Չեն երաշխավորում, որ ձուն չի թանկանա. որտեղ է հավի ռուբիլնիկը

15/12/2015 schedule09:00

Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն ստացավ, որ ձու արտադրող հայաստանյան երեք ամենախոշոր ընկերությունները՝ «Աշտարակ ձուն», «Արզնին» եւ «Լուսակերտի» փոքր ֆաբրիկան մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը՝ 55 դրամից դարձնելով 60 դրամ: Իսկ «Լուսակերտի» մեծ ֆաբրիկան մտածում է բարձրացման ուղղությամբ: «Աշտարակ ձվի» եւ մեծ «Լուսակերտի» պատասխանատուները երեկ մեզ հետ զրույցում չերաշխավորեցին, որ հենց այսօրվանից ձվի գինը չի բարձրանա: Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը ժողովրդին կոչ արեց ամանորին ձու շատ չգնել եւ բացատրեց՝ ինչու:

- Պարոն Եփրեմյան, ճի՞շտ է, որ որոշել եք ձուն 5 դրամով թանկացնել:

- Որոշել եմ ձուն թանկացնե՞լ: Այ, որ ասեք՝ ինչ է նշանակում ձուն թանկացնել, ես 50 դրամ կէժանացնեմ: Որ ասում եք՝ թանկացնել, խոսքը թանկացման մասին չէ: Խոսքը էժանացման մասին է: Անցյալ տարի եղել է 62 դրամ:

- Այսինքն, անցյալ նոր տարվա նախաշեմի համեմատ եք ասում՝ էժանանալ: Այս պահին ի՞նչ արժե:

- Այս պահին արժե 55 դրամ:

- Այսինքն, հնարավոր է դառնա ինչքա՞ն:

- Հնարավոր է, դառնա 60: Որովհետեւ գիտե՞ք հարցը ինչն է, մեր ժողովուրդը ապրանք գնելու կուլտուրա, իմ կարծիքով՝ չունի: Որովհետեւ ի՞նչ է ստացվում: Մարդիկ չեն գնում, չեն գնում՝ այ տենց թողնում են վերջին օրվա, էդ ընթացքում հավը հո չի՞ հասկանում, որ կարելի է իրեն անջատել, սկսում է ձու ածել, սկսվում են պրոցեսներ, կոչվում է փետրահան անել եւ այլն, որ ավելցուկ չստացվի ու մեկ էլ հանկարծ, մի ընտանիք, որ ամիսը մի ձվաբնիկ ձու է ուտում, որոշում է նոր տարուն 2 կամ 3 ուտի ու բոլորը գնում են դեպի խանութները, սկսվում է այդ աժիոտաժը: Աժիոտաժը որ սկսվում է, արդեն սպեկուլյանտներն են խաղի մեջ մտնում, հասկանո՞ւմ եք, ոնց է: Այսինքն, զարկ է տրվում սպեկուլյացիային: Մի քանի տարի առաջ եղավ այդ դեֆիցիտ ասվածը, հետո ես նոր տարուն ում տուն գնում էի, ամենաքիչ հավկիթը ես տեսել եմ, փառք ու պատիվ իրեն, իմ զոքանչի տանը, սառնարանի մեջ 22 հատ ձու կար հունվարի 1-ին: Ես դա չեմ կարողանում հասկանալ:

- Բայց ի՞նչ անեն մարդիկ:

- Թող չառնեն, քիչ առնեն, հունվարի 3-ին գնան, էլի առնեն, 5-ին գնան: Դուք պատկերացնո՞ւմ եք, 22 հատ ձուն 4 հոգանոց ընտանիքի համար շա՞տ է, թե քիչ է: Իհարկե, շատ է: Այսինքն, այդ կուլտուրայի պակասն էլ է, մեր ժողովրդի պատմությունն էլ ասում է, որ մտածում են՝ կարող է հանկարծ մի բան լինի: Բայց ոչ մի բան էլ չի լինի:

- Հիմա եթե հանկարծ այդ խուճապը սկսվի, ո՞նց եք պահելու գինը 55, որ չթանկանա:

- Մենք առաքելու ենք, 55-ը պահպանելու ենք, հետո էլ ասելու ենք՝ ժողովուրդ, զգույշ մնացեք սպեկուլյանտներից: Ժողովրդին պետք է ասել, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի շատ մի կերեք, շատ մի պահեք սառնարաններում, գոնե 22 հատիկից ոչ ավելի, լա՛վ: Բա ի՞նչ ասեմ: Պատկերացնո՞ւմ՝ ինչ կարող է լինի:

- Այսինքն, դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ «Լուսակերտի» մեծ գործարանը ոչ մի դրամով չի բարձրացնելու ձվի գինը:

- Դուք քրիստոնյա եք, չէ՞: Ես էլ եմ քրիստոնյա: Աստվածաշնչից մի հատված բերեմ: Սողոմոն Իմաստունի խորհուրդը իր զավակին, որ ասում է՝ տղաս, ինչ ուզում ես արա, կյանքում ոչ մի բանի համար երաշխավոր մի եղիր: Հիմա եթե ես երաշխավոր լինեմ... թող մենակ բանկերը լինեն երաշխավոր, ու կպատժվեն երկնքում: Ես ո՞նց լինեմ: Խախտե՞մ:

- Այսինքն, չի՞ բացառվում, որ այդուամենայնիվ, կարող է բարձրանա գինը:

- Ես երաշխավորություն կյանքում ոչ մեկին չեմ տվել, չեմ տալիս ու չեմ տա: Ո՞նց կարամ տամ, այդ ժամանակ ես ձեւական հավատացյալ կլինեմ, եթե խախտեմ այս դրույթը: Իսկ ի՞նչ է նշանակում ձվի թանկանալ, ի՞նչ է նշանակում՝ ապրանքի թանկանալ: Եթե մեկը ինձ ասի՝ ինչ է նշանակում՝ ապրանքը թանկացավ, ուրեմն, ես իրեն մի հատ «Տոյոտա» եմ նվիրում:

- Եթե հիմա 55 դրամ է, դառնում է 60, չեղա՞վ, որ թանկացավ:

- Չէ, իհարկե, չեղավ:

- Ո՞նց:

- Եթե 55 է մեր գինը, խանութը ինքը, որ հավելավճար դնի դրա վրա, ենթադրենք՝ մաքսիմում 10 տոկոս, եղավ 60 դրամ, դրանից ի՞նչ փոխվեց:

«Աշտարակ ձու» ընկերության իրացման բաժնի պատասխանատուներից Հովհաննես Դադասյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենք «Արզնիի» ու «Լուսակերտի» հետ որեւէ պայմանավորվածություն չունեն ձվի գնի թանկացման վերաբերյալ: «Շուկան է թելադրում գնի փոփոխությունը: Ես չեմ էլ կարող երաշխավորել, որ մինչեւ տարվա վերջ փոփոխություն չի լինի: Դա կախված է շուկայի պահանջարկից: Թե ոնց կփոխվեն գները նոր տարվա վրա, չեմ կարող ասել»,- ասաց Դադասյանը: Այսինքն, եթե պահանջարկը բարձրանա, այդ դեպքում գինն է՞լ կբարձրանա հարցին նա պատասխանեց. «Մենք համահունչ նայում ենք շուկային: Կարող է 1, 2 օրվա տարբերությամբ լինի»: Ըստ Դադասյանի, ձվի գինը կախված է նաեւ նրանից, թե որ ֆաբրիկայում որքան կուտակում կա: «Եթե մի տեղ ավել կուտակում է, այդ մարդը պետք է մաքրի, ուրեմն, ավելի ցածր գին դնի, տարբեր կատեգորիաների ձվեր տարբեր գներ ունեն»,- ասաց նա: Հարցին՝ անձամբ ձերը հնարավո՞ր է բարձրանա, Դադասյանը պատասխանեց. «Էլի եմ ասում, շուկայի թելադրանքից է կախված: Նայած, կարող է»: Ըստ նրա, թանկացման մասին իրենք սովորաբար խանութներին տեղեկացնում են 1 օր առաջ: Հիմա բացառվո՞ւմ է, որ վաղը ձուն թանկ լինի՝ հարցին Հովհաննես Դադասյանը պատասխանեց. «Եկեք ես նման բան չասեմ, օրը թող բացվի՝ նոր, ինֆորմացիան շուկայից ստանում եւ մարկետինգ ենք անում: Ես հիմա ասել չեմ կարող»:

Տպել
3356 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին