Անկանխատեսելի սահման՝ անկախ ամեն ինչից. «Կոմերսանտը» խառնել է սաղ

12/11/2015 schedule20:24

Ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկի՝ «Կոմերսանտի» նախօրեի հրապարակումը կարծես թե նյարդայնացրել է ՀՀ իշխանություններին:

Երեկ առավոտից տարբեր ՀՀԿ-ականներ լրագրողներին բացատրում էին, թե դա չի նշանակում պաշտոնական Կրեմլի դիրքորոշում, պետք չէ այն լուրջ ընդունել եւ այլն: Հիշեցնենք, «Կոմերսանտը» Ղարաբաղի հարցով որոշ փակագծեր էր բացել եւ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, որ այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի ԼՂ-ին հարակից տարածքների մեծ մասը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի ու թերեւս եւս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեեւ պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով: Խոսվում էր նաեւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին ու նշվում, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն փակուղային այս իրավիճակում խիստ մեծ է համարում հավանականությունը, որ լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել լայնածավալ հակամարտության:

Որեւէ մեկի համար վաղուց այլեւս գաղտնիք չէ, որ կարեւոր իրադարձություններից առաջ ադրբեջանական կողմը լարում է սահմանային իրավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդեն հայտարարել են, որ մինչեւ տարեվերջ նախատեսում է Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը, որից առաջ ադրբեջանական կողմը դժվար թե խախտի ավանդույթը շփման գծում: Բայց մինչ այդ սպասվում է եւս մի կարեւոր իրադարձություն՝ սահմանադրական փոփոխությունները: Արդյոք դա կարո՞ղ է սահմանային իրավիճակի սրման պատճառ դառնալ: Հիշեցնենք, օրեր առաջ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, թե Սահմանադրությունը փոփոխվում է, որ Հայաստանը կարողանա մի քանի շրջան զիջել: Ուշագրավ է, որ Ադրբեջանը երեկ ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռների թռիչքային-մարտավարական զորավարժություններ է սկսել՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ: Դրանց, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հետեւել է Ադրբեջանի փոխվարչապետը, իսկ Ալիեւը այցելել է զենիթային հրթիռների մեկնարկային դիրքեր, որտեղ դիտարկել է արձակման համակարգերը, ծանոթացել անձնակազմի գործնական հմտություններին:

Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ կարո՞ղ է սահմանադրական հանրաքվեն սահմանային իրավիճակի լարման պատճառ դառնալ: Նա պատասխանեց. «Սահմանային իրավիճակը ցանկացած պահի անկանխատեսելի է: Ես չեմ ցանկանում նման ենթադրություններ անել, որովհետեւ մեր թշնամին անկանխատեսելի է»: Նկատառմանը, որ ռուսական «Կոմերսանտը» ԼՂ հարցով որոշ փակագծեր է բացել, Ադրբեջանը զորավարժություններ է սկսել եւ ընդհանրապես, ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցով ինչ-որ պրոցես է գնում, Բաղդասարյանն արձագանքեց. «Դա ավելի շատ պետք է գիտակցեն մեր «Ոչ»-ի ճակատի հրահրողները, որ անտեսում են բոլոր նմանատիպ երեւույթները: Իսկ զորավարժություններ մենք էլ ենք արել, բայց սահմանին խնդիրներ ստեղծելու միտումներ չենք ունեցել, կարող է նման զինավարժություններ հիմա էլ Ադրբեջանն է անում: Ինձ համար զարմանալի չի լինի, եթե սահմանին իրավիճակը լարվի, որովհետեւ քանի անգամ մենք արդեն դրա ականատեսն ենք եղել, Հայաստանում որեւէ միջոցառման ժամանակ կամ ՀՀ- ՌԴ նախագահների հանդիպման նախաշեմին եղել է նման բան, այսինքն, ոչինչ չեմ բացառում»: Հրանտ Բագրատյանի հայտարարությունը Բաղդասարյանը անլուրջ է համարում, «Կոմերսանտի» նյութն էլ, կարծում է, չպետք է հիվանդագին ընդունել, դա պարզապես վերլուծություն է: Մեր հարցին, եթե սահմանադրական փոփոխությունների գործընթացի ժամանակ սահմանային իրավիճակը ծայրահեղ սրվի, Հայաստանը արդյունքում տարածք կհանձնի՞, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե սահմանադրական բարեփոխումներ չլինեին, իրավիճակ սրվեր, ինչ է, սահմանադրական բարեփոխումները պետք է առի՞թ հանդիսանան տարածքներ տալու համար: Ոչ, ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ»:

Դուք բացառո՞ւմ եք որեւէ շրջանի հանձնում՝ հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Նման հարցադրումները որեւէ կապ չունեն սահմանադրական բարեփոխումների հետ: Մենք ասել ենք, որ նման բան չկա, որովհետեւ չկա բանակցային փուլ, Ադրբեջանը դրժում է իր բոլոր խոստումները եւ բանակցությունների ժամանակ իր տված որեւէ խոստում չի կատարել: Այժմ Մինսկի խումբն աշխատում է, երբ կլինի բանակցային փուլ եւ արդեն խաղաղ ճանապարհով կարգավորման խնդիրը կառաջանա, կարող ենք բոլոր թեմաների մասին խոսել: Իսկ առայժմ նման հասունացում չկա»:  

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չի պատկերացնում, որ որեւէ ներքին կամ արտաքին գործոն կարող է սահմանային նման սրացումների պատճառ դառնալ: «Իրականում իրողությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները վաղուց արդեն ընտրել են բանակցային գործընթացը տապալելու քաղաքականություն, եւ հետեւողականորեն հայ-արդբեջանական սահմանում լինում են լարվածություններ: Այդ լարվածության ավելացումն ու նվազումը հիմնականում կախված է լինում հայկական կողմի պատասխանի ադեկվատությունից: Եթե լինում են լուրջ պատժիչ գործողություններ, Ադրբեջանը շատ արագ հետ է կանգնում, եթե ոչ, փորձում է հնարավորինս ցույց տալ միջազգային հանրությանը, որ հակամարտությունը սառեցված չէ»,- ասում էր քաղաքագետը: Նա համոզվածություն հայտնեց, որ «Կոմերսանտի» նյութը հեղինակի երեւակայության արդյունքն է եղել: «Ես լուրջ չէի վերաբերվի այդ հոդվածին: Ինչ վերաբերում է Բագրատյանի հայտարարությանը, անկեղծ ասած, զարմանում եմ, որ նման մակարդակի գործիչը այդպիսի կարծիք է հայտնում, որովհետեւ եթե անգամ նման պայմանավորվածություններ լինեն, չնայած ես դա բացառում եմ, ապա այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու շատ առիթներ եղան բոլորվին վերջերս, սկսած անցյալ տարվա օգոստոսի լարվածությունից, այս տարեսկզբի լարվածությունից եւ վերջին շրջանի լարվածության աճից: Այսինքն, լրացուցիչ պատճառներ հորինել՝ նման պայմանավորվածություններ կյանքի կոչելու համար, որեւէ մեկը նման խնդիր չունի: Որեւէ կերպ չեմ պատկերացնում, թե սահմանադրական բարեփոխումները ինչ-որ ձեւով կարող են առնչվել արտաքին անվտանգության գործոնի հետ»,- ասում էր քաղաքագետը: Ներքաղաքական իրավիճակի սրումը, ըստ նրա, գրեթե անհնար է: «Չեմ տեսնում այն ուժը, որը կարող է հակադրվել իշխանական քարոզչությանը եւ այդ հակադրության արդյունքում նման ուժեղ ընդդիմադիր շարժում ձեւավորել: Այս պահի դրությամբ նման բան չկա»,- հայտարարեց քաղաքագետը:

Տպել
4326 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ