Արա Աբրահամյանը նոր ծրագիր ունի. երկուշաբթի նա կլինի Հայաստանում

21/11/2015 schedule15:20

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որ անցյալ ամիս հայտարարեց Հայաստանում նոր կուսակցություն բացելու մասին, եկող շաբաթ նոր ծրագրի մասին հայտարարություն է անելու:

Մեր տեղեկություններով, նա Երեւան կժամանի երկուշաբթի երեկոյան: Այս անգամ, սակայն, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, հայտարարությունը ոչ թե քաղաքական է լինելու, այլ տնտեսական: Աբրահամյանը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, միայնակ չի գալիս ՀՀ: Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար: Այս անգամ էլ Ռուսաստանի հայերի միության նախագահը հայտարարելու է տնտեսական ինչ-որ շարժում սկսելու մասին, որը մասնաճյուղեր է ունենալու ՌԴ-ում, Լոս Անջելես քաղաքում:  

Իր սկանդալային մամուլի ասուլիսից հետո Արա Աբրահամյանը կտրականապես հրաժարվում է շփվել հայ լրագրողների հետ: Նա խիստ նեղսրտած է ասուլիսին հետեւած հրապարակումներից եւ Հայաստանից հնչող հեռախոսազանգերին չի պատասխանում: Մենք տեղեկացրել էինք, որ նոր կուսակցություն ստեղծելու նրա պրոյեկտը այստեղ բարձրացված մեծ աղմուկից հետո լուրջ կասկածի տակ է: Տեղեկություններ կան, որ այդ աղմուկից հետո Աբրահամյանը զուգահեռաբար բանակցություններ է սկսել ՌԴ իշխանությունների հետ Պետդումայի 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում 77-ամյա Արթուր Չիլինգարովի տեղը զբաղեցնելու նպատակով: Այս հեռանկարը, սակայն, ինչպես մեզ հաջողվեց ճշտել, կարծես թե չի իրագործվելու:

Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ քննարկվում է նաեւ տարբերակ, որ Արա Աբրահամյանը Հայաստանում իր կուսակցությունը հիմնադրելու փոխարեն 2017-ի խորհրդարանական ընտրություններում ընդամենը ֆինանսավորի Արամ Սարգսյանի ղեկավարած դեմոկրատական կուսակցությունը: Համենայնդեպս, ՀՀ քաղաքական դաշտ մուտք գործելու մասին Աբրահամյանի արած հայտարարությունից եւ բոլոր կողմերից նրա դեմ սկսված դեմարշից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահը հետեւություններ է արել եւ զուգահեռ այլ ծրագրեր էլ է մտմտում: Դրանցից մեկի մասին էլ եկող շաբաթ նա կհայտարարի: Ամեն դեպքում, այստեղ Աբրահամյանի համար թիմ հավաքելու աշխատանքներ ընթանում են: Մեր հարցերին երեկ պատասխանել է Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, Արա Աբրահամյանը կարծես թե անջատել է հեռախոսը եւ լրագրողների հետ չի շփվում: Նեղացա՞ծ է իր ասուլիսին հետեւած մեծ աղմուկից հետո:

- Ինքը հիմա հարցազրույց չի ուզում տալ, որովհետեւ իր ծրագիրն ունի, ծրագիրն ուզում է իրականացնի, շարունակություն ունի, ինչ-որ բաներ պիտի անի ու հիմա մամուլի հետ չի ուզում շփվի, ասում է` ինչ ուզում են, թող գրեն:

- Նեղացել է, փաստորեն:

- Չէ, այն անհեթեթությունները, որ գրեցին... նեղանալու հարց չկա, հիմա այդպես է որոշել, այլեւս հետաքրքիր էլ չէ, թե ինչ են գրել: Այնպես որ, պիտի մի քիչ սպասեք, մինչեւ բոլոր բաների մասին հայտարարի: Ես էլ այդ թեմայով չեմ խոսի, ես ընդամենը այդ կազմակերպության առաջին փոխնախագահն եմ, ծրագրերը նրանն են:

- Ինֆորմացիա կար, որ կարծես թե այդքան էլ ոգեւորված չէ այլեւս նոր կուսակցություն բացելու գաղափարով եւ զուգահեռ փորձում է պետդումա մտնելու բանակցություններ վարել:

- Կյանքը ցույց կտա, թե ինքը ինչ է, ոնց է, շարունակում է, թե չի շարունակում: Ոչ մի խոչընդոտ չկա:

- Նաեւ խոսակցություն կա, որ չի բացառվում` Արա Աբրահամյանը ձեր ղեկավարած կուսակցության վրա խաղադրույք անի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

- Ես ձուկը ջրում բազառ չեմ անում: Եվ բացի դրանից, կուսակցությունը ինքը կորոշի, եթե իր գաղափարախոսությանը հարիր է եւ ծրագրին համապատասխան է, կորոշի` իր համար դա ընդունելի է, թե ոչ: Սա դեռ լրիվ սկիզբն է իր տնտեսական ծրագրի իրականացման: Նորից եմ կրկնում` իր ծրագիրը սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր է, դա դեռ ոչ մի քաղաքական բաղադրիչ չունի: Կգա ժամանակը, կխոսենք: Հիմա նախօրոք ի՞նչ քննարկենք:

- Իսկ որոշում կա՞, դեմկուսը առանձին կմասնակցի՞ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

- Միանշանակ: Ախր, դեմոկրատական կուսակցությունը 28 տարվա կուսակցություն է: Հո երեկվա կուսակցությունը չէ՞: Հո Արա Աբրահամյանը չեկա՞վ, նոր մենք դարձանք կուսակցություն: Մենք մեր ծրագրով գնում ենք, շարունակում ենք: Եթե նկատում եք, ես իմ քաղաքական գործունեությունը երբեւիցե չեմ խառնել հասարակական կազմակերպության գործունեության հետ: Մենք ունենք մեր ուրույն գիծը եւ այդ մեր գծով էլ շարունակում ենք: Մենք հանրաքվեի հետ կապված մեր սեփական որոշումը կայացրել ենք, որը կապ չունի այս հասարակական կազմակերպության եւ մնացած բոլոր հարցերի հետ: Երբեւիցե մեր ինքնուրույնության վերաբերյալ հարցական դնել, կներեք, դա կլինի, մեղծ ասած, անհեթեթություն: Մենք այդպիսին կանք, այդպիսին եղել ենք, որեւէ մի տեղ տեսե՞լ եք, որ մենք շեղված լինենք մեր հիմնական գաղափարական գծից: Չեք տեսնի:

- Այսինքն, միանշանակ մասնակցելու եք ընտրություններին:

- Իհարկե, պետք է մասնակցենք: Եվ շատ լուրջ էլ մասնակցելու ենք: Հին ընտրություններում մեր հերթը չէր, մեզ ուղղակի իրենց իսկ խոստովանությամբ եւ իրենց լեզվով ասած, բլոկ արեցին շատ հստակ:

- Ո՞վ արեց, այդ ինչպե՞ս:

- Ո՞նց են անում: Մեր հանդիպումներին գայիք, տեսնեիք` ինչ պայմաններ էին: Հիմա ընտրություններին միանշանակ մասնակցելու ենք, հանրաքվեին էլ արդեն հայտարարել ենք, որ կքվեարկենք դեմ:

- Իսկ եթե Արա Աբրահամյանը բացի իր կուսակցությունը, դեմկուսը հնարավո՞ր է նրա հետ դաշինքով մասնակցի ընտրություններին, թե՞ առանձին կմասնակցի:

- Արդեն ասացի, մենք ունենք մեր սեփական գաղափարախոսությունը, մեր ծրագիրը, եթե կուսակցությունը համագումարի ժամանակ համապատասխան որոշում կկայացնի` այո: Ես կուսակցության նախագահն եմ, բայց ռիսկ չեմ անի դիրքորոշում հայտնել, կուսակցության համագումարը որոշում կընդունի:

- Իսկ եթե առանձին-առանձին մասնակցեք, այդ դեպքում չե՞ք խանգարի իրար:

- Կիկոսի մահը դարձրիք: Ժամանակը կգա, կորոշենք, ինչո՞ւ եք ուզում ենթադրություններ անենք:

- Շատ քիչ ժամանակ է մնացել ընտրություններին:

- Դեռ տարիուկես կա, ի՞նչ է պատահել, կհասցնենք դրա մասին խոսել, հավատացեք:

- Ե՞րբ է նախատեսված ձեր համագումարը:

- Դեռ չենք որոշել, երբ նախատեսենք, կհայտարարենք: Հավանաբար, եկող տարի կլինի:

Տպել
2620 դիտում

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա