Սնդիկի սյունը հիմա ինձ շատ ավելի ուժեղ է ճնշում, քան մինչ այս քարոզարշավը. Մարգարիտ Եսայան

24/11/2015 schedule19:55

Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կողմնակից չկա, բոլորը «ոչ» են ասում այդ փոփոխություններին, իշխանությունը պնդում է, որ «այո»-ի կողմնակիցները շատ են: Այսօր արդեն 12-րդ օրն է` ընթանում է «Այո եւ ոչ» ռեալիթի շոուն, որի մասնակիցներից ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը երեկ պատասխանել է մեր հարցերին: 

- Տիկին Եսայան, «Այո ե ոչ» ռեալիթի շոուն հասարակության կողմից կարծես ընկալելի չի դառնում, հիմնական տեսակետն այն է՝ ում է սա պետք: Դուք տեղում ինչպե՞ս եք գնահատում շոուի ընթացքը:

- 11 օր է, այս իրապատում շոուի շրջանակներում մենք հանդիպում ենք հանրապետության հյուսիսային մարզերի բնակիչների հետ. չեմ պատկերացնում՝ հասարակության որ շերտն է ասում, թե ում է սա պետք: Շուրջ 27 բնակավայրերում մենք հանդիպումներ ենք ունեցել ՀՀ քաղաքացիների հետ, եւ մարդիկ իրականում զարմացած են, որովհետեւ այս կարգի քարոզարշավ երբեւէ չեն տեսել, երբ հակառակ բեւեռներում գտնվող գործիչները գալիս են բնակիչների մոտ եւ ներկայացնում իրենց տեսակետը: Ընդ որում, չկա որեւէ խմբագրում, գրաքննություն, այդ ամենը հեռարձակվում է ուղիղ եթերում եւ քաղաքացիները լսում են ե՛ւ «ոչ» ասողների փաստարկները, եւ «այո» ասողների փաստարկները: Կարծում եմ, հետաքրքրիր նախաձեռնություն է եւ իրականում արդյունք տալիս է:

- Եվ ո՞րն է արդյունքը: Ըստ ձեզ, ձեր քարոզը ազդո՞ւմ է ընդդիմադիր, բողոքավոր ընտրազանգվածի վրա:

- Արդյունքն այն է, որ շատ բնակավայրերում մարդիկ զարմանում են, որ պատգամավորը, քաղաքական գործիչը կամ ակտիվիստը հասել է այդ հեռավոր բնակավայրը՝ իրենց հետ հանդիպելու: Դա ոգեւորում է մարդկանց: Սա, կարծում եմ, պակաս կարեւոր արդյունք չէ, քան հանրաքվեի արդյունքը կարող է լինել, մարդիկ տեսնում են, որ իրենց չեն մոռացել: Մարդկանց հույս է ներշնչում, որ իրենց խնդիրների գոնե մի մասը կլուծվի: Որոշ խնդիրների հենց տեղում ենք արձագանքում, այնպիսի հուսահատ մարդիկ են երբեմն մեզ մոտենում:

- Եվ հիմա, որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, երբ անձամբ տեսնում եք մարդկանց սոցիալական, չքավոր վիճակը, ինչպե՞ս եք ձեզ զգում:

- Երբ մարդիկ իրենց խնդիրների մասին խոսում են, դու հոգեբանորեն քեզ ճնշված ես զգում, հայտնի ֆիլմի հերոսի նման, սնդիկի սյունը հիմա ինձ շատ ավելի ուժեղ է ճնշում, քան ճնշում էր մինչեւ այս քարոզարշավը: Երեք բանի պակաս կա այսօր՝ աշխատատեղ, արժանապատիվ աշխատավարձ եւ սոցիալական արդարություն: Այնպես չէ, որ համատարած մռայլ եւ սեւ գույներով է ամեն ինչ պատված, բայց այո, պատասխանատվությունը ավելի է մեծանում, որովհետեւ հասկանալի է դառնում, որ այդ խնդիրները պիտի լուծվեն հնարավորինս արագ:

- Բայց իշխանությունը ՀՀԿ-ն է ավելի քան 10 տարի, այսինքն, հիմա նոր դուք տեսնում եք՝ որքան ճնշված վիճակում են ՀՀ քաղաքացիները եւ ասում եք՝ պետք է արագ լուծել, է՛լ որքա՞ն է պետք. ամեն անգամ ՀՀԿ-ն այդ խոստումները տալիս է:

- Ես չասացի, որ հենց նոր տեսանք այդ խնդիրները: Դրանք մենք գիտեինք եւ գիտենք, պարզապես հասկանալի է, որ հասարակության մեջ կա մի շերտ, որի սոցիալական վիճակը այնպիսի աստիճանի է հասել, որը պիտի արագ լուծվի: Եվ հենց նաեւ սա է պատճառներից մեկը, որ առաջարկում ենք սահմանադրական այս փոփոխությունները, որպեսզի այն քայլերը, որ անհրաժեշտ են մեր քաղաքացիների սոցիալական, տնտեսական վիճակի բարելավման համար, ավելի արագ, դինամիկ եւ տեսանելի տեղի ունենան: Սահմանադրական փոփոխությունները տալու են այս հնարավորությունը, որովհետեւ կիսանախագահականից խորհրդարանականի անցման այս հնարավորությունը ավելի մեծացնելու է քաղաքական կուսակցությունների դերակատարությունը երկրի կառավարման գործընթացում: Այլեւս մեկ քաղաքական ուժ չի լինի դոմինանտը, կլինեն մի քանի ուժեր, որոնք խաղաղ ճանապարհով կվերցնեն իշխանությունը եւ պատասխանատվությունը ու ցանկացած հաջորդ կառավարություն, եթե իր խոստումները չիրականացնի ժամանակին, արագ հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին:

- Բայց հասարակությունը հիմնականում չի հավատում դրան, բոլորը վստահ են, որ այս փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար, իսկ ընդհանրապես, արդեն հումորի է վերածվել «այո»-ի քարոզը, եթե, ասենք, ինչ-որ մեկի տան պատը ծուռ է, կամ նման մի բան, ասում են՝ սահմանադրական փոփոխություններն անենք, կկարգավորվի:

- Հայտնի ասացվածք կա՝ ժամից ես եմ գալիս, տեր ողորմյան դուք եք ասում: Ես 11-րդ օրն է՝ շփվում եմ մեր քաղաքացիների հետ, բոլորովին այնպիսին չէ տպավորությունը, որ հասարակությունը չի հավատում: Ընդհակառակը, հավատում է եւ որքան էլ դա ձեզ դուր չգա, ձեզ համար զարմանալի լինի, հասարակության մեծ մասը այո է ասում այս փոփոխություններին, առաջին պահի թերահավատությունը, երբ կա հանդիպումներում, անմիջապես անցնում է, երբ բացատրում ենք, թե ինչ հեռանկար կարող են բացել այս փոփոխությունները:

- Ընդդիմությունն էլ ասում  է, որ այս երկրում ոչ մի «այո» հնարավոր չէ գտնել, բոլորը «ոչ» են ասում:

- Ես չգիտեմ՝ ընդդիմություն ասելով` ում նկատի ունեք, մեզ հետ քարոզարշավին մասնակցում են բավական լուրջ ընդդիմադիր գործիչներ, որոնց մեջ նաեւ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ Բաղրամյան փողոցի փակման հեղինակներից են, իսկ այն ընդդիմությունը, որ այդպիսի կարծիք է հայտնում, լավ կաներ, իրեն նեղություն տար, վեր կենար, գար մասնակցեր, ուղիղ եթերի հնարավորություն ուներ, իր ասելիքը ասեր եւ ոչ թե սենյակներում նստած կարծիք հայտներ, թե ժողովուրդը ինչ է մտածում: Ժողովրդի ասած մտքերը լսելու եւ ընկալելու համար ճիշտ կլինի շփվել այդ ժողովրդի հետ:

- Դուք մի քանի բնակավայրերում եք եղել, ո՞րն է ձեզ վրա ավելի ճնշող տպավորություն թողել, որտե՞ղ է ամենավատ վիճակը:

- Ամենածանր բարոյահոգեբանական ազդեցությունը ինձ վրա թողեց Շիրակի մարզը, այստեղ արտագաղթը ահռելի չափերի է հասնում, մենք տեսանք բնակավայրեր, որտեղ բնակիչների մեծ մասը արտագաղթել են կամ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել: Բայց սա երեւի նաեւ հոգեբանական կամ պատմական բացատրությունը ունի, աղետ տեսած մարդիկ տարիների ընթացքում ավելի զգայուն են դարձել եւ իրենց ակնկալիքները պետությունից շատ ավելին են:

- Որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, նաեւ` այդտեղ գտնվող ՀՀԿ-ականները, մեղավորություն չե՞ք զգում:

- Մեղավորության կամ անմեղության խնդիր չէ: Կոնկրետ Շիրակի մարզում մարդիկ ավելի ըմբոստ են, ավելի սկզբունքային: Իսկ սոցիալապես ավելի վատ վիճակում գտնվողներն էլ մի տեսակ կոտրված են. պատասխանատվության խնդիր, իհարկե, իշխանությունն ունի, բայց կարծում եմ, այստեղ ավելի մեծ դերակատարություն ունի ե՛ւ երկրաշարժը, ե՛ւ ետերկրաշարժյան շրջանը: Սա ազդել է բնակիչների հոգեբանության վրա եւ լուրջ հետքեր է թողել:

Տպել
3219 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)