Ես աղոթելուն դեմ եմ, եկեղեցու կարիք էլ չունենք. Սամվել Կարապետյան

06/02/2016 schedule13:33

«Ես տեսնում եմ, եւ պատմությունն է սա փաստել, որ եկեղեցու կարիք մենք չունենք, որովհետեւ եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի հոգեւորականների գլխավորությամբ, նրանք զենքի, մարտի կկոչեին... ոչ թե դրախտի սին գաղափարներով ուղեղները արդուկել եւ հանուն ոչնչի նահատակվել»:

Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի այս դատողություններով տեսանյութը պարբերաբար կարելի է հանդիպել համացանցում ու սոցիալական ցանցերում: Շարունակությունն այս է. «Ես փաստերին եմ հավատում, իսկ փաստերը հետեւյալն են. 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին Արեւմտյան Հայաստանի նույնիսկ ամենահետին գյուղում գոնե մեկ մատուռ կար, որոշ գյուղերում՝ մեկից ավելի եկեղեցիներ, եւ ունեինք ծով հոգեւորականություն, բայց հնարավոր եղավ, չէ՞, մեզ հետ եղեռն անել: Եվ լուսանկարներում տեսնում ենք՝ քահանան առջեւից է քայլում՝ գլուխը կախ, հանգիստ, ընդամենը մեկ-երկու զինվորի ուղեկցությամբ իր ամբողջ հոտը հետեւից գցած՝ ուղիղ դեպի Դեր Զոր»:

Տեսանյութը շարունակում է տարածվել՝  չնայած որ տեսագրվել է դեռ 2012-ին: Հուշարձանագետից երեկ հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով ի՞նչն է նման հետաքրքրության պատճառը: Նրա այդ եւ այլ պատասխանները՝ ստորեւ.

- Այդ կարծիքը շատերն են կիսում մեր հասարակության մեջ, եւ հավանաբար դրանից է գալիս, որ տեսանյութն անարձագանք չի մնացել ու պարբերաբար տարածվում է: Բնականաբար, եկեղեցիների խնդիրը մեր հասարակությանը պիտի հուզի, որովհետեւ դրանք շատ մեծածախս են: Բայց հարցն այն չէ, որ գումար չունենք եւ ես ափսոսում եմ, քանի որ պաշտպանությանն է պետք առաջին հերթին ուշադրություն դարձնել: Ճիշտն ասած՝ եթե նույնիսկ մի օր Հայաստանը շատ հարուստ երկիր լինի (չգիտեմ` դա երբ կլինի) եկեղեցի կառուցելը նորից չի արդարացվում: Ես ուղղակի պատմությունից ինչ-որ չափով տեղյակ եմ:  Ձեզ միայն մեկ օրինակ բերեմ. մեր եկեղեցաշինության ամենաբուռն, աննախադեպ շրջանը երկու-երկուսուկես տասնամյակ տեւած այն խաղաղ ժամանակաշրջանն էր, որ մենք ունեցանք 12-րդ դարի վերջերից մինչեւ 13-րդ դարի 20-ականները: Այսօր գոյություն ունեցող կամ թեկուզ ավեր մեր վանքերի ու եկեղեցիների  80 տոկոսը հենց այդ շրջանից է: Եվ երբ որ մոնղոլները մուտք գործեցին մեր երկիր, մենք ոչ միայն հիմնական զորքերի, այլեւ նախապես ուղարկված նրանց հետախուզական ջոկատների դեմ արգելք չենք հանդիսացել: Այսինքն` երբ որ տեղի է ունեցել բուռն եկեղեցաշինություն, դրան հաջորդել է անատամ վիճակ:

 ...Հարեւան Վրաստանն էլ է եկեղեցիներ կառուցում եւ ոչ պակաս բուռն եկեղեցաշինության մեջ է, բայց բոլոր դարերում եւ այսօր էլ եկեղեցին գործիք է պետության ձեռքին, պետության շատ կարեւոր գործիքներից մեկը: Հայաբնակ գյուղերում, որտեղ մեկ վրացի ընտանիք չկա,  վրացական եկեղեցիներ են բացվում, վրացի հոգեւորականներ են մեջը: Կամ 40-ի չափ այն բնակավայրերում, որտեղից հույները հեռացան, իսկ վրացի չկա, եկեղեցի են բացել, որպեսզի հայաբնակ գյուղերից հայերը չհոսեն այնտեղ: Եկեղեցին ռազմական բազա է, ըստ էության եւ ռազմավարական առաքելություններ է իրականացնում: Մեր եկեղեցին մեր պաշտպանությանը չի նպաստել: Ճիշտ հակառակը. մինչեւ վերջ քայքայել է մեզ այն աստիճան, ոչ մի իշխան սուր չի բարձրացրել մոնղոլի դեմ: Մոնղոլները եկել են եւ ուղղակի տիրապետել են այնքան, ինչքան ի վիճակի են եղել, որովհետեւ տեղացի ազգը բացակայի հաշիվ էր դարձել  իր հոգեւոր կառույցի պատճառով, որն իր ցանած սերմերով ազգին ուղղակի տղամարդկությունից զրկել էր: Ազգս լրիվ անատամ էր: Մենք տեսնում ենք՝ վրաց եկեղեցին ոչ թե ատամներ ունի, գործում է ժանիքներով: 

- Այսինքն` դուք մեկ ա՞յլ եկեղեցի կուզենայիք տեսնել, ոչ թե այն մերժում եք ընդհանրապես:

- Այնպես չէ, որ ես ընդհանրապես եկեղեցին մերժում եմ... Ուղղակի մեր կառույցը իր վարքագծով, իր անցած պատմությամբ, իր էությամբ ինձ չի գոհացնում: Ես հայ առաքելական եկեղեցու ազգասպառող դարավոր կեցվածքին եմ դեմ, ինձ համար դա հանդուրժելի չէ: Ոչ միայն եկեղեցին, ազգությամբ հայ անդամներից կազմված որեւէ կառույց, եթե չի գործում ի շահ իր ազգի, ապազգային է, ուրեմն ինձ համար ընդունելի չէ: Նման կառույց ես չեմ կարող ողջունել, ու պարզ է՝ պիտի քննադատեմ եւ այնքան քննադատեմ, մինչեւ որ կա՛մ ուղղակի իրենք հասկանան իրենց սխալները եւ շտկեն, ազգային դաշտի մեջ վերակառուցվեն, կա՛մ լուծարվեն, վերջանա, գնա: Եկեղեցին դարերի ընթացքում ցույց է տվել, որ ինքը կրավորական, չեղածի հաշիվ է իբրեւ ազգային կառույց: Ինքը իր վարքագծով այնպես է անում, որ իր հոտը նույնիսկ երես թեքի իրենից: Պատմիչների վկայություններ ունենք, 15-րդ դարում, օրինակ, հայերը զանգվածաբար մահմեդականություն էին ընդունում հայ առաքելական եկեղեցու անհասկանալի, անմարդկային հարկերից խուսափելու համար:

- Պարոն Կարապետյան, այսօր եկեղեցին մուտք է գործել բանակ, ուսումնական հաստատություններ, նույնիսկ ամբողջ դպրոցներ են հանձնվում եկեղեցու ենթակայությանը: Սրա պատճառն ու նպատակը, ըստ ձեզ, ո՞րն է:

- Պատճառը, որ եկեղեցին մուտք է գործել տարբեր ոլորտներ, լայն հաշվով մեր հասարակության ընդհանուր տգիտությունն է: Ուրիշ պատճառ չի կարող լինել: Այսինքն` եթե որեւէ երկրում կրոնական կառույցներին պետության աջակցությամբ մեծ տեղ է տրվում, դա խոսում է նախ եւ առաջ այդ հասարակության հետամնացության մասին, որովհետեւ երրորդ հազարամյակ է, եւ հիմա գիտությունն այնպիսի մակարդակների է հասել, որ այդ միջնադարյան, կաղապարված այդ խնդալիք պատկերացումներով առաջնորդվող եւ այդ գաղափարները կրողներին տեղ տվող երկրները ծիծաղի առարկա են: Նրանց կարող են տեղ տալ՝ միայն օգտագործելով պետության շահերի համար: Եթե հոգեւորականը մտել է բանակ եւ զինվորին ասենք թե աղոթել է սովորեցնում, որ անփորձանք մնա եւ այլն... Ամենաարդիական զենքին տիրապետելն է, որ կարող է մեր զինվորի կյանքն ապահովագրել եւ թշնամու նկատմամբ մենք առավելություններ ունենանք: Ես ընդհանրապես աղոթելուն դեմ եմ, որովհետեւ երրորդ հազարամյակում ենք: Հիմա միայն կարող ես գիտության նվաճումներին աղոթել, եթե պիտի աղոթես, ձգտես դեպի լույսը: Անցել են այն ժամանակները, երբ խավարը կարող է երկրպագության հասցեատերը լինել: Ես շատ անգամ եմ ասել, որ եկեղեցին չէ միայն, որ կարող ես հիշատակ թողնել: Կարող ես ռազմական ինստիտուտներ կառուցել, ռազմական արդյունաբերության գործարաններ կառուցել եւ նորից քո անունը լինի:

- Վերջին օրերին  դարձյալ բուռն քննարկումներ են ծավալվել դպրոցում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցով՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Այդ առարկային ե՞ւս բացասական եք վերաբերվում:

- Միանշանակ: «Հայ եկեղեցու պատմության» դասագիրքը նախ ամբողջը հրեից պատմություն է: Հայկական բարձրավանդակի, մեր հավատքների հետ ոչ մի կապ չունի, սա ներմուծված գաղափարախոսություն է եւ այն էլ արյունով: Դասագիրքն աղճատված եւ կողմնակալ ձեւով է շարադրված:

- Եթե պատկերացնենք, որ վաղը ոչ եկեղեցի ունենք, ոչ էլ քրիստոնեությունն ենք ընդունում, ի՞նչ կլինի, պետությունը ավելի ուժե՞ղ կդառնա:

- Շատ ավելի ուժեղ: Ես միշտ ասում եմ, այսօր մեր ամբողջ ազգը մի հավատքի հետեւորդ չէ, Արեւմտյան Հայաստանում ունեք բավական թվով մահմեդական հայեր, բայց որ խոսում են, երգում են, պարում են հայերեն, օրինակ, ի դեմս համշենահայերի, կամ ասենք քրիստոնեությունը տրոհված է, չէ, ունենք կաթոլիկ հայեր, ունենք բողոքական հայեր եւ վերջապես ունենք հայեր, որ որեւէ կրոնական ուղղության հետեւորդ չեն: Վերջերս էլ շատացել են իրենց հեթանոս համարողները: Եվ բնականաբար այդ իրավիճակից ելնելով պիտի տեսնենք, թե որ ճանապարհն է, որ ազգին ոչ թե դեպի ավելի պառակտում կտանի, այլ դեպի համախմբում: Ես միշտ ասում եմ` կրոնական ուղղություններից որեւէ մեկին ավելի մեծ ուժ հաղորդելով՝ համայն հայության միավորմանը չենք հասնելու: Երբ հնչեցվում է` ով առաքելական չէ, հայ չէ, մի՞թե սա ազգի հզորացմանն է նպաստում: Ճիշտ հակառակը: «Մեկ ազգ մեկ եկեղեցի». նման ապուշությունները ազգակործան են ուղղակի: 

Տպել
53149 դիտում

ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները

Գնում ենք Ակադեմիական քաղաք. Արայիկ Հարությունյանը գնացքից տեսանյութ է հրապարակել

ԱԱԾ-ն դպրոցներում ահաբեկչություն նախապատրաստելու կեղծ լուրերի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան

Նարեկ Մալյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, անազատության մեջ կմնա մոտ 5 ամիս

2-3 օր տևած փորձաքննությունները կիրականացվեն 5 րոպեում. ձեռք են բերվել պայթուցիկ նյութեր ուսումնասիրող նոր սարքեր

Ջերմաստիճանը կբարձրանա 5-7, այնուհետ կնվազի 4-5 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

Գևորգ Պապոյանը ծանոթացել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանի աշխատանքին

Հայր ու որդի կատարել են մի շարք ավազակություններ, հայրը սպառնացել է սպանել իրավապահներին, որդին՝ նռնակով ինքնասպան եղել

Airbus A320 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Օրսկում դադարել են աննախադեպ ջրհեղեղների հետևանքով բնակելի թաղամասերի հեղեղումները

ՊԵԿ-ը առաքանիներից հայտնաբերել է շուրջ 70 մլն դրամ արժողությամբ մոտ 1,5 կգ հաշիշի յուղ (տեսանյութ)

Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում

Դիտարկում ենք դպրոցներում անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը․ նախարար

Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկչության հետ․ Գոռ Ծառուկյանը՝ Երևանի դպրոցներին առնչվող կեղծ լուրերի մասին

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից

Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին

Արդյո՞ք չարաշահում են պետպատվերի ինստիտուտը, կոռուպցիոն ռիսկեր կա՞ն. Ավանեսյանը մանրամասնեց

Ծառայողները և հովիվը փորձել են հատել սահմանը և վերադարձնել մոլորված հոտը. նոր մանրամասներ Ներքին Խնձորեսկի միջադեպից

Կարելի է տիպային կիստա ունենալ, ու հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա. Փաշինյանը՝ վարժական հավաքներից խուսափելու մասին

Կառավարությունը կաջակցի գյուղատնտեսական ապահովագրություն իրականացնող ընկերություններին

«Ժակո» երգի տեսահոլովակը հատել է 3 միլիոն դիտումների շեմը

Ինչ իրավիճակ է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում․ մանրամասներ

Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մի շարք բնակավայրերում մի քանի ժամ գազ չի լինի

Անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ-ն անդրադարձել է դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ տարածված լուրերին

«Պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել», «ռիսկի մեծ մասն անցել է». վարչապետը՝ Պապոյանին (տեսանյութ)

Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին

Երևանի դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրերի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են

Հայաստանը Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդ կունենա

Երևանում հիմնանորոգվում է 2 մանկապարտեզ (տեսանյութ)

Գլխավոր դատախազը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում. Պապյան

Մեղրիի հարցը բանակցողի ոտի տակի «փալաս» էիք դարձել, Վազգենի անունը չտաք, անբարոյականության սիմվոլներ. Խաչատրյան

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ 2-6 ժամով կհոսանքազրկվեն

Քաղաքացին ընկել է 4 մետր խորությամբ փոսը, օգնության են հասել փրկարարները

Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից Ակներ տանող ավտոճանապարհը 9 ժամ փակ է լինելու