Ակնկալում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում. Ուորլիքը ավելի վատից է վախենում

27/10/2015 schedule00:20

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեից հետո: Այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Նախագահների հանդիպման վերաբերյալ ժամկետներ դեռեւս չկան, մենք ուզում ենք քննարկել այս հարցը նախագահների հետ: Ես գիտեմ, որ դեկտեմբերի սկզբին ձեզ մոտ հանրաքվե է սպասվում, երեւի այդ հանդիպումը պետք է որ հանրաքվեից հետո տեղի ունենա, բայց մինչեւ տարվա ավարտը շատ կարճ պատուհան է մնում, պետք է նայենք նախագահների գրաֆիկը»,- ասաց Ուորլիքը: Ըստ նրա, ե՛ւ Սարգսյանը, ե՛ւ Ալիեը համաձայնել են ավելի ինտենսիվ երկխոսության մասնակից լինել: Համանախագահները, որ երեկվանից սկսել են իրենց տարածաշրջանային այցը, փորձելու են համաձայնության գալ Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամկետների շուրջ:

«Մենք ցանկանում ենք օգտագործել այս այցը որպես հնարավորություն, որպեսզի կարողանանք նախանշել հնարավոր ժամկետները, ամսաթիվը եւ նախապատրաստել բարձր մակարդակի այդ հանդիպումը»,- ասաց Ուորլիքը: Ամերիկացի համանախագահը հայտարարեց, որ եկել է ժամանակը ավելի կոնկրետ, համակարգված բանակցությունների համար: «Կարեւոր է, որ նախագահները հանդիպեն եւ միմյանց հետ քննարկեն ամենադժվար հարցերը, որոնք առնչվում են ԼՂ հակամարտության լուծմանը: Եվ հենց դա է մեր նպատակը: Մենք ուզում ենք նրանց հանդիպումը կազմակերպել: Վերջին 18 ամիսների ընթացքում նախագահների միջեւ 4 հանդիպում է եղել, խոսվել է տարրերի ու սկզբունքների մասին, եւ սա կարեւոր է: Սակայն սա բարդ հարց է: Նույնիսկ լավագույն հանգամանքների եւ քաղաքական կամքի պարագայում նախագահները հանդիպում են 1-2 ժամով մի քանի ամիսը մեկ: Սա բավարար չէ»,- հայտարարեց Ուոլիքը:

Ամերիկացի համանախագահը երեկ ԼՂ հակամարտության կարգավորման բոլորովին նոր մի ձեւաչափի մասին էր խոսում: «Անցած տարի շվեյցարացիները առաջարկեցին, որ համակարգված բանակցություններ լինեն: Այս բանակցությունները պետք է տեղի ունենան, կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն, պետք է արդյունավետ անդրադարձ սկսվի այնպիսի հարցերի, որոնք առնչվում են լուծման հետ: Մենք չենք ակնկալում, որ այդ սեղանի շուրջ մասնակիցները պետք է սկսեն հենց ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ կողմերը արդեն համաձայնություն ունեն: Ինչո՞ւ չենք սկսում հենց այդ ոլորտներից: Ինչո՞ւ չենք վարում այնպիսի բանակցություններ, որոնք շարքային հակամարտությունների դեպքում լինում են: Ինչո՞ւ Հայաստանը եւ Ադրբեջանը չպետք է ընդունեին շվեյցարացիների այդ առաջարկը բանակցությունների վերաբերյալ: Մենք էլ պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների, դրանց ձեւաչափի ուղղությամբ՝ ովքեր պետք է լինեն այդ սեղանի շուրջ մասնակիցները: Մենք կարծում են, որ նախագահների մակարդակից ներքեւ հանդիպումները պետք է լինեն ավելի կայուն, ավելի համակարգված գործընթաց: Մենք կարող ենք դա կոչել ցանկացած կերպ, ինչպես կողմերը կուզեն: Դա կարող է լինել հանձնաժողով, դա կարող է լինել աշխատանքային խումբ, բայց կարեւոր է, որ այսպիսի ֆորմալ, պաշտոնական բանակցային գործընթաց ընթանա»,- հայտարարեց Ուորլիքը:

Նա փոխանցեց, որ տարածաշրջանային այս այցի ընթացքում կողմերի հետ խոսելու են ժողովուրդների մակարդակում իրականացվող ծրագրերի մասին: «Թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում մենք որոշ գաղափարներ ենք առաջ քաշելու ժողովրդական մակարդակում շփումների, վստահության ձեւավորման միջոցների առումով, որոնք կարող են տեւական կարգավորման համար հիմք հանդիսանալ»,- ասաց համանախագահը:

Առաջնային հարցը, սակայն, որ բարձրացնելու են համանախագահները Երեւանում եւ Բաքվում, շփման գծում եւ պետական սահմանին վերջին շրջանում աճող լարվածությունն է: «Մենք շատ մտահոգված ենք այդ լարվածությամբ, մասնավորապես ծանր զենքի օգտագործմամբ: Դա երկու կողմերն էլ օգտագործում են: Սա մեզ ամենաշատն է անհանգստացնում: Ծանր զինամթերքի օգտագործումը շատ կործանարար ազդեցություն ունի: Արդյունքը տեսնում ենք, քաղաքացիական անձինք են զոհվում ե՛ւ միջազգային սահմանի 2 կողմում, ե՛ւ շփման գծի 2 կողմում: Ես կուզենայի, որ կողմերը հանձնառություն ստանձնեն ծանր զինամիջոցներ չօգտագործել: Կա նաեւ լարվածության մեծացման ռիսկը, երբ օգտագործում են այս զինատեսակները»,- ասաց Ուորլիքը:

Նա անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե՝ ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն: Ըստ Ուորլիքի, ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը Բաքվում կդիտվի որպես պրովոկացիոն քայլ եւ կարող է հանգեցնել լարվածության մեծացմանը: «Կողմերից ոչ մեկը չպետք է սրի լարվածությունը պրովոկացիոն գործողություններով: Մենք ցանկանում ենք, որ լինեն այնպիսի բանակցություններ, որոնք կհանգեցնեն տեւական կարգավորման»,- ասաց ամերիկացի համանախագահը: 

Ինչ վերաբերում է կողմերի միջեւ հավասարության նշաններ դնելուն, Ուորլիքը ասում էր, թե կողմերից ամեն մեկը մեղադրում է, որ մյուսն է նախահարձակ լինում, եւ իրենք փաստերը ճշգրտելու հնարավորություն չունեն: «Անհրաժեշտ է, որ մենք ունենանք հետաքննությունների մեխանիզմ, որպեսզի մի կողմը չմեղադրի մյուսին, եւ մենք հիմքեր ունենանք պարզելու, թե որ կողմն է տվյալ բռնության կամ ագրեսիվ դրսեւորման հեղինակը եղել»,- ասաց նա: Հիշեցնենք, Բաքուն սույն առաջարկը չի ընդունում:

Ամերիկացի համանախագահը երեկ հայտարարեց նաեւ, որ ուղերձ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար. «Այս երկրների մարդիկ, նրանք, ովքեր ապրում են ԼՂ-ում, կարծում եմ, հոգնել են այս բռնություններից, անհարկի զոհերից, որ գրանցվում են քաղաքացիական ազգաբնակչության շրջանում: Ես անհանգստացած եմ, որ կարող է ավելի վատ լինել: Հիմա ժամանակն է, որպեսզի ձեր ղեկավարներին, ձեր առաջնորդներին ուղերձ հասցնեք, որ խաղաղությունից եւ բանակցային կարգավորումից կշահեն ժողովուրդները եւ մենք, որպես համանախագահներ, ուզում ենք այդ ուղղությամբ աշխատել»:

Այսօր համանախագահները կլինեն Ստեփանակերտում, որտեղից շփման գծով կանցնեն Ադրբեջան:

Տպել
2702 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Ալեն Սիմոնմյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան մասին

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը