Ինչպես իշխանությանը թույլ չտալ կեղծել ընտրությունները

08/12/2015 schedule19:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը նախօրեից ակտիվորեն հավաքում եւ հրապարակում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքները:

Ի՞նչ է արվելու այդ փաստերի հետ, եւ ի՞նչ դասեր տվեց անցած հանրաքվեն. մեր հարցերին պատասխանել է Լենա Նազարյանը:

- Դուք երեկվանից ակտիվորեն հավաքում եք ակնառու ընտրախախտումները, ինչ-որ բան անելո՞ւ եք այդ նյութի հետ, թե՞ ուղղակի արձանագրում եք:

- Նախօրեին ես արդեն ունեի տեղեկություն, որ ինձ համար վստահելի հասարակական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները մարդկային ռեսուրս չունենալու պատճառով (գուցե ուշ են սկսել հավաքագրել, վստահ եմ՝ ավելի շատ մարդ կուզեր մասնակցել) չեն կարողանալու վերահսկել Հայաստանի բոլոր 1997 ընտրատեղամասերի մեծամասնությունը կամ գոնե կեսը: Սա նշանակում էր, որ վերահսկողությունից դուրս մնացած ընտրատեղամասերում լինելու են կեղծիքներ եւ դրանք լինելու են որոշիչ, բոլոր հարցերը լուծվելու են այդ տեղամասերում: Այդ ամենը հստակ պատկերացնելով, ես, ամեն դեպքում, որոշեցի մարդկանց մի խումբ հավաքել, ովքեր քաղաքականապես ակտիվ են ու ցանկանում էին փորձ ձեռք բերել ընտրատեղամասերում: Ես շատ էի ցանկանում, որ իրենք իրենց փորձով համոզվեն, թե որքան կարեւոր է վերահսկողությունը եւ որ այն որոշիչ է յուրաքանչյուր տեղամասի համար: Ուզում էի տեղեկացնել մարդկանց, որ տեղամասերը վերահսկելու խնդիր կա, որ պետք չէ դա անտեսել: 2013թ. նախագահական ընտրության ու այս հանրաքվեի ժամանակ Գյումրիի բոլոր տեղամասերը վերահսկվում էին, եւ դրա շնորհիվ Սերժ Սարգսյանը Գյումրիում չստացավ այնքան ձայն, որքան ակնկալում էր եւ նույնքան «Այո», որքան կուզեր:

- Ըստ ձեզ, ի՞նչ է ցույց տալիս այս հանրաքվեն, հնարավո՞ր է հետագայում հասնել նրան, որ ընտրությունները չկեղծվեն ու ինչպե՞ս կարելի է դրան հասնել:

- Վերահսկողությամբ կարելի է հասնել դրան: Բայց վերահսկելը հեշտ գործ չէ: Պետք է դրա ճիշտ ձեւը իմանալ: Արդյունավետ վերահսկողության համար պարտադիր է հետեւյալը՝ 1. Լրիվ բավարար կլինի, եթե տեղամասում լինեն երեք հոգի, ովքեր միասին կաշխատեն ու կօգնեն իրար: Մեկ հոգին բավարար չէ: Մեկ հոգուն կարող է տանել ոստիկանությունը, ինչպես այս անգամ եղավ, կարող են վախեցնել, կաշառել կամ ինչ-որ կերպ մեկուսացնել տեղամասից: Երեք հոգուն գրեթե անհնար է: 2. Պետք է պարտադիր իմանալ օրենքը: Բայց սա քիչ է: Պետք է դասընթացների մասնակցել, փորձված դիտորդ-վստահված անձանց փորձը սովորել: Բայց սա էլ է քիչ: Պետք է հասկանալ, թե ընտրակեղծիքի ի՞նչ մեխանիզմներ կան: Ու դեռ սա էլ է քիչ: Պետք է կարողանալ այնպիսի պահվածք ունենալ տեղամասում, որ խոցելի չլինես: Չթշնամանաս, բայց չընկերանաս էլ: Բոլորը պետք է իմանան, որ պատմած անեկդոտի վրա կծիծաղես, բայց 10 րոպե հետո լցոնման դեպքում ոստիկանություն կկանչես ու հանցագործության մասին հաղորդում կտաս: 3. Պետք է ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ լինես, որովհետեւ շատ լուրջ ճնշում է լինում, փորձում են ճշտել՝ «ուրդո՞ւց ես, ապե-քուր ջան, ի՞նչ ես անում ստե, սրան-նրան ճանաչո՞ւմ ես» եւ այլ հարցեր են լինում: Հետո, եթե ընկերանալ չի ստացվում, անցնում են վիրավորանքի ու սպառնալիքի: 4. Պետք է հստակ պատկերացնել անելիքներն ընտրակեղծիքի կանխման կամ/ու բացահայտման դեպքում՝ առաջին քայլ, երկրորդ քայլ, երրորդ քայլ ու այդպես անգիր իմանալ ինչ, երբ ու ինչպես անել: Տարբեր կարգավիճակներ ունեցող վերահսկողները (դիտորդ, վստահված անձ, ԶԼՄ ներկայացուցիչ) տարբեր հնարավորություններ ունեն, ու պետք է իմանալ՝ ով որ հնարավորությունն օգտագործի՝ կանխելու, բացահայտելու, փաստեր հավաքելու, հրապարակելու, բողոքարկելու ու իրավական դաշտում պահանջներ ներկայացնելու համար: Բոլորը չեն կարողանել ամեն ինչ, ամեն մեկը կարող է իր կարգավիճակի չափով անել: Բայց այդ ամենը պետք է իմանալ: 5. Պետք է պատկերացնել ընդհանուր քաղաքական իրավիճակը ու հասկանալ՝ ում կարելի է վստահել, իսկ ում պետք է անընդմեջ հսկել: Ու այսպիսի բազմաթիվ բաներ… Ամեն ուրբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այս թեմաներով հավաքներ են կազմակերպում: Ամեն մեկի փորձը կարեւոր է: Եթե ուզում ենք սովորել ճիշտ վերահսկել, ոչ թե պարզապես գնալ, առանց աչք թարթելու քվեատուփին նայել ու մասնակիցների թվով գծիկներ քաշել՝ պետք է իմանալ վերահսկելու ճիշտ ձեւերը: Մարդիկ ցանկություն ունեն կանխելու, բացահայտելու, բայց դա այնքան հեշտ չէ, պետք է ձեւը իմանալ:

- Դուք նշում եք յուրաքանչյուր տեղամասում 3 հոգի ունենալու մասին, դա իրատեսակա՞ն է:

- Ես կարծում եմ, որ մեկ քաղաքական կառույցը, մեկ հասարակական կազմակերպությունը միայնակ չի կարող դա անել: Պետք է համագործակցել վերահսկողության կազմակերպչական հարցերում, որպեսզի վերահսկողությունը աշխարհագրական տեսանկյունից հավասարաչափ բաշխվի: Հեշտ գործ չէ, բայց դա մի բան է, որ պետք է անել:

- Ի՞նչ պայմանի շուրջ պետք է համաձայնվել, հիմա կա ոչ-ի 2 ճակատ, այդ ճակատներում ընդգրկված ուժերը բազմաթիվ տեղամասերում չէին կարողացել ԸԸՀ անդամ նշանակել կամ դիտորդ ունենալ, իսկ այսօր էլ հայտարարություններ հնչեցին, թե «Ժառանգության» տեղերը վաճառվել են:

- Ինձ այդ հայտարարությունն արժանահավատ չի թվում, մանավանդ երբ վերաբերում է ընդհանուրին: Երեկ իմ գործընկերներից մեկն աշխատել է 11/31 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ էր Վանիկ Ալեքսանյանը՝ «Ժառանգության» կողմից նշանակված, ու ես տեղեկացել եմ, որ հանձնաժողովը, ինչպես կարգն է՝ կատարել է իր աշխատանքը եւ արձանագրել այն, ինչ կա: Իսկ եթե նման բան կարծելու առիթ է եղել, ապա պետք է խոսել շատ կոնկրետ փաստերով, որոնք կարող են վերաբերվել կոնկրետ մարդկանց, այլ ոչ թե ամբողջ կառույցին կամ բոլոր հանձնաժողովականներին:

- Հիմա «ոչ»-ի  2 ճակատներն էլ հանրահավաքներ են անում, հետընտրական պրոցես է սկսվել, ըստ ձեզ, հնարավո՞ր է հավաքված այդ խախտումներով կամ փողոցային պայքարով ինչ-որ բան փոխել:

- Ոչ, չեմ կարծում: Կարող է ինչ-որ տեղամասերում, որտեղ եղել են ակնհայտ ընտրակեղծիքներ, վերահաշվարկ նշանակվի, բայց չեմ կարծում, որ դա ընդհանուր արդյունքների վրա կազդի, որովհետեւ, կրկնեմ, բազմաթիվ տեղամասեր չեն վերահսկվել, ու դա իշխանությունը կօգտագործի ինչպես կուզի:

Տպել
7457 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին