Երեկ ադրբեջանական զինուժը սկսեց խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել Տավուշի գյուղերը

23/12/2015 schedule10:00

Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինուժը սկսեց խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանները՝ մասնավորապես, գնդակոծվում էին Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս համայնքները:

Ավելի վաղ՝ երեկ կեսօրին, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Սա պատերազմ է, հրադադար, ըստ էության, մենք այլեւս չունենք»:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում, ըստ էության, խոստովանեց, որ ՀԱՊԿ-ն ձեւական կառույց է:

Հիշեցնենք, նախօրեին Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշկեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք ՀԱՊԿ կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված, եւ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»: Երեկ, երբ Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք՝ ինչպե՞ս հասկանանք Սերժ Սարգսյանի ելույթը եւ հնարավո՞ր է՝ ՀՀ-ն դուրս գա ձեւական այդ կառույցից, նա պատասխանեց. «Ընդհակառակը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ուշադրությունն է հրավիրում, որ յուրաքանչյորիս պրոբլեմը պետք է լինի մեր բոլորի պրոբլեմը: Սա ուղերձ էր, որպեսզի կառույցն ավելի ճկուն աշխատի: Այսինքն, եթե մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին, փոխադարձ հավատարմություն պետք է նրանցից պահանջենք: Անտարբերությունն ընդունելի չէ, մենք կոչ ենք անում կյանքի կոչել թղթի վրա գրվածը»:

Հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում թվում էր, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ ինչ զենք է կիրառում, նշում էր միայն թուրքականը, այնինչ, հայտնի է, որ նրանք հայ զինվորի վրա նաեւ ռուսական զենքից են կրակում, ինչո՞ւ Սարգսյանն այդ մասին էլ չհիշատակեց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես ճիշտ չեմ համարում, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մենք նման հարցեր շոշափենք, ինձ թվում է, ճիշտ է եւ նպատակային նախագահի մեկնաբանությունը»:

Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը գրեթե բացառում էր լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը: «Իմանալով Հայաստանի եւ Արցախի բանակի հնարավորությունները, եւ իրենց հնարավորությունները գնահատելով, ես դա գրեթե բացառում եմ: Եթե դուք ուշադիր նայեք Ադրբեջանի մակրոտնտեսական ցուցանիշները, գնաճի տեմպերը, արդեն պահուստային ֆոնդի կրճատումները, մանաթի կտրուկ արժեզրկումը, կզգաք, որ կան լուրջ խնդիրներ: Ադրբեջանը ներքաղաքական լուրջ խնդիրներ ունի, այնտեղ պոռթկումները հասունացել են եւ դրանից շեղելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը սրում է իրավիճակը սահմանին»:

Տպել
3492 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում