ԵԽԽՎ սկանդալային զեկույցը կքննարկեն նոյեմբերի 4-ին, իսկ հունվարին թերեւս կընդունեն

23/10/2015 schedule15:00

Նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի է ունենալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը կներկայացնի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անունը կրող իր զեկույցը:

Ուոլթերի լիազորությունների ժամկետը, ինչպես նախկինում տեղեկացրել էինք, լրանում է նոյեմբերի 7-ին: Նրան, փաստորեն, հնարավորություն է տրվել իր լիազորությունների ավարտից ընդամենը 3 օր առաջ, այդուամենայնիվ, քննարկման ներկայացնել սկանդալային անվանումով զեկույցի իր վերջնական տարբերակը: Եթե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն ընդունի սույն զեկույցը, ապա այն քննարկման է դրվելու ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, հունվարին: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից քաղաքական հանձնաժողովի անդամ է պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Երեկ մեր ջանքերը՝ ճշտել՝ մասնակցելո՞ւ է տիկին Նաղդալյանը սույն նիստին, թե այնուամենայնիվ, որոշվել է բոյկոտել  այն ու անիմաստ է համարում մտնել լուրջ ճակատամարտի մեջ, ապարդյուն անցան: Եթե քաղաքական հանձնաժողովում այս զեկույցը քվեարկության դրվի եւ ընդունվի, ԵԽԽՎ լիագումար նիստում որեւէ շանս, ըստ էության, չկա, որ կհաջողվի այն տապալել:

Ռոբերտ Ուոլթերը իր զեկույցը պատրաստելու նպատակով, հիշեցնենք, այցելել էր Ադրբեջան: Նա դիմել էր նաեւ ՀՀ-ին եւ ցանկանում էր մայիսին այցելել Հայաստան, բայց այստեղից նրան պատասխանել էին, որ անհրաժեշտ է դիմել ոչ թե ՀՀ-ին, այլ ԼՂՀ իշխանություններին: Այն տպավորությունն էր, որ հայկական կողմն այս ամբողջ ընթացքում փորձում էր ժամանակ ձգել՝ հույս ունենալով, որ Ուոլթերի լիազորությունների ժամկետը կավարտվի եւ խայտառակ հարցը գոնե ժամանակավորապես օրակարգից դուրս կգա: Բայց Ուոլթերը ավելի համառ գտնվեց: Ադրբեջան կատարած այցից հետո, սեպտեմբերի 22-ին, նա գրավոր դիմեց նաեւ ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցել Ղարաբաղ այցելելու հարցում:

Ղարաբաղյան կողմը, սակայն, Ուոլթերին մերժել է: «Մենք պատասխանել ենք, որ նման այցելության կարիք չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: ԼՂՀ իշխանությունները Ուոլթերին փոխանցած իրենց դիրքորոշման մեջ նշել են, թե կարծում են, որ զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մի կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը եւ եզրակացությունները: «Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը»,- նշված է Ուոլթերին ուղարկված պաշտոնական պատասխանում: Այսինքն, Ռոբերտ Ուոլթերը սկանդալային անվանումով իր զեկույցը գրելու է կամ վաղուց արդեն գրել է առանց խնդրո առարկա տարածք այցելելու, եւ թերեւս կասկածի նշույլ չկա, թե ինչ բովանդակություն է այն ունենալու: Կարո՞ղ է հայկական կողմը կանխել այն: Տեսնենք: Թեեւ խիստ դժվար է դրան հավատալ: Նկատենք ընդամենը, որ 2013 թվականին, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, նույն Ուոլթերը կարողացել էր տապալել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունումը, պատճառաբանելով, որ զեկույցի հեղինակ Շտրասերը հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան: 

Երեկ, երբ ԼՂՀ նախագահի խոսնակին հարցրինք՝ ի՞նչ զարգացումների եք սպասում, կարծում եք, կընդունվի՞ Ուոլթերի զեկույցը եւ ընդհանրապես՝ ի՞նչ տեղեկություններ ունեք ԵԽԽՎ-ից սույն հարցի վերաբերյալ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Գիտենք, որ այդ անձի լիազորությունների ժամկետը սպառվում է, տեսնենք՝ կմնա, չի մնա»: Այսինքն, հույս ունեք, որ պատրաստվող զեկույցի սկանդալային վերնագիրը կփոխվի կամ այն չի՞ ընդունվի. այս հարցին Բաբայանը պատասխանեց. «Մենք հույս ունենք եւ համոզված ենք, որ նման զեկույցները չպետք է տեղ գտնեն ԵԽԽՎ-ում: Զեկույցները պետք է լինեն օբյեկտիվ: Ես չեմ ասում՝ լինեն հայամետ, մենք նման նպատակ չունենք: Բայց պետք է լինի գոնե ողջամիտ, արտացոլի իրավիճակը,  չլինի քաղաքական պատվեր այս կամ այն պետության կողմից»:

Բաբայանը հույս հայտնեց, որ զեկույցն, այդուամենայնիվ, չի ընդունվի, իսկ եթե նույնիսկ ընդունվի էլ, նրա կարծիքով, մեծ հարված է հասցնելու ԵԽԽՎ-ին: Ըստ ԼՂՀ նախագահի խոսնակի, Ռոբերտ Ուոլթերն իր զեկույցում մտադիր է անդրադառնալ նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին, այնինչ, հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ընդունված ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն է:

Ի դեպ, այս ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը ջանքեր է գործադրել, որ Ղարաբաղին եւս ներգրավի ԵԽԽՎ աշխատանքներում: Երեկ, երբ Դավիթ Բաբայանին հարցրինք՝ ինչպե՞ս են պատկերացնում նման ներգրավվածությունը եւ հնարավո՞ր է արդյոք դա, մանավանդ երբ մերժում են բրիտանացի պատգամավորի զեկույցի շուրջ համագործակցությունը, նա պատասխանեց. «Այդ անձնավորությունը հո միայնակ չի՞ արտացոլում ամբողջ ԵԽԽՎ: Նա ընդամենը մի անձ է, որը այս կամ այն ձեւով պետք է պատրաստի այսպես կոչված՝ զեկույց: Հիմա զեկույցը իր բովանդակությամբ չի արտացոլում իրական վիճակը, խավիարի հոտ է գալիս այդ զեկույցից: Հիմա ի՞նչ անենք, ընդունե՞նք դա, ասենք, որ պետք է փոխգործակցե՞նք: Իհարկե, ոչ: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ մենք լուրջ պետություն ենք, բացի դրանից, համագործակցությունը մի զեկույցով չի սահմանափակվում: Պետք է լինեն այլ զեկույցներ, այլ փաստաթղթեր: Այդ ժամանակ մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կազմակերպությունում, ցանկացած պետության, գիտնականի հետ, պատրաստ ենք քայլեր կատարել, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն եւ փոխվստահության այս գործընթացը շարունակվի: Իսկ այդ զեկույցը որեւէ ձեւով նման հնարավորություն չի տալիս: Մեր քննադատությունը այդ զեկույցին նաեւ հնարավորություն է ինչ-որ բան փոխել այդ գործընթացի մեջ: Սա չի նշանակում, որ սա ֆիքսված գաղափար է կամ կարծրատիպ: Ընդհակառակը, ամեն տարի տասնյակ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ են այցելում Արցախ: Իսկ սա պատվեր է: Մենք նշում ենք, որ պատրաստ ենք աշխատել տարբեր կազմակերպությունների հետ, բայց ամեն ինչ պետք է լինի անկանխակալ»:

Տպել
2896 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ