Հոռետեսական պատկեր է ուրվագծվում դեկտեմբերի 6-ին եւ դրանից հետո. քաղաքագետ

05/11/2015 schedule16:18

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը մեզ հետ զրույցում վերլուծել է, թե ինչ կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 6-ին եւ դրանից հետո:

- Պարոն Վարդանյան, ընդդիմադիր դաշտում սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորվել է «Ոչ»-ի 2 ճակատ, որոնցից մեկը ժողովրդին կոչ է անում բոյկոտել հանրաքվեն եւ չմասնակցել քվեարկությանը, մյուս ճակատը կոչ է անում գնալ հանրաքվեի եւ «ոչ» քվեարկել: Կա նաեւ 3-րդ դիրքորոշումը, Քաղաքացիական պայմանագիրն էլ ասում է` սա կեղծ օրակարգ է: Ընդդիմադիր այս ուժերից որի՞ դիրքորոշումն է ընդունելի եւ ինչպե՞ս կարող է կողմնորոշվել ժողովուրդը:

- Ովքեր ասում են, որ բոյկոտն է ճիշտ, կարծես թե հրապարակային կոչ չեն անում` չգնալ ընտրատեղամաս: Այսինքն, քննարկումներն ընթացքի մեջ են, թե վերջիվերջո որն է ճիշտ, որ դիրքորոշումը պետք է ընդունել որպես ընդհանուր դիրքորոշում: Եթե պահպանվի այդ 2 տարբեր մոտեցումը,  դա իհարկե, կթուլացնի «Ոչ»-ի, այսպես ասած՝ շարժումը, քանի որ կբերի «Ոչ»-ի կողմնակիցների վարքի տարբեր դրսեւորման: Կարծում եմ, «Ոչ»-ի ճակատի ակտիվիստները գիտակցում են այդ փաստը ու պետք է հստակություն մտցնեն այս առումով եւ ըստ այդմ էլ, այդ ճակատին համակրող հանրությունը միատեսակ վարք կդրսեւորի՝ բոյկոտե՞լ, թե՞ մասնակցել ու «ոչ» ասել: Իսկ ՔՊ-ն որեւէ կոչով հանդես չի եկել, բայց ՔՊ ներկայացուցիչ պատգամավորը` Նիկոլ Փաշինյանը, «դեմ» է քվեարկել այս փոփոխություններին, ուստի, բոլոր նրանք, ովքեր համակրում են ՔՊ-ին, տրամաբանական է, որ նույնպես «ոչ» պետք է ասեն: Եթե «Ոչ»-ի ճակատը ընդունեց ինչ-որ միասնական դիրքորոշում, ՔՊ-ին համակրող ընտրազանգվածը, կարծում եմ, կընդունի այդ միասնական դիրքորոշումը:

- Քանի որ ընդդիմադիր դաշտը այս հարցում 3 մասի է բաժանված, այս պարագայում հնարավո՞ր է տապալել հանրաքվեն:

- Չի կարելի որեւէ բան բացառել: Այնուամենայնիվ, կա համագործակցություն ընդդիմության տարբեր թեւերի միջեւ, թեեւ կան նաեւ լուրջ հակասություններ: Համենայնդեպս, բոլորն էլ չեն ընդունում ներկայիս ռեժիմը եւ այս կամ այն կերպով փորձում են որոշակի գործողություններ իրականացնել: Արդյոք այս պահի դրությամբ բավարա՞ր մակարդակի է այդ համագործակցությունը, որպեսզի դրական արդյունքի հասնեն: Կարծում եմ, որ ոչ: Նախ, այդ խորը, արդյունավետ համագործակցության ձեւաչափը դեռեւս չի գտնվել, եւ նաեւ նախնական հանդիպումներն են ցույց տալիս, որ կարծես թե այս պահի դրությամբ լայն զանգվածներ չեն մասնակցում «ոչ»-ի արշավին, դեռեւս ավելի սպասողական դիրք է ընդունել բողոքական զանգվածի մեծամասնությունը: Բայց, իհարկե, 1 ամսվա ընթացքում կարող են լինել փոփոխություններ: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է լինում ռադիկալ փոփոխություններ, եւ փոքր բողոքը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում վերածվում է լայնածավալ բողոքի գործողությունների, ընդվզման, քաղաքացիական անհնազանդության լայնածավալ ակցիաների: Սա, իհարկե, հնարավոր է, բայց այս պահի դրությամբ ավելի հոռետեսական պատկեր է ուրվագծվում:

- Չե՞ք կարծում, որ մարդկանց չկողմնորոշվելու եւ այս ապատիկ վիճակի պատճառն այդ պառակտվածությունն է, որովհետեւ մի ուժը տարվա մեջ մի քանի անգամ իշխանափոխության ժամկետ է նշում, մյուս ճակատն ասում է,՝ դա հնարավոր չէ, թեեւ այդ ճակատն էլ պարբերաբար թեժ աշուն, թեժ գարուն է խոստանում:

- Կարծում եմ, հիմնական խնդիրը ոչ թե պառակտվածությունն է, այլ արդյունավետ ռազմավարության եւ մարտավարության՝ հստակ միջոցների, կոնկրետ, արդյունավետ գործողությունների պլանի բացակայությունն է: Ակնհայտ է, որ այստեղ կա զանգվածներին մոբիլիզացնելու խնդիր: Ընդդիմադիրները դեռեւս չեն կարողանում լուծել այս հարցը: Այստեղ կան տարբեր գործոններ՝ ներքին, արտաքին եւ այլն, որոնք նպաստում են, որ չի ստացվում այդ մոբիլիզացիան: Իհարկե, կիրառվող տարբեր տեխնոլոգիաները, ընտրակեղծարարությունը միշտ կան, բայց եթե լինի բավարար չափով մոբիլիզացիա, իշխանության այդ բոլոր կեղծիքները, մանիպուլյացիաները չեն աշխատի եւ  բավարար չափով ակտիվ մարդիկ տեր կկանգնեն իրենց իրավունքներին, ձայներին, մինչեւ վերջ կպայքարեն, համախմբված կմնան: Կարելի է ասել, որ ժամանակ չունենք այդպիսի լայնածավալ քարոզչական, իրավապաշտպան, կրթական բնույթի աշխատանք տանելու, բայց փորձը ցույց է տալիս, որ ինչքան այդպես ես ասում, այդքան ժամանակ ես կորցնում եւ ճնշումդ նվազ է ստացվում, որովհետեւ դու անընդհատ կարծես թե շտապում ես, մտածելով, որ պատրաստվելու ժամանակ չունես, բայց անընդհատ պարտվում ես, այդ ժամանակը անցնում է, դա չես օգտագործում, որ հետագայում ավելի ուժեղ դիրքերից հանդես գաս:

- ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը օրերս ՌԴ պետդումայի խոսնակ Մատվիենկոյին կոչ էր արել՝ դիմել ՌԴ իշխանություններին, որ ՀՀ իշխանություններին հորդորեն՝ սահմանադրական փոփոխությունները չանցկացնել, տվյալ պարագայում հնարավո՞ր է դրսի ուժերի ազդեցություն:

- Չեմ կարծում, դրսի ուժերը ուղղակի հետեւում են իրավիճակին եւ միշտ էլ փորձում են աշխատել իշխանությունների հետ: Մանավանդ Ռուսաստանը այնպիսի պետություն է, որ միշտ փորձում է իր կապերը իշխանությունների հետ ավելի սերտացնել, հատկապես այնպիսի իշխանությունների, որոնք պրոռուսական կուրս են որդեգրում եւ առնվազն չեն հակադրվում ՌԴ արտաքին քաղաքականությանը եւ խնդիրներ չեն առաջացնում միջազգային հարաբերություններում ՌԴ շահերի տեսակետից: Այդ պատճառով, ներկայիս իշխանությունները ամբողջությամբ տեղավորվում են ռուսական իշխանությունների պատկերացումների շրջանակում, եւ ես չեմ կարծում, որ նրանք կարող են նման կոչով հանդես գալ, ինչ-որ ճնշում իրականացնել իշխանությունների նկատմամբ: Հիմք չեմ տեսնում ընդհանրապես դրա համար եւ բնականաբար, նման բան սպասել արտաքին ուժերից, իհարկե, պետք չէ: Դա ուղղակի ժամանակի եւ էներգիայի վատնում է:

- Այդ դեպքում, նորմա՞լ է, երբ մի երկրի պատգամավորը մյուս երկրի խորհրդարանի խոսնակին խնդրում է միջամտել մեր երկրի ներքին հարցերին եւ ինչ-որ գործողություններ անել:

- Կարծում եմ, կոնկրետ անձը գտնում է, որ քանի որ ՀՀ իշխանությունները մեծապես կախված են ՌԴ իշխանություններից, ուրեմն, առնվազն պետք է բարձրաձայնել ՌԴ իշխանությունների մոտ, որ տեսեք, այն իշխանությունները, որոնք կախված են ձեզանից, իրականում չունեն հասարակական, սոցիալական բազա, նրանց քայլերը չեն ողջունվում եւ նրանց քայլերին հակադրվելու լուրջ միտում կա եւ դա կարող է վաղը մյուս օրը վերածվել բավական լուրջ ընդվզումների եւ դուք խնդիր եք ունենալու: Այսինքն, եթե դուք ուզում եք, որ Հայաստանը լինի կայուն, ուրեմն, ավելի լավ է, ճնշում բանեցնեք, որպեսզի այդ անկայունությունը տեղի չունենա: Այսինքն, ինչ-որ մարտավարական PR տեխնոլոգիա է կիրառվում, որը, կարծում եմ, արդյունավետ չէ: Կարծում են, որ դրանով կարող են թուլացնել իշխանությունների դիրքերը: Բնականաբար, այստեղ կա նաեւ ենթատեքստ, որ ավելի լավ է հետագայում գործ ունենալ մեզ հետ, քան ներկայիս իշխանությունների հետ, մենք էլի չենք հակադրվի ձեզ, եթե այս իշխանությունները հեռանան, դա չի նշանակելու, որ ՀՀ-ն լինելու է ՌԴ-ի թշնամին:

- Ինչի՞ կարելի է սպասել դեկտեմբերի 6-ին եւ դրանից հետո:

- Այսօրվա իրավիճակում ընդդիմության հաղթանակի մասով ավելի հոռետեսական պատկեր է ուրվագծվում: Եթե «Ոչ»-ը հաղթի, դա կբերի հանրության շրջանում ոգեւորվածության աստիճանի բարձրացմանը, բողոքական տրամադրությունների թեժացմանը, դա կարող է հանգեցնել նրան, որ արդեն նոր, ավելի ռադիկալ նպատակներով հակաիշխանական շարժում կամ շարժումներ ձեւավորվեն, որոնք կդնեն իշխանությունների հրաժարականի հարցը: Այսինքն, արտահերթ ընտրությունների խնդիր կդրվի եւ կսկսվեն նոր բողոքի գործողություններ: Բայց դա չի նշանակում, որ կարող է շատ կարճ ժամանակահատվածում հասնել իշխանությունների հրաժարականին: Դա շատ ավելի բարդ խնդիր է լինելու եւ հնարավոր է, դրա համար շատ ավելի երկար ժամանակահատված պահանջվի եւ պատրաստվածության ավելի բարձր մակարդակ: Եթե հաղթի «Այո»-ն, «Ոչ»-ի կողմնակիցները, հավանաբար, կփորձեն էլի բողոքի նոր ալիք ստեղծել, որպեսզի բողոքարկեն արդյունքները, նորից կդնեն իշխանությունների հրաժարականի հարցը, բայց այս դեպքում մեծ կոնսոլիդացիայի հավանականությունը ավելի փոքր է, որովհետեւ տեղի է ունենալու որոշակի հիասթափություն:

Տպել
2114 դիտում

Թեհրանը շարունակում է մնալ Երեւանի կողքին․ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ավարտվել է «Եվրատեսիլ 2019» հայաստանյան երգի հայտերի ընդունման փուլը

Մենք հանրության կողմից պահանջված գործառույթները չենք կրճատում. Վարազդատ Կարապետյան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ներսեսյանը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ

Անշարժ գույքի շուկան 2018-ին ակտիվացել է․ գործարքների թիվն աճել է 13%-ով

Մխիթարյանը բաց կթողնի «Յունայթեդի» դեմ հանդիպումը

ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի իրականացման ընթացքը քննարկվել է Ռիգայում․ դեսպանի հանդիպումը

Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

Գյուղատնտեսության, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ․ ՀՀ-ն ու Նիդեռլանդները նախանշել են համագործակցության ոլորտները

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

Դա շատ լավ որոշում է, եթե այս գներով լինի, ապա մեր գրպանն էլ կթեթեւանա. Հովհաննիսյան

Ամենաբարդը Պետրոսյանի հետ պարտիան էր. Փաշիկյանը՝ ՀՀ շախմատի առաջնության պայքարի մասին

Արտերկրում ապրող կենսաթոշակառուները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները. բաց նամակ վարչապետին եւ ՄԻՊ-ին

Երբ մի աղջկա շատ էր հավանում՝ նրան «գուլո ջան» էր ասում. Քոչարի որդիները պատմում են հանճարի մասին

Արթուր Մեսչյանը մտադիր է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում աշխատել ընդամենը 2-2.5 տարի

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն ու Գեղարքունիքի մարզպետը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Փրկարարները կանխվել են քաղաքացու ինքնահրկիզման փորձը․ ԱԻՆ

Երեւանում կկառուցվի մետրոյի 2 կայարան եւ ճոպանուղի. քննարկումներ՝ իտալական եւ շվեյցարական կազմակերպությունների հետ

Թինա Կանդելակին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

ՌԴ-ում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար տեղի չի ունեցել․ դեսպանատուն