման վրա ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն ստեղծել: Բայց նրա այդ առաջարկն անարձագանք էր մնացել:

Նյու Յորքում Սերժ Սարգսյանը երեկ առանձին հանդիպումներ է ունեցել Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի եւ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Այս 2 հանդիպումների ժամանակ էլ նա կրկին խոսել է խաղաղապահների մասին, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առկա խնդիրներին:

Սարգսյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ քննարկել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, վերջին օրերին հրադադարի խախտման հետեւանքով առաջացած լարվածությունը եւ այս փուլում առկա մտահոգությունները: Համանախագահների հետ երեկ հանդիպել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Նա դատապարտել է իրավիճակի վերջին սրացումները եւ կողմերին կոչ արել՝ առավելագույն զսպվածություն դրսեւորել ու աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

Այս ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ռազմավարությունը, բանակցային սեղանին կդրվի նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը: «Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետեւանքով ունեցանք քաղաքացիական զոհեր եւ 1994 թ. մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի եւ այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջեւ բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- հայտարարեց Տոնոյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ երեկ շտապ մեկնեց Արցախ, հանդիպեց ԼՂՀ նախագահի եւ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, այցելեց 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումներ, որոնց ղեկավարների հետ քննարկել էր սահմանագոտու տվյալ հատվածի մարտական հենակետերի ինժեներական բարելավման եւ լրակահավորման միջոցառումները:

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հույս ունի, որ իրավիճակը չի սրվի: Իսկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, ադրբեջանական APA-ին ասել է, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է լինել համանախագահների միջազգային միջնորդության առարկա եւ պետք է դիտարկվի որպես բազմակողմ լուծման բաղադրիչ:

Հ.Գ. Երեկ կեսգիշերին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ԳԱ-ում: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին, Սարգսյանը հայտարարել է. «ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետեւողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետեւանքներ ունենալ»: Սարգսյանը խոսել է նաեւ ՀՀ փակ սահմանների մասին, հայտարարել, որ 21-րդ դարում դա անթույլատրելի է եւ նշել դիվանագիտական ջանքերի կիրառման կարեւորությունը՝ փակ սահմանների բացառման նպատակով:

Տպել
3399 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան