Գագիկ Ծառուկյանը կրկին թոփում է

25/12/2015 schedule19:30

Parliamentmonitoring-ը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների բացակայությունները: Առաջատար տասնյակը կրկին գլխավորում է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս նստաշրջանում եւս նա որեւէ նիստի ներկա չի գտնվել, հետեւաբար, որեւէ քվեարկության չի մասնակցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Այսպիսով, 5-րդ գումարման ամբողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր «պատվավոր» տեղը զբաղեցնել բացակայող պատգամավորների թոփ տասնյակի 1-ին հորիզոնականում: Նրա բացակայությունների քանակը ողջ գումարման ընթացքում, արտահերթերն էլ չհաշված, 641 է:

Երեկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ԲՀԿ նախկին նախագահի բացակայությունների հետ կապված՝ ասաց հետեւյալը.

- Ազգային ժողովի նիստերից պարոն Ծառուկյանի բացակայությունները պայմանավորված են բացառապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունների իրականացմամբ: Նրա բոլոր բացակայությունները ունեն իրենց հիմնավոր բացատրությունները, որոնք համապատասխանաբար ներկայացվում են Ազգային ժողով:

- Ենթադրվում է՝ մյուս նստաշրջանում էլ նույն պատկերն է արձանագրվելու, քանի որ մատնանշված համատեղությունը շարունակվելու է:

- Ես երբեք չեմ առաջնորդվում գուշակություններ անելով, ես չգիտեմ՝ առաջիկայում ինչպես կլինի, ես կարող եմ ասել կատարվածի մասին, եւ այս պահի դրությամբ պատկերն այսպիսին է, որ բոլոր բացակայությունները պայմանավորված են բացառապես ՀԱՕԿ նախագահի գործառույթների կատարմամբ, իր հանդիպումներով, գործուղումներով, տարբեր տեսակի միջոցառումներով, որոնց մասին համապատասխան տեղեկանքները տրամադրվում են Ազգային ժողովին:

- Եթե համատեղության պատճառով է նման խնդիր առաջանում, Ծառուկյանը երբեւէ մտածե՞լ է իր զբաղեցրած պոստերից որեւէ մեկը թողնելու մասին:

- Երբեւիցե առիթ չի եղել այդ հարցը քննարկելու:

Հիշեցնենք, այս տարվա փետրվարտասներկուսյան աղմկոտ զարգացումներից հետո, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նախագահին հրահանգել էր մանրակրկիտ ստուգել Ծառուկյանի բացակայությունների հիմքերը, ԱԺ աշխատակազմը օրեր շարունակ զբաղված էր սույն գործով: Ավելին, խորհրդարանական կուլիսներում տեղեկություններ կային, որ որոշված է ի վերջո կիրառել ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածը, որի համաձայն, պատգամավորի լիազորությունները դադարում են ԱԺ մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից անհարգելի բացակայելու դեպքում: Անցած բոլոր տարիների ընթացքում ԱԺ քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորներին մանդատից զրկելու հարցը իշխանությունները «փակել» են ԱԺ կանոնակարգ-օրենքի միջոցով, որտեղ նշված է, որ պատգամավորի բացակայությունները հաշվառում է ԱԺ աշխատակազմը, իսկ հաշվառված բացակայությունները՝ համապատասխան հիմքերի առկայությամբ, հարգելի է համարում ԱԺ նախագահը: Այսինքն, ԱԺ կանոնակարգով, ԱԺ նախագահի լիակատար հայեցողությանն է թողնված՝ հարգելի՞ համարել պատգամավորի բացակայությունը, թե՞ ոչ: ՀՀԿ-ի սկանդալային ԳՄ նիստից հետո, սակայն, իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ լիազորություններն օրենքով կսահմանափակեն եւ Ծառուկյանին կզրկեն պատգամավորական մանդատից: Հիշեցնենք, դեռ 2013 թվականին ԱԺ նախկին պատգամավոր, արդարադատության ներկայիս նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով բացակա պատգամավորների հարցը մտցնել ԱԺ էթիկայի հանձնաժողով, իսկ ԱԺ նախագահի լիազորությունները սույն ոլորտում որոշ չափով սահմանափակել: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, բայց այդպես էլ հետագա ընթերցումների համար քննարկման չդրվեց: Հենց այս օրինագծի մասին էին հիշել ՀՀԿ-ական պատգամավորները փետրվարի 12-ից հետո: Բայց իրավիճակի փոփոխության պատճառով Ծառուկյանի բացակայությունների հիմքերը ստուգելու գործընթացը դադարեցվեց, ու ամեն ինչ մնաց նույնը:  

Այս ընթացքում մամուլում մի քանի անգամ շոշափվել է ԲՀԿ նախկին նախագահի քաղաքական հետագա ճակատագրի հարցը, մասնավորապես, հաջորդ խորհրդարանում նա տեղ կունենա՞, եթե՝ այո, ապա՝ ո՞ր կուսակցության համամասնական ցուցակում կընդգրկվի, թեեւ ինքը՝ Ծառուկյանը, փետրվարի 12-ից հետո հայտարարել էր, որ դուրս է գալիս քաղաքականությունից: Իվետա Տոնոյանը երեկ մեզ հետ զրույցում կրկնեց. «2017 թվականին դեռ բավական ժամանակ կա, եւ Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անելիքների մասին անձամբ հայտարարություններ համապատասխանաբար արել է, ես էլ, բնականաբար, պատրաստակամորեն դրանք պատրաստ եմ լրատվամիջոցներին փոխանցել»:

Ուշագրավ է, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկ ասուլիս էր հրավիրել ու հայտարարում էր. «Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ բարձր վարկանիշով քաղաքական գործիչ»:

Ծառուկյանի թիմակիցները, սակայն, իրենց վերահսկողության տակ գտնվող կայքերում արդեն 2 օր է, լրագրողներին հորդորում են՝ հանգիստ թողնել Ծառուկյանին եւ հայտարարում են, որ նա իր կյանքի քաղաքական էջը փակել է: Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահն իսկապես էլ քաղաքականություն վերադառնալու որեւէ մտադրություն չունի (գոնե հիմա նրա տրամադրություններն ու իրավիճակն այդպիսին է) եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններին չի պատրաստվում մասնակցել:

Ինչ վերաբերում է բացակայող պատգամավորների թոփ տասնյակում ընդգրկված հաջորդ հորիզոնականներին, աշնանային նստաշրջանի պատկերը հետեւյալն է՝ Վարդան Օսկանյան (բացակայել է 157 անգամ), ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյան (151 անգամ), ՀՀԿ-ական Մարինե Մարաբյան (98 անգամ), ՀԱԿ խմբակցությունից՝ Հրանտ Բագրատյան (96 անգամ), ՀՅԴ-ական Արմեն Բաբայան (84 անգամ) եւ այլն:

Տպել
5297 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի