«Ոչ»-ը անգամ Երեւանը չի կարողացել փակել. ՀՀԿ-ն կլրացնի ընդդիմության տեղերը

14/11/2015 schedule16:00

Ընդդիմությունը մարդկային ռեսուրսի լուրջ խնդիր ունի: Նախօրեին ավարտվել է սահմանադրական հանրաքվեից առաջ կազմավորված 1997 ընտրական տեղամասերում հանձնաժողովի անդամներ նշանակելու ժամկետը:

Ինչպես մեզ փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՏԸՀ-ներում 1-ական անդամներ նշանակելու իրավունք ունեցող խորհրդարանական 6 ուժերից միայն 4-ն են նշանակումներ արել բոլոր 1997 ընտրատեղամասերում: Խոսքը իշխող ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի մասին է: Սրանցից 3-ը, հիշեցնենք, «այո»-ի կողմնակից են, եւ միայն ՕԵԿ-ն է ասում, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Խորհրդարանական 6 ուժերից 2-ը՝ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, որոնք փոփոխությունների դեմ ձեւավորված «Ոչ»-ի 2 ճակատների մաս են կազմում, անգամ Երեւանում չեն կարողացել նշանակումներ անել բոլոր տեղամասերում:

Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Ոչ»-ի ճակատին մաս կազմող ՀԱԿ-ը նշանակումներ չի արել 245 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Ոչ»-ի մյուս՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող «Ժառանգությունը»՝ 118 տեղամասային հանձնաժողովներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ մեզ հայտնեց, որ ՀԱԿ-ի թափուր թողած 245 տեղերից մոտ 2 տասնյակում ՀԱԿ-ը հանձնաժողովի քարտուղարի պաշտոն նշանակելու իրավունք է ունեցել, իսկ 5-6-ում՝ հանձնաժողովի նախագահի: «Ժառանգությունը» մի քանի տեղամասերում հանձնաժողովի քարտուղարի պաշտոն է կորցրել: Թափուր մնացած տեղերը, բնականաբար, կլրացվեն իշխանության ներկայացուցիչներով:

Ըստ ԿԸՀ նախագահի, ՀԱԿ-ը անդամներ չի նշանակել թիվ 1 ընտրատարածքի (Ավան) 4 տեղամասերում, թիվ 2 ընտրատարածքի (Նոր Նորք) 16 տեղամասերում, Երեւանի Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում տեղամասային հանձնաժողովի անդամ չնշանակելով, ՀԱԿ-ը կորցրել է հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը, թափուր տեղեր է թողել թիվ 3, 7, 8, 21, 26, 27 ընտրատարածքների որոշ տեղամասերում: Բավական մեծ են թիվ 15 ընտրատարածքում եւ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում թափուր թողնված տեղերը:

Ժառանգությունը, ըստ ԿԸՀ նախագահի, Երեւանում եզակի թվով ընտրատեղամասեր է թափուր թողել, բայց փոխարենը մեծ թվով թափուր տեղեր է թողել թիվ 12, 16, 18, 33 ընտրատարածքների տեղամասային հանձնաժողովներում: Այս տվյալները ԿԸՀ-ն հիմա ամփոփում է եւ առաջիկայում պաշտոնապես կներկայացնի: Օրենքով սահմանված կարգով, ԸԸՀ-ներում թափուր տեղեր մնալու դեպքում այդտեղ նշանակումներ է կատարում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը եռօրյա ժամկետում, տվյալ դեպքում` նոյեմբերի 14-ին: Այսպիսով, «Ոչ»-ի երկու ճակատները բազմաթիվ տեղամասերում հեշտացրել են իշխանության գործը:

Ընդ որում, «ոչ»-ականները չեն կարողացել փակել բոլոր 1997 ընտրատեղամասերը անգամ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հոկտեմբերի 29-ին նիստ է գումարել եւ որոշում կայացրել՝ երկարաձգել 2012թ. հանձնաժողովի անդամ դառնալու իրավունք ստացած բոլոր այն անձանց արտոնագրերի ժամկետները, որոնք լրացել են 2015 թվականին: Նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել էր ԿԸՀ՝ ասելով, որ դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն իրենից արտահերթ ընտրական գործընթաց է ենթադրում, եւ քանի որ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունքի համար նախատեսված դասընթացները տեղի են ունեցել հանրաքվե նշանակելուց առաջ՝ օգոստոսին, դա եղել է արձակուրդային ժամանակահատված, ուստի առաջարկել էր, որ հանձնաժողովը երկարաձգեր 2015-ին լրացած արտոնագրերի ժամկետները եւ դրանք թողնել ուժի մեջ` ներառյալ հանրաքվեի անցկացումը: Հոկտեմբերի 29-ին ԿԸՀ-ն նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկել է նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի դիմումը եւ որոշում կայացրել՝ բավարարել այդ դիմումը: Փաստորեն, եթե ԿԸՀ-ն նշված դիմումը չբավարարեր, «Ոչ»-ի ճակատներին մաս կազմող ուժերը շատ ավելի մեծ թվով տեղամասերում չէին կարողանալու հանձնաժողովի անդամներ նշանակել:

Այնինչ, ԿԸՀ-ն որակավորման դասընթացներ է կազմակերպել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ընդդիմադիրները, փաստորեն, ժամանակ չեն ունեցել վերապատրաստման գնալու կամ էլ հավես ու ցանկություն չեն ունեցել:

Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե եղած բացը կլրացնեն վստահված անձանցով: Նկատենք, սակայն, որ հանձնաժողովի անդամի եւ վստահված անձի իրավասությունները բոլորովին տարբեր են: Հանձնաժողովի անդամի իրավասությունները, բնականաբար, շատ ավելի մեծ են: Մասնավորապես, հանձնաժողովի անդամը ընտրության օրը հատուկ կարծիքի մասին նշում է անում, կարող է վերահաշվարկի դիմում ներկայացնել, կարող է դիմում ներկայացնել տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին: Իսկ վստահված անձինք, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու դիտորդները, ըստ էության, վերահսկողական բնույթի լիազորություններ ունեն:

Նկատենք, որ ՀԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում հայտարարել են, թե մարդկային ռեսուրսի որեւէ խնդիր չունեն եւ ներկայացված կլինեն բոլոր 1997 ընտրատեղամասերում: Բայց Ժառանգությունը խոստովանել էր, որ մարդկային ռեսուրսի խնդիր ունի եւ չի կարողանալու բոլոր տեղամասերում նշանակումներ անել: 

Հիշեցնենք, «ոչ»-ի երկու ճակատներն էլ իշխանափոխության մասին հայտարարություններով են հանդես գալիս: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն անգամ իշխանափոխության հերթական ժամկետ է հայտարարել ՝ դեկտեմբերի 6-ը եւ հանդես է գալիս անհնազանդության կոչերով, հորդորում է բոյկոտել հանրաքվեն, դուրս գալ փողոց, այնտեղ մնալ մի քանի օր եւ այդ կերպ տապալել ապօրինի ռեժիմը: «Ոչ»-ի մյուս ճակատն էլ կոչ է անում գնալ քվեարկության եւ «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին, տապալել հանրաքվեն, ձեւավորել  համաժողովրդական հզոր շարժում եւ հեռացնել իշխանություններին: Թե ինչպես են դա պատկերացնում այս 2 ճակատները իրենց ունեցած այս ռեսուրսներով, երբ անգամ 1997 հոգի չեն կարողացել գտնել՝ բոլոր ՏԸՀ-ները «փակելու» համար, մի փոքր անհասկանալի է:

Հ.Գ. Նշենք, որ օրենքով սահմանված կարգով տեղամասային հանձնաժողովի անդամը եւ քարտուղարը աշխատավարձ են ստանում նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն, 55 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կրկնակի է՝ 110 հազար դրամ: Այդ գումարները, փաստորեն, ընդդիմության ներկայացուցիչների փոխարեն կստանան իշխանության կողմից նշանակված անձինք:

Տպել
3247 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային