Փնտրվում է «Նաիրիտի» ենթահանձնաժողովի եզրակացությունը. քաղաքական շոուի տխուր ավարտը

24/12/2015 schedule21:20

«Պետությանն ի՞նչ վնաս է հասցվել «Նաիրիտի» դեմ կատարված «օֆշորաների» միջոցով: Մամուլում շատ է խոսվում Տիգրան Սարգսյանի եղբոր առնչության մասին այս ամբողջ գործարքին», ««Նաիրիտին» պատճառված վնասը, տարբեր գնահատականներով, տատանվում է 200-400 միլիոն դոլարի սահմանում», «Մամուլում եղան հրապարակումներ, որ կառավարության ղեկավարի եղբայրը, որը եղել է «Նաիրիտի» փոխտնօրենը, ինքն իրեն պարգեւատրել է 42 միլիոն դրամ պարգեւավճարով: Արդյոք ուսումնասիրվելո՞ւ է դա»:

Ազգային ժողովի ամբիոնից այսպիսի աղմկոտ ու սկանդալային հայտարարություններով 2014 թվականի փետրվարին ոչ իշխանական նախկին քառյակը պահանջում էր «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակը պարզաբանելու, կատարված ապօրինություններն ու օֆշորային միջոցների օգտագործումը բացահայտելու, ինչպես նաեւ աշխատակիցների հետագա գործունեության ու աշխատավարձերի վճարման հարցերը քննարկելու նպատակով ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով։ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ հարցը քննարկման առարկա կդառնա: Շատ կարճ ժամանակ անց, սակայն, Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Նախկին քառյակն էլ համաձայնության եկավ, որ ժամանակավոր հանձնաժողովի փոխարեն ԱԺ տնտեսական հանձնաժողովի ենթակայությամբ կստեղծվի «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով: 2014-ի նոյեմբերին այդ ենթահանձնաժողովը ստեղծվեց եւ որոշում ընդունվեց, որ այն իր աշխատանքները կամփոփի եւ ԱԺ-ին եզրակացություն կներկայացնի 2015  թվականի սեպտեմբերին:

Արդեն 2015-ի դեկտեմբերն է, բայց որեւէ եզրակացություն դեռ չկա: Նաիրիտցիների խնդիրները ամբողջությամբ չեն լուծվել, նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անում կառավարության մոտ, բայց խորհրդարանում այդ մասին հիշող էլ չկա: Ինչո՞ւ ստեղծված ենթահանձնաժողովը չի հրապարակում խոստացված եզրակացությունը. մեր հարցերին պատասխանել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

- Պարոն Մելքումյան, հիշո՞ւմ եք, որ «Նաիրիտի» հարցով ենթահանձնաժողով ստեղծվեց, որը սեպտեմբերին պետք է եզրակացություն ներկայացներ ԱԺ-ին, այդ եզրակացությունը չկա, ի՞նչ է եղել:

- Չէ, մենք սպասել ենք, որ կոլեկտիվը մի քանի տարբերակով ծրագրի առաջարկ ներկայացնի, թե ոնց պետք է հետագայում «Նաիրիտը» վերագործարկեն: Մեծ փաստաթուղթ է, որը հենվում է Jakobs ֆիրմային Համաշխարհային բանկի պատվիրած աուդիտների արդյունքների վրա: Հիմա ուսումնասիրում ենք այդ փաստաթուղթը: Այնպես որ, հանձնաժողովն անընդհատ աշխատում է այդ ուղղությամբ: Պետք է միջազգային շուկան նայենք, գործարանի մաշվածության աստիճանը, թողարկման ծավալները, մրցունակությունը, ծախսերը, ամեն ինչ ակտիվ արվում է, այնպես որ շատ շուտով դուք դրա մասին կիմանաք:

- Բայց ստացվում է՝ ԱԺ որոշումը խախտել եք:

- Չէ, չի ստացվում, որովհետեւ իրավական լուծման խնդիր չկա, մենք լրացուցիչ կասենք դրա մասին, կարող է ինչ-որ մի բան... նյութեր ստանալու..., մենք պետք է ստանայինք այդ նյութերը «Նաիրիտից», նոր դրա հիման վրա..., բայց քանի որ այս ամենը, Համաշխարհային բանկի աուդիտը եւ այլն, մի քիչ ուշացավ, չէինք ուզում կիսատ բան անել: Նորմալ է ամեն ինչ:

- Այսինքն, հնարավո՞ր է ժամկետների երկարաձգման հարցով դիմեք ԱԺ ղեկավարությանը:

- Եկեք առաջ չանցնենք, վերջնական բան անենք, որ տեղեկատվության շեղում չունենանք: Մինչեւ տարվա վերջ անպայման ինֆորմացիա կունենաք:

- Բայց տարին արդեն ավարտվում է, էլ ե՞րբ:

- Ոչինչ, ոչինչ, ոչինչ, կունենաք, մեխանիզմ կա:

- Տպավորություն է, որ սա իրականում քաղաքական հարց էր, որի շուրջ նախկին քառյակը մեծ աղմուկ բարձրացրեց:

- Չէ, չէ, չէ, դա քառյակի հետ կապ չունի: Մենք, անձամբ ես եւ հանձնաժողովի մեր գործընկերները շահագրգիռ ենք, որ «Նաիրիտը» համակարգաստեղծ, հզոր կառույց է, «Նաիրիտի» հարցով պետք է զբաղվել ու զբաղվում ենք, այդտեղ խնդիր չկա:

- Այսինքն, ենթահանձնաժողովը իր առջեւ դրված խնդիրը կկատարի՞:

- Արդեն կատարում է: Բայց հիմա այլ տեղեկություն չասեմ, որպեսզի ես տեղեկատվություն ասեմ, պետք է ենթահանձնաժողովի կողմից տեղեկատվությունը բարձրաձայնելու կոնսենսուս ունենանք: Առաջ չանցնեմ: Խնդիրը ընթացակարգային է, բովանդակային խնդիր չկա «Նաիրիտի» մասով: Բայց որպեսզի ենթահանձնաժողովի կողմից ձեւավորված կարծիք հայտնեմ, պիտի կոնսենսուս լինի: Անձնական կարծիք ինչքան ուզում եք, կարող եմ հայտնել:

- Շատ հետաքրքիր է:

- Անձնական կարծիքս այն է, որ «Նաիրիտը» պետք է անպայման աշխատի: «Նաիրիտը» հնարավորություն ունի աշխատելու, մրցունակ են նրա հիմնական միջոցները, պետք է ինվեստորի համար ստեղծել հատուկ պայմաններ, պետք է հատուկ օրենք լինի «Նաիրիտի» մասով, որը կարող է տեղավորվել «Նաիրիտի» կողմից ընդունված այդ արդյունաբերական քաղաքականության, արդյունաբերական գոտու մեջ, որովհետեւ դա որոշակիորեն կունենա մի կողմից աջակցություն, մյուս կողմից ինքը կունենա հարկերի որոշակի ռեժիմ: Այդ պայմաններում մենք «Նաիրիտը» պիտի չկորցնենք, «Նաիրիտը» պիտի անպայման աշխատի: Իմ կարծիքը առանձին է եւ տարբերվում է, Jakobs-ի առաջին 2 աուդիտները դրական բան են տալիս, ինքը անպայման աշխատող է, ներդրումների ծավալը մոտավորապես տատանվում է 180-220 միլիոն դոլարի շրջանակում՝ կախված, թե ինչ ծավալի քլորոպրենային կաուչուկ է արտադրելու, այդտեղ 2 տարբերակ կա՝ բութադիենային եւ ացետիլենային՝ կախված, օրինակ, եթե գազի վրա է լինում ացետիլենը, ինքը բավականին թանկ է լինելու: Այդ դեպքում պիտի հարց տանք՝ գազը պիտի որպես սպառո՞ւմ, թե՞ որպես արտադրական հումք դիտարկենք: Այս դեպքում արտադրական հումք է, նշանակում է, պետությունը պիտի միջամտի, որ «Նաիրիտի» մասով գազը մենք որպես հումքատեսակ ստանանք: Դա կարո՞ղ է անել պետությունը, թե՝ ոչ: Ես դրա պատասխանը այս պահին չունեմ: Երկրորդ՝ բութադիենը մենք ո՞նց ենք բերելու, աբխազական երկաթուղին փակ է, ուրեմն, Իրանով պիտի բերենք: Հիմա լրիվ հարցեր են:

- Իսկ այդ ներդրումը ո՞վ կանի:

- Ինվեստորը, երբ գրավիչ առաջարկ արվի, ինվեստորներ կհայտնվեն:

Հիշեցնենք, որ ըստ մեր պաշտոնյաների հայտարարությունների, ժամանակին «Նաիրիտով» իբր ռուսական խոշոր ընկերություններ էին հետաքրքրվում, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ նման հետաքրքրություն նրանք չունեն: Իսկ ՀԲ-ն ուսումնասիրություններից հետո եզրակացրել է, որ «Նարիտի» վերագործարկումը ընդհանուր առմամբ տնտեսապես նպատակահարմար չէ:

Տպել
3157 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված