Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի տեղը ոչ ոք չի կարող զբաղեցնել. Ն. Զոհրաբյանը` Արա Աբրահամյանի մասին

15/10/2015 schedule15:52

Նախօրեին մամուլում տեղեկություն կար, թե ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին ուղարկելու են դիվանագիտական աշխատանքի եւ սահմանադրական հանրաքվեից հետո կուսակցությունը ղեկավարելու է ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Ճի՞շտ են այս տեղեկությունները, երեկ հետաքրքրվեցինք Նաիրա Զոհրաբյանից: «Ես գիտեմ՝ լրագրողական զոնդաժները որտեղից են արվում եւ ինչի համար են արվում: Պիտի ասեմ, որ նշված զոնդաժը բացարձակ չծառայեց իր նպատակին, դիվանագիտական աշխատանքի անցնելու որեւէ ցանկություն չունեմ, ուստի այն կենտրոնները, ովքեր նման զոնդաժներ են փորձում անել, թող այլ վերսիաներ առաջարկեն իմ այսպես ասած ապագայի հետ կապված, միգուցե այդ վերսիաներից որեւէ մեկը դուրս գա: Այս մեկը հաստատ դուրս չի եկել: Որեւէ երկրում դիվանագիտական աշխատանքի անցնելու ցանկություն չունեմ»,- պատասխանեց Զոհրաբյանը:

- Իսկ ո՞րն է այդ զոնդաժի նպատակը:

- Չգիտեմ, բայց ակնհայտ է, որ ինչ-որ դավադրություններ շոշափելու զոնդաժ է արվում, ես այդ տրամադրությունները շոշափող կենտրոններին փոխանցում եմ, որ դիվանագիտական աշխատանքի անցնելու որեւէ ցանկություն չունեմ: Եթե իրենք այլ վերսիաներ ունեն, թող դրանք դնեն շրջանառության մեջ, կարող է մեկը հանկարծ ու պատահաբար ինձ դուր գա:

- Այդուամենայնիվ, հնարավո՞ր է լքեք ԲՀԿ նախագահի պոստը:

- Կուսակցության համագումարը ինձ ընտրել է նախագահ, եթե կուսակցական իմ գործընկերները ինչ-որ մի պահի կորոշեն՝ որ որեւէ այլ մեկը կարող է շատ ավելի արդյունավետ լինել կուսակցության նախագահ, բնականաբար, ես առարկություն չեմ ունենա, սակայն, այս պահին ես իմ գործըկերների կողմից նման մտադրություն եւ նման տրամադրություններ չեմ նկատել եւ հուսով եմ, որ իմ գործընկերները ինձ հետ բացարձակապես ազնիվ եւ անկեղծ են, ինչպես ես իրենց հետ:

- ԲՀԿ-ի հաջորդ համագումարը ե՞րբ է:

- Դեռ չենք ծրագրել, հերթական համագումարը փետրվարին է:

- Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

- Յուրաքանչյուր գործիչ իրավունք ունի ստեղծել կուսակցություն:

- Տեսակետ կա, որ ինքը փորձելու է լրացնել Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի տեղը:

- ԲՀԿ-ի տեղը որեւէ մեկը չի կարող զբաղեցնել եւ եթե ինչ-որ մեկը որոշել է կուսակցություն ստեղծել այդ մոտվացիայով, ապա պիտի ասեմ, որ ի սկզբանե դատապարտված նախաձեռնություն է:

Տպել
2149 դիտում

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ոստիկանությունը Հրայր Թովմասյանին չպետք է թույլ տա վաղը մտնել դատարան. Ն. Բաղդասարյան

«Դիլիջան ՖԱ»-ի տերն ուզում է բյուջեն հասցնել 1 մլն դոլարի ու օգտագործել «Քրիստլ Փելըսի» իր կապերը

Մեքենաների կոտրված ապակիներ. ոստիկանները բացահայտել են գողություններ

«Կթողները» չկան, համազգային բյուջե ունենալու ժամանակն է

Փլուզում Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

Արման Թաթոյանը Իրանի ՓԲ պատվիրակության հետ քննարկել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրները

ՊԵԿ-ը հրավիրում է շահագրգիռ անձանց ներկա գտնվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստին

Անասնագոմում հիվանդ տղայի հետ ապրող ազատամարտիկի հոսանքն են հիմա էլ անջատել (լուսանկարներ)

Վարչապետ Փաշինյանը ԳԴՀ դեսպանի հետ քննարկել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

Դավիթ Տոնոյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հարցեր

«ԷԼԱՐԴ»-ի փորձագետները ներկայացրել են Ամուլսարում իրականացված փորձաքննության նախնական եզրակացությունը

Սպանություն Գյումրիում. մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է որդին

Գյումրու ավագանին Ֆրանկ Մյուլլերից ետ վերցրեց մեկ տարի առաջ տրված տարածքները