Ոչ իշխանականները մտավախություն ունեն Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի շուրջ

21/10/2015 schedule18:10

Քաղաքական կուլիսներում, մասնավորապես ոչ իշխանական հատվածում նոր մտավախություններ են առաջացել Սահմանադրության նախագծի շուրջ:

Հոկտեմբերի 5-ին, երբ Ազգային ժողովում քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը, պատգամավորները դեռ չէին հասցրել մանրակրկիտ ծանոթանալ նախագծի վերջնական տարբերակին, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքը նոր քննարկում թույլ չէր տալիս: Հիմա արդեն պատգամավորները սկսել են ուսումնասիրել դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվելիք փաստաթուղթն ու մի քանի օր է՝ ոչ իշխանական հատվածը ներքին խոհանոցում քննարկում է, որ սահմանադրական փոփոխությունները որեւէ կերպ չեն սահմանափակում, որ Սերժ Սարգսյանը նախագահական հաջորդ ընտրություններում եւս առաջադրվի: Այս մասին առայժմ հրապարակային հայտարարություններ նրանք չեն հնչեցրել, դեռ փորձում են մարսել տեքստն ու մինչեւ վերջ հասկանալ, թե որտեղ կարող է խնդիր լինել:

Գործող Սահմանադրությունը, հիշեցնենք, նույն անձին անընդմեջ երկու անգամից ավելի թույլ չի տալիս առաջադրվել նախագահի թեկնածու: Նոր նախագծով երկրի նախագահն ընտրվում է 7 տարով եւ պաշտոնավարման 1 ժամկետով: Հիմա, քանի որ մայր օրենքը փոխվում է, ոչ իշխանական հատվածում մտահոգություն է առաջացել, որ հին Սահմանադրությամբ իր պաշտոնավարման 2 ժամկետը սպառելուց հետո Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությամբ կարող է եւս մեկ անգամ առաջադրվել ու պաշտոնավարել եւս 7 տարի: Համենայնդեպս, նախկին նախագահների մասով նախագծում որեւէ սահմանափակում, արգելք կամ հստակեցում չկա: Սերժ Սարգսյանն, իհարկե, հայտարարել էր, որ չի հավակնում ո՛չ երկրի նախագահի, ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոններին: Այդուհանդերձ, ոչ իշխանական հատվածում կարծում են, թե Սահմանադրության նախագծում այս առումով որեւէ սահմանափակում չմտցնելով, տեղ է թողնվել, որ այլ քաղաքական իրավիճակ առաջանալու դեպքում Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Ավելին, ոչ իշխանականները կարծում են, թե նման իրավիճակ իշխանությունների կողմից կարող է հատուկ ստեղծվի:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում պնդում էր, թե մտահոգությունները տեղին չեն:

- Պարոն Ղազինյան, ոչ իշխանական հատվածում մտահոգություններ կան, որ Սահմանադրության նախագծում տեղ է թողնված, որ Սերժ Սարգսյանը երկրի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն ունենա, քանի որ նման արգելք նախագծում չկա: Այս փոփոխություններով հիմա երեք նախագահներն էլ հնարավորությո՞ւն են ստանում նորից առաջադրվելու: Իրավական առումով կարո՞ղ է Սերժ Սարգսյանը կրկին առաջադրվել նույն պաշտոնում:

- Որեւէ տրամաբանություն դրա մեջ չկա: Մենք, իհարկե, ԱՄՆ Սահմանադրության նման չունենք արգելք, որ նախագահները 2 ժամկետից հետո այլեւս իրավունք չունեն առաջադրվել, բայց 2 անգամ անընդմեջ առաջադրվելու ժամկետը մնում է ուժի մեջ, իսկ առաջին եւ երկրորդ նախագահները միշտ էլ ունեցել են այդ իրավունքները՝ անկախ 7, թե 5 տարուց: Նրանք ուղղակի անընդմեջ 3-րդ ժամկետի իրավունք չունեն. 3-րդ անգամ կարող են առաջադրվել որոշակի ընդմիջումից հետո: Սա բարեփոխված Սահմանադրություն է, ոչ թե նոր փոխված Սահմանադրություն: Գրված է՝ Սահմանադրական փոփոխություններ:

- Այդուամենայնիվ, հիմա որոշակի մտահոգություններ կան:

- Ես չեմ հանդիպել նման մեկնաբանությունների, որ սրանով գործող նախագահը կարող է նորից առաջադրվել: Նման բան որեւէ մեկի մտքով չի էլ անցնում: Չեմ կարծում:

- Մտքով անցնելն այլ բան է, բայց եթե հստակ արգելքը դրված չէ, ըստ քաղաքական պատեհության՝ կարող է այլ որոշում կայացվել:

- Չեմ կարծում: Ես չգիտեմ՝ ով է նման կարծիք հայտնել, բայց սրանք սահմանադրական փոփոխություններ են, ուրիշ բան, եթե նոր Սահմանադրություն լիներ, կարող է այդ հարցը ծագեր, թե՝ արդյոք գործող նախագահը 2 ժամկետից հետո իրավունք է ստանում, որպես նոր Սահմանադրություն, նորից, այսպես ասած, զրոյից առաջադրվել... Բայց սրանք փոփոխություններ են: Ես չեմ անձնավորում. մեր Սահմանադրության ընդունման օրը մնում է 1995 թվականի հուլիսի 5-ը: 2005-ին էլ եղան փոփոխություններ, հիմա սա էլ է փոփոխություն, անգամ այս փոփոխություններից հետո, պատմության մեջ մնում է որպես 95թ. ընդունված Սահմանադրություն: Իսկ «քաղաքական պատեհություն»՝ լավ ասացիք. յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել, ես ոչ մեկի ասածը չեմ մեկնաբանում, սա ընդամենը իմ պատկերացումն է տեքստի վերաբերյալ՝ սա չի վերացնում գործող Սահմանադրության արգելքը, որ անձը 2 անգամից ավելի չի կարող ընտրվել երկրի նախագահ:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատասխանելով մեր հարցին՝ արդյոք սահմանադրական փոփոխությունների նախագծում նախկին նախագահների մասով որեւէ սահմանափակում չի մտցվել, որ քաղաքական պատեհ պահի Սերժ Սարգսյանը կրկին առաջադրվելու հնարավորություն ունենա, ասաց. «Որեւէ պետության Սահմանադրության մեջ չեք գտնի մի կետ, որը կոնկրետ անձանց կվերաբերի եւ նախկին նախագահներին կարգելի այլեւս չլինել նախագահ: Ինչ մնում է պաշտոնավարումից հետո եւս մեկ անգամ առաջադրվելուն, նախ մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը Սերժ Սարգսյանը մինչեւ 2018թ. երկրի նախագահն է՝ իր բոլոր լիազորություններով, ԱԺ-ն կձեւավորվի, որից հետո նոր կլինի կառավարություն եւ նախագահ, հետեւաբար, այդ մոտեցումներն էլ չեմ կարծում, որ քննարկումների տեղ ունեն, առավելեւս, որ նախագահը հայտարարել է, որ ցանկություն չունի պաշտոնավարել»: Նկատառմանը, որ այդուհանդերձ կրկին առաջադրվելու որեւէ արգելք չկա նախագծում, Սահակյանն ասաց. «Որեւէ արգելք չի կարող լինել: Ի՞նչ, գրեին, որ որեւէ նախկին նախագահն այլեւս չի՞ կարող նորից նախագահ լինել»: 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այդպիսի միտում չկա: Համենայնդեպս, նախագահը հայտարարություն արել է, եւ կարծում եմ, բոլորը պետք է հավատան դրան, անկախ նրանից, որ արգելող որեւէ հանգամանք չկա»:

Տպել
2617 դիտում

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

30 տարվա դադարից հետո կրկին եթերում է սիրված ու սպասված «Հեռուստաթատրոնը». ինչ փոփոխություններ են արվել ձեւաչափում

Փարիզում հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների վրա. 4 դանակահարված, 7 ձերբակալված կա

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տիգրան Ուլիխանյանը հաստատել է ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը

Վերին Պտղնիում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Նորավանում ավարտվել են ունիվերսալ խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկումն անհրաժեշտություն է. ՄԻՊ

Վերանորոգվել է Արաքսավանի դպրոցի նախակրթարանը

Չհայտարարված այց ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին, և ևս 6 անձի

Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ

Արծվանիստում անասնակեր է այրվել

Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ