Հետընտրական կրքեր Ազգային ժողովում. բա ամոթ չի՞

08/12/2015 schedule02:14

Խորհրդարանում երեկ հետընտրական կրքերը եռում էին:

«Երեկ մենք բոլորս ականատեսը եղանք, թե ինչպես հայ ժողովուրդը գնաց եւ «ոչ» քվեարկեց Սերժ Սարգսյանին: Ես դրա համար շնորհակալություն եմ հայտնում, որ նույնիսկ այն պայմաններում…»,- քառօրյայի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան՝ խորհուրդ տալով խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ: «Դուք այստեղ ցենզոր չեք, դուք չգիտեք՝ ես ինչ եմ ասելու, հետեւաբար չեք կարող…»,- փորձում էր ելույթը շարունակել Փոստանջյանը, բայց Շարմազանովը հրահանգեց անջատել նրա խոսափողը:

Իր ելույթը չկարողացավ ավարտին հասցնել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Համաձայն ԱԺ կանոնակարգի, հայտարարում ենք այս նստաշրջանի հետագա աշխատանքների բոյկոտի մասին, քանի որ ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ նստել մի դահլիճում եւ սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության եւ օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում...»: Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Մենք հակառակ տեսակետին ենք, ես խնդրում եմ անջատել խոսափողը»: Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը լքեցին նիստերի դահլիճը: Շարմազանովն արձագանքեց. «Տեսա՞ք՝ քանի հոգի են իրենց խմբակցությունը, հլը մի հատ տեսեք՝ քանի հոգի են բոյկոտում»: Շմայսն էլ դուրս եկողների հետեւից գոռաց. «Բարով գնաք»:

Մի քանի րոպե անց դահլիճից դուրս եկավ նաեւ Շարմազանովը եւ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ հասարակությունն իր քվեարկությամբ մերժում է, արհամարհում է բոյկոտը, իսկ բոյկոտ հրահրող ուժերը փաստացի դարձան մարգինալ: 800 հազար «այո»-ն էլ խոսում է այն մասին, որ իշխանությունը վստահության լուրջ պաշար ունի: «ՀՀԿ-ում հարգում են նաեւ «ոչ»-ի կարծիքը, բայց արձանագրում`բոլոր խախտումներով հանդերձ՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ համապատասխան են մեր ընդունած պարտավորություններին»,- ասում էր Շարմազանովը:

Հետո անդրադարձավ Զուրաբյանի՝ նախօրեին գիշերը արած հայտարարությանը, որ 500 հազար ձայն կեղծվել է: «Իրավապահները յուրաքանչյուրի ահազանգի հետեւից կգնան: Բայց գործը հասել է նրան, որ երեկ հայտնի հռետորը գիշերը լրագրողներին քնից հանում է, կանչում ասուլիսի, մենք էլ գիտենք՝ կարեւոր բան է, նստած ասում ենք, տեսնենք՝ ինչ է ասում, կանգնում, ասում է՝ 500 հազար ձայն կեղծվել է: Եթե ինքը չապացուցի դա, ուրեմն քաղաքականության մեջ ստախոսի պիտակ ունի: Չի կարելի ամեն ինչ անլրջացնել, խաղալ մարդկանց կարծիքի հետ: Մենք չենք ասում չէ՞, որ էդքան «ոչ»-ը կեղծվել է: Աբսուրդ է: Հասկանում եմ, որ իրենք ցայտնոտի մեջ են, դեկտեմբերի 6-ին ասում էին, որ ոչ մի քաղաքացի «այո» չի ասելու: Դա աբսուրդի, կրկեսի ժանրից է»,- ասաց Շարմազանովը:

Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը դահլիճում կրկին փորձում էր ավարտին հասցնել իր ասելիքը: Երբ նա հայտարարեց, որ նախօրեին այրել է Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Է՛, խրտվիլակները պիտի էդպես զբաղվեն, անհարմար է, վերջացրե՛ք, անջատե՛ք, էլ չի կարելի»։ Փոստանջյանը փորձում էր շարունակել: ԱԺ նախագահը կրկին միջամտեց. «Արդեն Չեբուռաշկայի կարգավիճակով եք, ես խնդրում եմ դադարեցրեք։ Ամբիոնը պղծելու տեղ չէ, դուք եկել եք, պղծում եք ձեր խոսքով, էստեղ անհնազանդություն չկա։ Կանոնակարգի 45-րդ հոդվածը կկիրառեմ եւ ձեզ ընդհանրապես կզրկեմ նիստերից»։ ՀՀԿ-ական տիկնանցից Ռուզան Մուրադյանը սկսեց ինչ-որ բան տեղից բղավել: ՀՀԿ-ն չէր հանդարտվում: Փոստանջյանին որոշեց պատասխանել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Գրեթե մոտեցել եք տխրահռչակ, համաշխարհային համբավ ունեցող սկանդալային այնպիսի ձեռնարկումներին, ինչպիսին է FEMEN խումբը, որը հայտնի է իր ակցիաներով, երբ տարբեր մասսայական միջավայրերում տարբեր բաներ է բացում։ Ինտելեկտ ունեք, երեխեք ունեք, գնացիք ձեր տան դիմացը թե եսիմ որտեղ այրեցիք ինչ-որ բաներ։ Դուք պատկերացնում եք, որ նույն հանրապետականները որոշեն նմանատիպ ակցիա անեն, մտնեն կանացի հագուստի սրահ, մի հատ մանեկեն դնեն, զարդարեն ձեր տեսքով, ձեր շորերի նման ու հետո ինչ-որ բան նկարեն էդ մանեկենի հետ ու դնեն։ Բա ամո՞թ չէ, բա սա՞ է մեր մակարդակը»,- ասում էր Աշոտյանը։

ԱԺ միջանցքներում եւս քննարկման գլխավոր թեման հանրաքվեն էր: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ համեմատության մեջ դնելով նախորդ հանրաքվեները՝ կարծում է, որ մասնակցության բավականին բարձր մակարդակ արձանագրվեց եւ բոլորն իրենց նպատակները հստակ արձանագրելու հնարավորություն ունեցան: «Մենք համարում ենք հանրաքվեն կայացած եւ ունենք նոր Սահմանադրություն»,- ասաց: Ըստ նրա, ընտրակարգը, որով անցկացվել է հանրաքվեն, խախտումների ծավալը վերահսկելու եւ արձանագրելու հնարավորություն չի տալիս եւ չի տա, քանի դեռ նոր ընտրական համակարգ չունենք: Նա ասաց, թե սուտ են այն հայտարարությունները, որ «ոչ»-ը հաղթել է. «Այո, լինում են կեղծիքներ, բայց արձանագրվա՞ծ է կեղծիքների այն ծավալը, որը մեզ հնարավորություն կտա ասել, որ դա հանրաքվեի արդյունքների վրա ազդել է: Այդպիսի ծավալի արձանագրություն գոյություն չունի»:

ՕԵԿ խմբակցության պատգամավորները երեկ ընդհանրապես խորհրդարան չէին եկել: Ավելի ուշ ՕԵԿ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, նշելով, որ հանրաքվեն անցել է բազմաթիվ ընտրախախտումներով, բայց քանի որ, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, «այո»-ն շուրջ 2 անգամ շատ է, բողոքարկման գործընթացը չի կարող փոխել վերջնական արդյունքները: «ՕԵԿ-ը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ վճռական կողմնակիցը լինելով համակարգային իշխանափոխությանը, դրա իրականացման մեխանիզմը համարում է 2017թ. համապետական ընտրությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
2730 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին

Բանաձեւի ընդունումը հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը. Զոհրաբ Մնացականյան

Ցեղասպանության բանաձեւի հեղինակ Մենենդեսը հուզվել է դրա ընդունումից հետո իր խոսքի ավարտին (տեսանյութ)

Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

Քիմ Քարդաշյանն իր բոլոր հետեւորդներին կոչ էր արել զանգել սենատորներին, խնդրել կողմ քվեարկել Ցեղասպանության բանաձեւին

Պիտակների առկայությունը կփաստի, որ տնտեսվարողը սպառում է միայն անվտանգ մսամթերք

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սենատին այս նշանակալի օրենքի համար. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանում կանայք և երիտասարդներն ազատ ու անկաշկանդ են ակտիվ ներգրավվելու թե՛ քաղաքականության և թե՛ այլ ոլորտներում

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ Փորձագիտական խորհրդի նախագահության անդամ. ԻՆՏԵՐՖԱՔՍ

ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

Մարզպետ Գնել Սանոսյանը բաց դաս է վարել Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում

Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով արդեն 10 միջնորդություն է ներկայացվել. Վերաքննիչում սկսվեց բողոքի քննությունը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և գլորվել ձորը. վարորդի վիճակը գնահատվել է ծանր

Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը (տեսանյութ)

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի փոխանցումը

Ֆինլանդիայի բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է. 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում

Բացահայտվել է Կարմիր բլուրում բնակարանային գողությունը. հեղինակը Մաուգլին է (տեսանյութ)

Շովրոյան փողոցի տան հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

ՃՏՊ Առինջ գյուղում. վնասվել է գազատարը

«SOAR աչքի շարժական կլինիկա»-ն կայցելի ՀՀ խնամքի հաստատություններ, կհետազոտվեն երեխաները