Տապալում մեկը մյուսի հետեւից. ԵԽԽՎ 2-րդ հակահայ զեկույցը` երկուշաբթի

20/11/2015 schedule08:00

2016-ի հունվարը Հայաստանը դիմավորելու է մեծ սկանդալով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձեւերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել էր 15 օր առաջ, մյուսն էլ կհաստատվի եկող երկուշաբթի:

ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23-ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: Այն տապալելու որեւէ շանս այլեւս չկա եւ, բնականաբար, սույն զեկույցը կդառնա բանաձեւի նախագիծ եւ քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում: Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաեւ 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձեւի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Բայց սա դեռ ամենը չէ: Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին: Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:

Երկուշաբթի օրը Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի քննարկելիք զեկույցը, ըստ էության, «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի 2-րդ սերիան» է:

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հիշեցնենք, անցյալ տարվա ապրիլին ԵԽԽՎ Բյուրոն հայտարարել էր. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը»։ Մինչ այդ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որտեղ նշել էին, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից, երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս դադարեցվում է։ Ադրբեջանական նախաձեռնության տակ ստորագրել էին ԵԽԽՎ 27 պատգամավորներ, եւ Բյուրոն, փաստորեն, որոշեց ընթացք տալ սույն նախաձեռնությանը, իսկ հետագայում զեկուցող նշանակեց Միլիցա Մարկովիչին: Մի խոսքով, Ադրբեջանը Սարսանգի ջրամբարի ջուրն է ուզում: Բայց միանշանակ է, որ այս զեկույցն էլ հեղեղված է լինելու «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» բովանդակությամբ ձեւակերպումներով եւ ինչպես Ուոլթերի զեկույցում, պահանջվելու է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից:

Երկուշաբթի օրը նշանակված սոցիալական հանձնաժողովի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից մասնակցելու է սույն հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը: Երեկ մեզ հետ զրույցում նա ասաց. «Հայկական կողմի դիրքորոշումը այս հարցում հստակ է՝ սոցիալական հարցը քաղաքական հարթություն բերելը անընդունելի է: Սոցիալական հիմնախնդիրների քննարկման համար մենք միշտ էլ բաց ենք»: Հիշեցնենք, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ ԵԽԽՎ Բյուրոյի որոշումից հետո հայտարարել էր, որ Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել: Նրա այս առաջարկը, սակայն, անարձագանք մնաց ե՛ւ ԵԽԽՎ-ում, ե՛ւ Ադրբեջանում: Իսկ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանն այդպես էլ չհաջողվեց կանխել ադրբեջանական այս մի նախաձեռնության ընթացքը եւս, եւ հասկանալի է, որ երկուշաբթի օրը հայկական կողմը ԵԽԽՎ-ում հերթական խայտառակ տապալումն է արձանագրելու:

Նկատենք, որ Միլիցա Մարկովիչի հեղինակած այս զեկույցի պատմությունը ճիշտ նույնն է, ինչ Ռոբերտ Ուոլթերի զեկույցի պատմությունը: ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը 2014 թ. սեպտեմբերի 30-ին Մարկովիչին լիազորել էր զեկույցը պատրաստելու համար փաստահավաք առաքելությամբ այցելել Ադրբեջան, Հայաստան եւ Սարսանգի ջրամբար: Նույն տարվա դեկտեմբերի 14-19-ին Մարկովիչը այցելել էր Ադրբեջան: Արդեն այս տարվա օգոստոսի 24-28-ին Մարկովիչը 2-րդ անգամ էր այցելել Ադրբեջան: Հայկական պատվիրակությունը նրան չէր ընդունում, ինչպես Ուոլթերին, եւ խորհուրդ էր տալիս դիմել ԼՂՀ իշխանություններին: Հոկտեմբերին տեղի ունեցած ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստում Մարկովիչը հայտարարել էր, որ Հայաստանը խոչընդոտում էր իր այցին, եւ եթե ինքը մինչեւ հոկտեմբերի 31-ը չայցելի Հայաստան կամ Ղարաբաղ, ապա զեկույցը կպատրաստի առանց ՀՀ եւ Ղարաբաղ այցելելու: 

Երեկ ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ նոյեմբերի 16-ին նամակ է ստացել ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով եւ պատասխանել, որ չնայած զեկույցի անվանման եւ նրա պատրաստման գործընթացի առնչությամբ ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը։ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստը, սակայն, արդեն նշանակված է եւ ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղադրված է օրակարգը, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 23-ին քննարկվելու է Մարկովիչի զեկույցը, որը, փաստորեն, արդեն պատրաստ է: 

Այսինքն, այս դեպքում եւս շատ մեծ է հավանականությունը, որ այնտեղ տեղ գտած լինի ճիշտ նույն ձեւակերպումը, որը տեղ էր գտել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցում: Հիշեցնենք, սույն զեկույցի 17-րդ կետում նշված էր. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության եւ Հայաստանի կառավարության կողմից համագործակցության բացակայությունը այս զեկույցի պատրաստման գործում: Վեհաժողովը համարում է, որ նման պահվածքը խախտում է Հայաստանի, որպես Եվրոպայի խորհրդի անդամի, ստանձնած պարտավորությունները եւ որոշում է դիտարկել, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել այս առնչությամբ եւ վստահ լինել, որ իր զեկուցողների համար ապագայում խոչընդոտներ չեն ստեղծվի իրենց մանդատներով նախատեսված պարտավորություններին հետեւելու համար»: Ադրբեջանական կողմը, փաստորեն, չի բավարարվում միայն հակահայ զեկույցների ընդունմանը հասնելով, այլ այդ նույն զեկույցներում հիմք է ստեղծում հայկական պատվիրակությանը պատժելու համար: Այսինքն, հայկական կողմը, որ անցած ավելի քան մեկ տարում այդպես էլ անկարող եղավ տապալել ադրբեջանական նախաձեռնությունները եւ որոշեց ժամանակ ձգելով գոնե չլեգիտիմացնել խայտառակ հակահայ այս երկու զեկույցները՝ չմասնակցելով դրանց պատրաստմանը, փաստորեն, կարող է պատժվել նաեւ իր այդ քայլի համար: Հասկանալի է որ Ուոլթերի զեկույցի 17-րդ կետը հենց այնպես չի գրված, եւ ադրբեջանական պատվիրակությունը պահանջելու է զրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից:

Ի դեպ, երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել փակ նիստ, որի ժամանակ քննարկվել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքի արդյունավետության հարցը: Առաջարկ կա փոխել պատվիրակության կազմը:

Նկարում` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչը:

Տպել
5101 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին