Փնտրվում են ստորագրողներ. ՀԱԿ-ին հաջողվել է 12 ստորագրություն հավաքել ՍԴ դիմելու համար

16/12/2015 schedule09:31

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նպատակով Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը երեկ ԱԺ-ում ստորագրահավաք է սկսել:

Հիշեցնենք, ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Երեկ երեկոյան դրությամբ ՀԱԿ-ին հաջողվել էր 12 ստորագրություն հավաքել: Նախաձեռնության տակ ստորագրել էին  պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյանը:

Թե որքանով է ՀԱԿ-ը վստահ, որ գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված չէ ձախողման, գոնե պաշտոնապես դեռ հայտնի չէ:

7 հոգանոց ՀԱԿ խմբակցության 2 անդամներ՝ Լյուդմիլա Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանը, երեկվա դրությամբ, փաստորեն, դեռ չէին ստորագրել նախաձեռնության տակ: Նրանք, ըստ որոշ տեղեկությունների, հանրապետությունում չեն, գործուղման են մեկնել: Եթե նույնիսկ գոնե Բագրատյանը հասցնի միանալ, կստացվի 13 ստորագրություն: Նախաձեռնությանը թերեւս կարող են միանալ նաեւ 5 հոգանոց ՕԵ խմբակցության մյուս 3 անդամները՝ Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանն ու Իշխան Խաչատրյանը: Առաջին երկուսը, ի դեպ, երեկ Ազգային ժողովում էին, բայց, փաստորեն, չէին շտապել իրենց ստորագրությունը դնել ԱԺ քարտուղարությունից ՀԱԿ-ի վերցրած ձեւաթղթի տակ: ՕԵԿ-ն էլ պաշտոնապես խուսափում էր վերջնական պատասխան տալ՝ կմիանա՞ն այս 3-ը եւս ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե՝ ոչ: ՍԴ դիմելու համար իրենց ստորագրությունը հնարավոր է նաեւ ԲՀԿ քոչարյանական թեւի 4 պատգամավորները տան: Խոսքը Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի մասին է: Մի խոսքով, եթե հաջողվի եւս 10 ստորագրություն հավաքել, լավագույն դեպքում կստացվի 22 պատգամավորի ստորագրություն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ չի միանա նախաձեռնությանը, քանի որ այն փակուղի է տանում:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ խորհրդարանական լրագրողներին բացատրում էր, որ ՍԴ դիմելը անպտուղ աշխատանք է: «Ես շատ տրամադիր չեմ շարունակելու այն անպտուղ աշխատանքը, որ անում է Լեւոն Զուրաբյանը: Նույն փոցխի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը: Բազմիցս ասել ենք, այսօրվա ընտրական համակարգի պրոբլեմները մենք բոլորից լավ գիտենք: Մենք ասում ենք՝ մեր ընտրական համակարգի ամբողջ խնդիրն այն է, որ հնարավորություն չի տալիս արձանագրել, փաստարկել խախտումների այն ծավալը, որ կարողանաս ապացուցել, որ դրանք ազդել են ընտրությունների վրա: Դրա համար մենք ասում ենք՝ եկեք այս համակարգը փոխենք»,- լրագրողների հետ զրույցում ասում էր Աղվան Վարդանյանը:

Տարբեր կալիբրի ՀՀԿ-ականներ երեկ վստահություն էին հայտնում, որ ՀԱԿ-ին չի հաջողվելու ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրություն հավաքել:

Ի դեպ, անգամ նախաձեռնության տակ ստորագրած պատգամավորներն են կարծում, որ 27 ստորագրություն չի հավաքվելու: Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, որն ընդամենը մի քանի օր առաջ ասում էր, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելն անպտուղ աշխատանք է, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նույն կարծիքին է մնում: Այդ դեպքում՝ ինչո՞ւ ստորագրեցիք՝ հարցին պատասխանեց. «Իմ մոտեցումը հետեւյալն է՝ ուրախ եմ, որ ապագայում պետք է դառնանք խորհրդարանական հանրապետություն, բայց մի բան պետք է գիտակցենք, որ մեր կարեւոր խնդիրներից մեկն է նաեւ ընտրական պրոցեսը: Ընտրական պրոցեսի մաքրության հիմքը, ըստ իս, գերնպատակ է: Ես ստորագրել եմ կոնկրետ ընտրական գործընթացի առաջընթացի իմաստով, որ վաղվա ընտրակեղծարարն էլ իմանա, որ միշտ հետեւից եկող կլինի, որ նաեւ նպաստենք նրան, որ ընտրակեղծարարները բացահայտվեն, խիստ պատիժ կրեն, նաեւ ինչ-որ չափով նպաստենք, որ ապագայում գործընթացը բարելավվի: Պարտքս համարեցի այդ հնարավորությունը ընձեռել եւ դրանից հետ չկանգնել: Բայց կրկնում եմ, դա անպտուղ գործընթաց է, որը որեւէ արդյունքի, փոփոխության չի բերելու»: Կարծում եք, կհաջողվի՞ 27 ստորագրություն հավաքել՝ հարցին Պողոսյանը պատասխանեց. «Նույնիսկ այս րոպեին, եթե չեմ սխալվում, ՀԱԿ-ի ներկայացուցիչներն են ասել, որ հույս չունեն, թե այդքան ստորագրություն կհավաքվի»:

Բայց եթե անգամ ՀԱԿ-ը վստահ չէ, որ չի հաջողելու, այդ դեպքում ո՞րն է նման գործընթաց նախաձեռնելու իմաստը, հետաքրքրվեցինք Թեւան Պողոսյանից: «Դա այլ խնդիր է, այստեղ գալիս է 2-րդ հարցը»,- ասաց նա: Այս ամենը չի՞ նշանակում լեգիտիմացնել հանրաքվեի արդյունքները՝ հարցին «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Ընդհանրապես, մեկը կարող է ասել լեգիտիմացում, մեկն էլ կարող ասել, որ փորձել է պայքարել մինչեւ վերջ: Ես այդ դաշտում չէի գնահատի: Պետք է հարգենք տարբեր քաղաքական ուժերի պայքարի տեսլականը: Պետք է ոչ թե իրար խանգարենք, այլ ինչ-որ չափով նպաստենք: Ես անձամբ կարծում եմ, որ ավելի շատ պետք է մեր էներգիան ուղղենք ապագա օրենքների մշակմանը, դրանք այնպիսին դարձնենք, որ նախկին բոլոր պրոբլեմները հաղթահարենք: Համակարգը պետք է փոխենք, իսկ փոխվում է՝ քայլ առ քայլ առաջ տանելով: Մեր էներգիան, կարծում եմ, այդտեղ պետք է ծախսենք: Բայց մարդիկ այլ պատկերացում ունեն, ի՞նչ ասեմ»:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ երեկ հայտարարեց, որ եթե վստահություն լիներ, որ ՀԱԿ-ին կհաջողվի 27 ստորագրություն հավաքել, գուցե չմիանար նախաձեռնությանը, պարզապես ստորագրել է՝ ՍԴ դիմելու հնարավորությունը մեծացնելու համար: Ըստ նրա, Սահմանադրական դատարանն այն վայրը չէ, որտեղ իսկապես կարելի է վիճարկել արդյունքները: «Ես կարծում եմ, որ ընդհանրապես ծիծաղելի է 20 տարի անընդհատ արձանագրել` վայ, իշխանությունը կեղծեց: Մենք այդ իրավիճակը համեմատում ենք հետեւյալի հետ՝ դա նույնն է, որ ասես` վայ, ձեռքս տարա, կոկորդիլոսին մոտեցրի, կոկորդիլոսը թեւս պոկեց: Այդ արձանագրումը ի՞նչ է տալիս»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել էր Փաշինյանը:

Տպել
4257 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում