Գիշերով Երեւանի կենտրոնում հիմնահատակ քանդել են եւս մեկ շենք. նոր Երեւան` իսկը փողի հագով

18/01/2016 schedule21:32

Երեւանի փոքր կենտրոնում գտնվող հին շենքերից մեկը երկու օրվա ընթացքում հողին է հավասարեցվել: Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում` Հայաստանի պատմության թանգարանի ետնամասում գտնվող կարմիր տուֆից միհարկանի այդ կառույցը սկսել են քանդել շաբաթ գիշերը` գողեգող, թաքուն:

Դեպքի վայրում մեզ ասացին, որ ապամոնտաժված շենքում (հասցե` Արամի 30) մի խանութ էր  գործում, որն ամիսներ առաջ տեղափոխվել է` չգիտեն, թե ուր: Տեղեկացրին նաեւ, որ քանդման իր հերթին է սպասում հարեւանությամբ գտնվող երկհարկանին: Նախատեսվում է, որ այդ տարածքում վեր է խոյանալու հերթական հյուրանոցը` լրացնելու արդեն իսկ կառուցված կամ կառուցվող շինությունների համալիրը: Մեր հարցումներին ի պատասխան այստեղ նկատում էին, որ այդ ամբողջը ոչ թե մեկ, այլ մի քանի սեփականատեր ունի, բայց մատնանշում էին միայն ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անունը:

Սակայն հին Երեւանից մեզ հասած եւ այլեւս գոյություն չունեցող շենքի տարածքում որեւէ գրություն, ցուցանակ չէր հուշում, թե կառույցն ով է ոչնչացնում, ինչու այն իրեն հանգիստ չի տալիս եւ ինչով են պատրաստվում փոխարինել քանդածը: Կառուցապատումն իրականացնող «Ավո ՖՄՀ» ընկերությունում մեզ ասացին, որ տնօրեն Ավետիս Կարագյուլյանն աշխատավայրում կլինի միայն երեկոյան, իսկ նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Տարածքում արդեն իսկ կառուցված շենքերից որոշների, ինչպես նաեւ կառուցվելիք հյուրանոցի նախագծերի հեղինակը ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն է: «Հյուրանոցի նախագիծն ընթացքի մեջ է: Վերջնական տեսք կունենա առաջիկայում: Մենք քաղաքաշինության նախարարության հետ քննարկել ենք Հանրապետության հրապարակի կոնցեպցիայի հարցը, որովհետեւ Հրապարակի անմիջապես հարեւանությամբ է գտնվելու հյուրանոցը, որպեսզի այն չխաթարի հրապարակի մասշտաբը եւ հրապարակին լինի հարազատ: Այդ խնդիրը շատ դժվար լուծվող խնդիր է, որին մենք մոտենում ենք ամենայն պատասխանատվությամբ»,- ասաց ճարտարապետը:

Ինչ վերաբերում է Արամի 30 հասցեի մեկհարկանի շենքի ապամոնտաժմանը, նա նշեց, որ շենքն այդտեղ գոյություն ունենալ ուղղակի չէր կարող. «Այդ շենքը իր ծավալով գտնվում էր քաղաքաշինական այնպիսի միջավայրում, որտեղով անցնում է փողոց: Այն գոյություն ունենալ չէր կարող, մանավանդ որ հուշարձան չէ: Շենքը գտնվում էր ճիշտ նույն ճանապարհի մայթի բորդյուրի վրա, որը թանգարանի թիկունքում միացնում է աջ ու ձախ` Նալբանդյան-Աբովյան փողոցները: Բացի այդ, փողոցի անկյունում այդպիսի շենք գտնվել չէր կարող, որովհետեւ տրանսպորտային երթեւեկության կանոններըը դա թույլ չեն տալիս»:

Աշոտ Ալեքսանյանը հայտարարեց, թե ապագա հյուրանոցը չի գրավելու ապամոնտաժված շենքի տեղը, այլ կառուցվելու է մի քիչ ավելի հեռու` դեպի նորակառույցները: «Հյուրանոցի հետ դրա քանդվելը բացարձակ կապ չունի: Հյուրանոցը գտնվում է դրանից ավելի հետ: Այսօրվա կառուցված շենքերի պարագծից դուրս էր գտնվում Արամի 30 շենքը: Այն գտնվում էր քաղաքաշինական այն միջավայրում, որտեղով փողոց պետք է անցնի: Եւ դրա համար ապամոնտաժվել է: Պատվիրատուին նույնիսկ ձեռնտու էր դա պահպանելը: Քաղաքաշինական խնդիրներից ելնելով իրենից պահանջել են մաքրել տարածքը, եւ նա էլ մաքրել է: Դա իր սեփականությունն է հանդիսանում` որպես իր տարածքից դուրս գտնվող մակերեսների իրացման գոտի»:

Ճարտարապետ Ալեքսանյանը հաստատեց, որ Արամի 30 հասցեի շենքին կից երկհարկանին նույնպես պետք է ապամոնտաժվի: Նման հրահանգների իրավասություններն, ըստ նրա, քաղաքապետարանինն են: «Դրանք այն շենքերն են, որոնք հարիր չեն հրապարակի հարեւանությամբ գործելու: Դրանք ոչ հուշարձան են, ոչ էլ պատմական շերտ են»,- ասաց նա: Հավաստիացրեց, որ կառուցվելիք հյուրանոցը չի լինելու շատ բարձր եւ չի աղճատելու Հանրապետության հրապարակի տեսքը, ինչն այդքան մտահոգում է քաղաքաշինության ներկայիս նախարար Նարեկ Սարգսյանին: «Հյուրանոցի հարկայնությունը չի գերազանցելու այն հարկայնությունը, որը այսօր արդեն կողքը կառուցված է: Դա 9 հարկանի շենք է` Արամի փողոցի վրա, որ Աբովյան փողոցի նկատմամբ դառնում է 8 հարկանի: Գտնվում է թանգարանի թիկունքում, իր ծավալի հզորության համապատասխան: Այն նույնիսկ դուրս չի գալիս հրապարակի վրա: Եթե ինչ-որ կետեր էլ հանկարծակի երեւում եմ, դրանք այնքան բարեկիրթ են նախագծվում, որպեսզի հրապարակին լինի հարիր, լինի հարազատ թիկունք: Իմ կողմից նախագծվող շենքերը ոչ թե աղճատելու են հրապարակի տեսքը, այլ ընդհակառակը, դարձնելու են ավելի կուռ»,- ասաց ճարտարապետը` նաեւ ավելացնելով, որ նոր շենքերի ու Գագիկ Խաչատրյանի կապի մասին իրեն ոչինչ հայտնի չէ:

Երեւանի քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են. «ՀՀ կառավարության 25.01.2007 թ. 108-Ն որոշմամբ  Արամի փողոց  հ. 30 եւ հարեւանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ տարածքներ: Տարածքի ձեռք բերող է հանդիսանում «ԱՎՈ Ֆ. Մ. Հ.» ՍՊ ընկերությունը, որը Աբովյան, Արամի, Պուշկինի եւ Նալբանդյան փողոցներով պարփակված հատվածում իրականացնում է բնակելի եւ առեւտրահասարակական համալիրի շինարարական աշխատանքներ: Ըստ Կենտրոն վարչական շրջանի համար հաստատված գոտիավորման, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից բնակելի եւ առեւտրահասարակական համալիրի կառուցման նպատակով համաձայնեցված նախագծերի՝ Արամի եւ Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը նախատեսվում է ընդլայնել եւ հ. 30 շենքի տեղում այլ կառույց չի նախատեսվում»:

Հավելենք, որ դեռեւս 2011 թվականին, երբ հայտնի էր դարձել Արամի 30 շենքը քանդելու մտադրության մասին, հանրային բողոքի ալիք էր առաջ եկել: Պատասխանատուներն այն ժամանակ հավաստիացրել էին, որ կարմիր տուֆից այդ շենքը չի քանդվի: Բայց հետո քանդեցին գիշերով:   

Տպել
5524 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում