Ռուս խաղաղապահների տեղակայումը այս փուլում բացառվում է. ԼՂՀ վարչապետ

11/12/2015 schedule23:00

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ մեզ հետ զրույցում խոսել է հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու, ռուս-թուրքական սրացման, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության, Սարգսյան- Ալիեւ սպասվող հանդիպման, ինչպես նաեւ Արցախում սահմանադրական փոփոխությունների անցկացման հավանականության մասին:

- Պարոն Հարությունյան, Արցախում առաջինը դուք եք խոսել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, իսկ ձեր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ամիսներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե Հայաստանի Հանրապետությունը անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին, Արցախն էլ պիտի դա անի, քանի որ նույն համակարգը պետք է լինի ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում: Մենք տեղեկություններ ունենք, որ ինչ-որ գործընթաց այդ ուղղությամբ նաեւ Արցախում էր սկսվել, հիմա ի՞նչ փուլում է դա:

- Որեւէ պրոցես դեռ չենք սկսել, այո, դա մեր կուսակցության տեսակետն է, ծրագրային դրույթներից է, որ ոչ միայն կառավարման համակարգի փոփոխություն լինի, անցում կատարվի խորհրդարանական համակարգի, այլեւ ընդհանուր բարեփոխումներ լինեն, որ բերելու են պետական եւ կառավարման ինստիտուտների ընդհանուր օպտիմալացման: Բայց ինչ ընթացք կստանա՝ երեւի կարելի է մի քիչ համբերել:

- Կախված այստեղի վերջնական արդյունքների՞ց:

- Ոչ, ոչ, մենք դեռ լայնածավալ քննարկումներ չենք արել, զբաղված ենք բյուջետային քննարկումներով, տարին ամփոփենք, հետո արդեն կսկսենք քննարկումներ:

- Այստեղ գնահատականներ կան, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն մեծ խախտումներով է անցել...

- Ես որեւէ տեղեկություն չունեմ եւ ինձ իրավունք էլ չեմ վերապահում գնահատական տալ: Մենք ունեինք Ազգային ժողովից պատգամավորներ, որ մասնակցել են, որեւէ այդպիսի մտահոգություն չենք տեսել:

- Դուք ինչո՞վ եք պայմանավորում սահմանային նոր լարվածությունը՝ Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպմա՞մբ, թե՞ ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ:

- Մենք հոգնել ենք սահմանի լարվածությունը որեւէ միջադեպի կամ միջոցառման հետ կապելուց: Ընդհանուր առմամբ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է եւ ամեն օր կարող է ինչ-որ խնդիրներ լինեն, չեմ ուզում դա կապել Սարգսյան-Ալիեւ հանդիպման կամ Դավութօղլուի՝ Ադրբեջան կատարած այցելության հետ:

- Պարզապես զինադադարի կնքումից հետո երեկ առաջին անգամ ադրբեջանական զինուժը տանկերից է կրակել:

- Մեկ տարի առաջ կամ ամիսներ առաջ հրանոթից են կրակել, դրանից առաջ ականանետերից են կրակել, դրանից առաջ դիպուկահարներ..., այսինքն, լարվածություն՝ նշանակում է, որ միշտ էլ ինչ-որ աննախադեպ միջոցառում կլինի: Դրա համար պետք է միշտ լինել պատրաստ:

- Բայց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասաց, որ լարվածությունը գագաթնակետին է հասել, իսկ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեզ մեկ քայլ է բաժանում լայնամասշտաբ պատերազմից:

- Ես չեմ ասի, ես չեմ ուզում այդպիսի գնահատականներ տալ, որովհետեւ մենք արդեն սովոր ենք նման իրավիճակների:

- Դուք մտավախություն չունե՞ք, որ ռուս-թուրքական այս ծայրահեղ լարվածությունը կարող է իսկապես բերել պատերազմի:

- Ես ոչ մի մտավախություն չունեմ, մենք 1994 թվականի զինադադարից սկսած ամեն օր պատրաստ ենք եւ ամեն օր էլ սպասում ենք, որ կարող է սրացումներ, ընդհուպ մինչեւ մարտական գործողություններ լինեն: Եթե մի բանի պատրաստ ես, որեւէ զարմանալի բան չես տեսնի:

- Թուրքական լրատվամիջոցները խուճապային տրամադրությամբ գրում են, թե ռուսական զորքերը շրջափակել են հայ-թուրքական սահմանը, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ղարաբաղի սահմանը պաշտպանում են մեր ինքնապաշտպանական ուժերը, մեր պաշտպանության բանակը եւ անհրաժեշտության դեպքում էլ մեր աշխարհազորը: Ուրիշ որեւէ բան ոչ սպասում ենք, ոչ էլ ուզում ենք սպասել: Իսկ թե Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանին ինչ է կատարվում, չգիտեմ, բայց կոնկրետ այս սահմանը մենք ենք պաշտպանում, եւ մեր սահմանը ամուր է:

- «Կոմերսանտը» օրեր առաջ գրել էր, որ ռուսական կողմից առաջարկ է եղել ԼՂ հարակից մի քանի շրջան հանձնելու եւ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, չե՞ք կարծում, որ ռուս-թուրքական այս լարվածության առիթը կօգտագործվի Արցախում խաղաղապահներ տեղակայելու համար:

- Ոչ առաջարկ է եղել, ոչ էլ քննարկել ենք: Մեր պաշտպանության բանակն է եղել եւ շարունակում է լինել մեր խաղաղության երաշխավորը:

- Բայց եթե հերթը հասնի ռուս խաղաղապահների տեղակայմանը, թույլ կտա՞ք դա:

- Բացառվում է այս փուլում: Կամ ես ո՞վ եմ, որ թույլ տամ կամ թույլ չտամ, դա այնպիսի հարց է, որ մի մարդու կարծիքով, տեսակետով չպիտի լինի, պիտի քննարկենք, նայենք, հաշվենք, գումարենք՝ ինչքանով է նպատակահարմար, պետք է, թե պետք չէ: Կոնկրետ այսօր կառչել՝ պետք է, թե պետք չէ, իմաստ չունի քննարկել մի բան, որը քննարկման թեմա չէ: Ոչ առաջարկություն եղել է, ոչ էլ սպասում ենք, որ նման առաջարկություն լինի: Անիմաստ է քննարկել:

- Բակո Սահակյանը հայտարարեց, որ պատրաստ եք Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ռուսական օդուժին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

- Այդ հարցին չպատասխանեմ, արդեն պատասխանել ենք:

- Իսկ ե՞րբ կգործարկվի օդանավակայանը:

- Անիմաստ հարց է: Ես ի՞նչ իմանա՝ երբ: Ասացինք՝ խնդիրներ կան, այսօր ճիշտ չէ, որ պատասխան տամ այդ առումով, իմաստ չկա:

- Դուք Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Ոչ մի ակնկալիք էլ չունեմ: Հանդիպում է ընդամենը:

- Տեղյա՞կ եք ժամկետների մասին:

- Տեղյակ չեմ:

Տպել
2352 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել