Առնո Բաբաջանյանի արձանը հանեցին . կամ՝ ի՞նչ կլինի, եթե տեղափոխվեն մեր արձանների գլուխները

15/10/2015 schedule22:01

Երեկ Տերյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանն ապամոնտաժվեց: Այս պահին այն գտնվում է ձուլարանում:

Որքան էլ անհավատալի է, արձանի հեղինակը համաձայնվել է մարդկանց քմահաճույքը բավարարելու համար վերափոխել իր ստեղծագործությունը: Երեկ մեր զրույցի ընթացքում Դավիթ Բեջանյանն ասաց, որ ինքը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին խոստացել է արձանը բերել այնպիսի վիճակի, որ այլեւս դժգոհությունների առիթ չլինի: Քանդակագործը գնացել է այդ քայլին՝ իմանալով, որ վերափոխման դեպքում իր ստեղծագործությունը կկորցի ուժը: «Բայց, եթե արձանը պետք է փոխվի մարդկանց քմահաճույքի համար, ես պատրաստ եմ իմ դրած ուժը պակասեցնել եւ բավարարել նրանց քմահաճույքը»,- ասում էր Դավիթ Բեջանյանը: Նա ամենաշատը վիրավորվել է իր գործընկերներից, որոնք, պրոֆեսիոնալ քանդակագործներ լինելով հանդերձ, իրենց խանդի պատճառով ժողովրդին այդպես տրամադրեցին արձանի դեմ: Քանդակագործը վստահ է, որ մարդիկ իր այն արձանին դեռ կարոտելու են: «Այդ արձանն ուժ ուներ: Մարդիկ միանգամից չէին հասկանում»,- ասում էր վիրավորված արվեստագետը: Ինչեւէ, Առնո Բաբաջանյանի՝ արդեն վերափոխված արձանը նույն տեղում կտեղադրվի 15-20 օր հետո: Ըստ Բեջանյանի, արձանի որոշ կտորներ նորից են ձուլվելու: Վերափոխվելու է անգամ կոմպոզիտորի դեմքը: Այն պետք է ավելի նրբացվի: Փոխվելու է արձանի դիրքը, իսկ սկանդալային ձեռքերը, որոնք Բեջանյանի հպարտությունն էին, նորից են ձուլվելու: «Բանվորի կամ կթվորուհու ձեռքեր են դարձնելու կամ էլ՝ ֆուտբոլիստի ոտքեր: Եվ դա երեւի ավելի դուր կգա: Նրանք մինչ այդ դա են տեսել»,- ասում էր քանդակագործը: Իսկ ավելի վաղ կայացած մեր զրույցներից մեկի ժամանակ Դավիթ Բեջանյանը վստահեցնում էր, որ եթե մի գիշերվա մեջ Երեւանի բոլոր արձանների վրայից նրանց գլուխները հանի եւ տեղափոխություններ անի, ոչ ոք դա չի նկատի: Չհամաձայնվել Բեջանյանի հետ բավական դժվար է: Օրինակ, կարելի է շատ հանգիստ գրազ գալ, որ նույն օպերայի բակում տեղադրված Թումանյանի եւ Սպենդիարովի արձանների գլուխների տեղափոխությունից բացարձակ ոչինչ չի փոխվի, եւ ոչ ոք դա չի նկատի: Իսկ կարելի՞ է նույնը ասել Առնո Բաբաջանյանի արձանի մասին: Բնականաբար, ոչ: Ինչեւէ, թերեւս, արդեն կարելի է կռահել, որ Բեջանյանի այդ սկանդալային ստեղծագործությունը վերափոխումից հետո դառնալու է «պասպորտի նկար», ճիշտ այնպես, ինչպես մեր քաղաքի մնացած բոլոր արձաններն են:

Լուսինե Բարսեղյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հոկտեմբերի 16-ի համարում

Տպել
2161 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում