Թուրք-ռուս-հայկական լարվածություն. Թուրքիան Ղարաբաղով է պատասխանում Պուտինին

05/12/2015 schedule18:59

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երեկ դիմել է Հայաստանին:

«Ուզում եմ դիմել Հայաստանին՝ եթե խաղաղ ճանապարհով վերադարձնեք ձեզ չպատկանող տարածքները, ապա կկարողանաք միանալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքին։ Մենք ոչ մեկի նկատմամբ ոխ չենք պահում, բայց Ադրբեջանի յուրաքանչյուր թիզ հողը մեզ համար թանկ է, եւ այդ հողերը անպայման պետք է ազատագրվեն»,-  հայտարարել է Դավութօղլուն Բաքվից, որտեղ գտնվում է պաշտոնական այցով: Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետն ասել է, թե եւս մեկ անգամ ընդգծում է, որ Թուրքիան կլինի Ադրբեջանի կողքին այնքան, որքան պետք է, մինչեւ «ադրբեջանական տարածքների ամբողջական վերադարձը»: Ադրբեջանական APA  գործակալության փոխանցմամբ` Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն վերահաստատել է Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին ԼՂ խնդրում: Նա ասել է, թե Ադրբեջանի տառապանքների պատճառը սեփական տարածքների կորստի հետեւանքն է եւ հայտարարել, որ աշխարհում բազմաթիվ խնդիրների լուծման հիմնական սկզբունքը տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն է: «Մենք մեկ մոր երկու զավակներ ենք»,- հայր Ալիեւի խոսքերն է մեջբերել Թուրքիայի վարչապետը կրտսեր Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, օրեր առաջ ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Կոմերսանտը», գրել էր, թե Դավութօղլուն իր հայտարարությամբ բացահայտել է Ադրբեջան կատարելիք այցի բուն նպատակը: Թուրքիայի վարչապետը Թուրքիայի կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր. «Թուրքիան ամեն հնարավորը կանի, որպեսզի Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքները, այդ թվում՝ ԼՂ-ն, ազատագրվեն»: «Կոմերսանտը» սույն հայտարարությունից եզրակացրել էր. «Թուրքիան պատրաստվում է մտնել ղարաբաղյան ճակատից. Անկարայում միջոցներ են փնտրում՝ Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներին պատասխանելու համար»: Ռուսական պարբերականը պնդել էր, որ իր հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը Ռուսաստանի դեմ պայքարի նոր ուղղություն բացահայտեց, դրանով նա հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ օգտագործելով ղարաբաղյան խնդիրը՝ մեկ այլ ուղղությունից Ռուսաստանի դեմ դուրս գալ եւ փորձել ՌԴ-ին ԼՂ խնդրի միջոցով հարվածել:

Ու թերեւս պատահական չէ, որ երեկ Բաքվում հողերը խաղաղ ճանապարհով հանձնելու հայտարարություններից հետո Դավութօղլուն անմիջապես անցել է ռուս-թուրքական հարաբերություններին, որոնք արդեն մի քանի շաբաթ է, ծայրահեղ սրված են՝ Սիրիայի տարածքում ռուսական Սու-24 օդանավը Թուրքիայի օդուժի կողմից կործանելու պատճառով: «Եվս մեկ անգամ ուզում եմ Ռուսաստանին, պարոն Պուտինին դիմել: Եկեք մեղմենք հայտարարությունների տոնը եւ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն հանդիպենք եւ քննարկենք խնդիրները։ Մենք եւս մեկ անգամ պատրաստ ենք պարզաբանել տեղի ունեցած միջադեպը, թեեւ նախկինում արդեն խոսել ենք այդ մասին: Անկարան միշտ պատրաստ է քննարկել ցանկացած թեմա։ Միակ թեման, որը քննարկման ենթակա չէ, դա մեր սահմանների անվտանգությունն է»,- ասել է Դավութօղլուն։ Նա կոչ է արել՝ չօգտագործել սառը պատերազմի ժամանակ միմյանց դեմ կիրառված արշավը: ՌԴ-ն Սու-24-ի կործանումից հետո հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետությանը», պատասխան է տալու իր արածի համար եւ սկսեց պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ «Եթե ենթադրենք, որ դա այդպես է, ապա ինչու դուք դրանից (ինքնաթիռի կործանումից) 15 օր առաջ չէիք հայտարարում ԻՊ-ի հետ Թուրքիայի կապերի մասին։ Մենք օգտագործել ենք ինքնապաշտպանվելու մեր իրավունքը, երբ կործանել ենք մեր օդային տարածք մուտք գործած անհայտ ինքնաթիռը։ Դրա համար ոչ ոք չի կարող մեղադրել Թուրքիային։ Մենք չենք կարող ներողություն խնդրել այն բանի համար, որ պաշտպանում ենք մեր սահմանները»,- ասել է Դավութօղլուն՝ հայտարարելով , թե յուրաքանչյուրը պետք է իմանա, որ թուրքերը նույնպես հպարտ ժողովուրդ են եւ հարգանք են ակնկալում մյուս ժողովուրդներից, որոնց իրենք հարգում են։ Նա նաեւ հիշեցրել է, որ անցյալ տարի, ի տարբերություն տասնյակ երկրների, Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման գործընթացին, մինչդեռ Մոսկվան Թուրքիայի դեմ այսօր պատժամիջոցներ է սահմանում՝ չհասկանալով, որ պատժամիջոցները հավասարապես վնասելու են նաեւ Ռուսաստանին։

Երեկ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին հարցրինք՝ կհաջողվի՞ Թուրքիային հաշտվել ՌԴ-ի հետ: Նա պատասխանեց. «Բաքվում արված հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան ոչ թե ուզում է հաշտվել, այլ ճիշտ հակառակը, պատասխանում է Ռուսաստանին, որովհետեւ Ղարաբաղի հարցով նրա ասածը նախ համարենք Ադրբեջանի համար պայքար, քանի որ Ռուսաստանը ինքն էլ անթաքույց փորձում է ուժեղացնել Թուրքիայի նկատմամբ գոնե ոչ ՆԱՏՕ-ական երկրների օղակը, եւ սպասվում էր ու հայտարարվել էր, որ Թուրքիան պատասխան է տալու, հետեւաբար, Թուրքիան էլ ձեռքերը ծալած չի նստում եւ փորձում է առաջինը հետ պահել Ադրբեջանին ռուսական ուղեծրում իր դեմ գործելուց: Եվ երկրորդը, ցանկանում է Ադրբեջանին դրդել գործողությունների ղարաբաղյան գոտում, որը այս իրավիճակում, անշուշտ, ոչ միայն Հայաստանի դեմ է լինելու, այլ նաեւ հենց Ռուսաստանի: Հետեւաբար, այս կտրվածքով տեղի ունեցողը ամենեւին հարաբերությունների լարվածության մեղմացման մասին չի վկայում»: Հարցին՝ Ադրբեջանի կողմից գիշերը ԼՂՀ-ում կատարած դիվերսիոն փորձը արդյոք Դավութօղլուի հայտարարությունների հետեւա՞նքն էր, թե՞ Ալիեւ-Սարգսյան հանդիպումից առաջ սահմանային լարվածության ավանդական սրում է, կամ՝ ԵԱՀԿ ՄԽ երկրների արտգործնախարարների՝ երեկ արած հայտարարության պատասխանն էր, քաղաքագետը պատասխանեց. «Գործոնները շատ են. ե՛ւ դա էր, որ ըստ էության, Ղարաբաղի նկատմամբ, այսպես ասած, դիվերսիոն հետախուզական մի փորձ կատարվեց զոնդաժի համար, եւ նորություն չէ, որ Ալիեւ-Սարգսյան ամեն մի հանդիպումից առաջ Ադրբեջանը փորձում է մեծացնել անվստահությունը կողմերի միջեւ՝ դրանով ցույց տալով, որ չի ճանաչում Մինսկի խմբի լեգիտիմությունը, եւ վերջապես չմոռանանք, որ օրեր առաջ էլ նրանք էին կորուստներ ունեցել, եւ սա կարող ենք նույնիսկ համարել վրիժառության գործողություն»:

Տպել
2941 դիտում

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Վարչապետն այցելել է վերակազմավորված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ

Հնդկաստանում շոգերի պատճառով 70 մարդ է մահացել. օդի ջերմաստիճանը +50-ի է հասել

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» աստիճան (լուսանկարներ)