Ովքեր են շվեյցարական HSBC-ում գումար պահած հայերը. ԳԱԱ նախագահը 2-րդն է

15/02/2016 schedule09:46

Այսօր` փետրվարի 15-ին, «Հետքը» հետաքննություն է հրապարակել սկանդալի մեջ հայտնված շվեյցարական HSBC-ի մասին եւ ներկայացրել այնտեղ գումար պահած հայերի ցանկը:

2008-ին բրիտանական հայտնի «HSBC» բանկի շվեյցարական դուստր ընկերության՝ «HSBC Private Bank»-ի աշխատակից Էրվե Ֆալցիանին գաղտնազերծեց բանկի ավելի քան 100.000 հաճախորդների (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց) հաշիվներ, ինչը վերաճեց մեծ սկանդալի: Նա փաստաթղթերը փոխանցեց Ֆրանսիայի հարկային մարմիններին, որոնք հետաքննություն սկսեցին: Հարկայինից տվյալները հայտնվեցին «Le Monde» պարբերականի մոտ, որն էլ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ համաձայնության եկավ գլոբալ թիմ կազմել (45 երկրի լրագրողներից)՝ տվյալներն ուսումնասիրելու եւ հրապարակելու համար:

2015-ի փետրվարին հրապարակված «Swiss Leaks» («Շվեյցարական արտահոսք») լրագրողական հետաքննության ընդհանուր արդյունքնայն էր, որ շվեյցարական «HSBC»-ի միջոցով թաքցվել են միլիոնավոր դոլարներ պարունակող հաշիվներ, ինչի շնորհիվ դրանց տերերը խուսափել են հարկային պարտավորություններից, որոշ հաշվետերեր ներգրավված են եղել զենքի անօրինական վաճառքի, ոմանք՝ թրաֆիքինգի ցանցերի մեջ, իսկ փողերի լվացման խողովակ դարձած համակարգը օգնել է մեծ եկամուտներ բերել բանկին: Այդուհանդերձ, ինչպես նշում է ICIJ-ը, բացահայտումները չեն ենթադրում, որ բանկի բոլոր հաճախորդներն են գործել օրենքից դուրս: Լրագրողական հետաքննության ավարտին «HSBC»-ն ICIJ-ին խոստովանել է, որ շվեյցարական մասնաճյուղի գործելաոճը մի քանի տարի առաջ իսկապես ցածր մակարդակի վրա է եղել, ապա հավելել, որ ներկայում բանկի քաղաքականությունը, ստանդարտները խստացվել են, իսկ դրանց չհամապատասխանող եւ կասկածելի հաճախորդներից բանկը հրաժարվում է: Ըստ «HSBC»-ի՝ 2007-ից ի վեր շվեյցարական մասնաճյուղի հաճախորդների թիվը կրճատվել է մոտ 70 տոկոսով:

Բանկային փաստաթղթերի արտահոսքի արդյունքում բացահայտվել են 106.000 հաճախորդի՝ ավելի քան 100 մլրդ դոլար պարունակող հաշիվներ: Հաճախորդները ներկայացնում են 203 երկիր: Ի հայտ եկած բանկային տվյալները 3 տիպի են. առաջին՝ գլխավորապես 1988-2007 թթ. «HSBC»-ի շվեյցարական մասնաճյուղում բացված հաշիվներն ու դրանց տերերը, երկրորդ՝ 2006-2007 թթ. գործող հաշիվները եւ դրանցում առկա գումարներն իրենց առավելագույն չափերով, երրորդ՝ 2005-ին բանկի աշխատողների կողմից հաճախորդների մասին արված նշումներն ու նրանց հետ զրույցները:  

1989-2006 թթ. մեր երկրի հետ առնչություն ունեցող հաճախորդի 21 հաշիվ (client account) է բացվել շվեյցարական բանկում, որոնք կապված են եղել 23 բանկային հաշիվների (bank account) հետ (ընթերցողի համար ասենք, որ ըստ բանկային ընթացակարգերի՝ հաշիվ բացել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (client) համար նախ բացվում է հաճախորդի հաշիվ (client account), ապա՝ բանկային հաշիվ. հաճախորդի մեկ հաշվին կարող է կցված լինել մեկից ավելի բանկային հաշիվ): Նշված 21-ից 17-ը բացել են ֆիզիկական անձինք, 2-ը՝ օֆշորային ընկերություններ, եւս 2-ը կոդավորված են եղել, այսինքն՝ այդպես փորձ է արվել թաքցնել հաշվի տիրոջ ինքնությունը: ICIJ-ի համաձայն՝ 2006-2007 թթ. ՀՀ-ին առնչվող 10 հոգի (client) 15,4 մլն դոլար է պահել բանկում: Այս ցուցանիշով Հայաստանը 203 երկրների մեջ հայտնվել է 146-րդ տեղում: Ըստ լրագրողական հետաքննության՝ վերոնշյալ 10 հոգուց 4-ը եղել է ՀՀ քաղաքացի: Սակայն «Հետքն» իր գործընկեր ICIJ-ից ձեռք է բերել այդ 10 անձանց տվյալները, ինչից պարզ է դառնում, որ բոլորն էլ ազգությամբ հայեր (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ) կամ հայաստանյան ընկերություններ են: Ավելին՝ շվեյցարական «HSBC»-ում գումար պահած բազմաթիվ այլ հայեր կան, ովքեր, սակայն, սփյուռքից են եւ այլ երկրների քաղաքացի, ինչի հետեւանքով չեն հայտնվել մեր երկրի հետ կապ ունեցող անձանց մեջ: Այդուհանդերձ, նրանցից ոմանց նույնպես կանդրադառնանք ստորեւ: Իսկ հիմա տեսնենք, թե ովքեր են այդ 10 անձինք:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ

Անշուշտ, նրանցից ամենահետաքրքիր կերպարը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է, որի հաշվին 2006-2007 թթ. եղել է առավելագույնը 1.074.926 դոլար: Կաթողիկոսի անունն առաջին անգամ «HSBC»-ում հայտնվել է 2000 թ.: Նրա հաճախորդի հաշիվը (client account) գրանցվել է «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես (His Holiness Karekin II Nersis)» անվան տակ, դրան կցվել է մեկ բանկային հաշիվ (bank account): Բացահայտված փաստաթղթերում, ինչպես եւ մյուսների դեպքում, նշված են Գարեգին Բ-ի ծննդյան ամսաթիվը (07.08.1951), քաղաքացիությունը, բնակության երկիրը, սակայն, այդուհանդերձ, պարզ չի եղել կաթողիկոսի կոնկրետ առնչությունը բանկային հաշվին: Մայր Աթոռից ICIJ-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ այն բացվել է Գարեգին Բ-ի նախորդի, այսինքն՝ Գարեգին Ա-ի կողմից՝ ի շահ եկեղեցու եւ վերջինիս բարեգործությունների համար: Ըստ Էջմիածնից ստացված պարզաբանման՝ հաճախորդի հաշիվը Գարեգին Ա-ի մահից հետո վերանվանվել է գործող կաթողիկոսի անունով եւ ծառայում է նույն նպատակներին: «Հայաստանյայց եկեղեցու կաթողիկոսությունը՝ կաթողիկոսի պատասխանատվության ոլորտը, ազգային կրոնական հաստատություն է եւ որեւէ հարկի սուբյեկտ չէ, իսկ Նորին Սուրբ Օծությունը անձեռնմխելի է ցանկացած հարկից»,- հայտնել են Մայր Աթոռից:

Ռադիկ Մարտիրոսյան

2006-2007 թթ. Շվեյցարիայի «HSBC»-ում գումար ուներ նաեւ Ռադիկ Մարտիրոսյանը (Radik Martirosyan): Խորհրդային Ադրբեջանում, ավելի կոնկրետ՝ ԼՂԻՄ Մատաղիս գյուղում ծնված Ռ. Մարտիրոսյանը շվեյցարական բանկի հին հաճախորդներից է: Նա բանկում հաճախորդի հաշիվ է բացել 1997-ի դեկտեմբերի 4-ին, երբ դեռ ԵՊՀ ռեկտորն էր (1993-2006): 2006-ից Մարտիրոսյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն է: Այդուհանդերձ, 2006-2007 թթ. ԳԱԱ նորընտիր ղեկավարն «ընդամենը» 14.864 դոլար է ունեցել «HSBC»-ում: Հետաքրքիր է, որ Մարտիրոսյանի «client account»-ը եղել է կոդավորված «3310FT» անվան տակ (կոդավորման պրակտիկայի մասին վերը նշել ենք): Ինքնությունը թաքցնելու դրդապատճառը կիմանա միայն Ռադիկ Մարտիրոսյանը:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ «client account»-ն ու դրան կցված միակ բանկային հաշիվը ունեցել են երկրորդ տիրապետողը, այսինքն՝ դա եղել է համատեղ հաշիվ: Մարտիրոսյանի գործընկերը, եթե կարելի է այդպես ասել, եղել է Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը (1926-2005, Shahe Ajamian): ICIJ-ի փաստաթղթերում վերջինս ներկայացվել է իբրեւ Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս, ինչը, սակայն, հին տվյալ է: Եպիսկոպոս (1975-ին ստացել է արքության պատիվ) Աճեմյանը 1960-1994 թթ. եղել է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ եւ կալվածոց տեսուչ, որից հետո տեղափոխվել է Հայաստան, հիմնադրել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը: Բանկային տվյալներում նա ներկայացվել է իբրեւ Իսրայելի քաղաքացի (ծնվել է Հալեպում, փաստաթղթերում հասցեն նշվել է Երուսաղեմի Ձիթենյաց լեռան թաղամասը), այդ իսկ պատճառով ICIJ-ը չի ներառել ՀՀ-ի հետ կապ ունեցող անձանց ցուցակում:

Շահե Աճեմյանի անվան հետ կապվում է մեկ այլ կոդավորված «client account»՝ «3304SA» անունով, որը բացվել է 1997-ի մարտին, երբ Շահե սրբազանն արդեն Հայաստանում էր: «3304SA»-ին կցված է եղել 10 հատ բանկային հաշիվ: Ընդ որում՝ կոդավորված հաշվի հետ առնչություն են ունեցել եւս երկու հոգի՝ Սիլվիա Աճեմյանը (Silvia Adjamian, ըստ փաստաթղթերի՝ գրանցված է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Քլիֆսայդ Պարկբնակավայրում) եւ Դիանա Տիգրանուհի Մխիթարյանը (Diana Dikranohi Mkhitarian, հասցեն՝ Տենաֆլայ, Նյու Ջերսի), որոնք իրենց հերթին ունեցել են նույնպես կոդավորված «client account»-ներ: «3304SA»-ին կցված 10 բանկային հաշիվներում 2006-2007 թթ. ընդհանուր առմամբ եղել է 3.960.278 դոլար:

Գագիկ Բազիկյան

Գագիկ Բազիկյանը ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (Երեւան) փոխտնօրենն է դիսպանսեր եւ ամբուլատոր ծառայության գծով, Երեւանի գլխավոր ուռուցքաբանը: Նա մեկն է շվեյցարական բանկի փաստաթղթերում բացահայտված այն 10 հոգուց, ովքեր կապ ունեն Հայաստանի հետ: Եվ չնայած ICIJ-ը «Հետքին» ուղարկած փաստաթղթերում Բազիկյանի անունով գումար չի նշել 2006-2007 թթ. կտրվածքով, այդուհանդերձ, ուռուցքաբանի անունը, ըստ այլ տվյալների, կապվել է իբրեւ «Roseland Services Corp.» գրանցված հաճախորդի հաշվի հետ: Բազիկյանը (Gagik Bazikyan), ինչպես նաեւ Յուսեֆ Հայկ Բաբիկյանն (Yousef Haik Setrak Babikian) ու Վալիդ Ադիբ Թայբեհը (Walid Adib Omar Taybeh), ըստ ICIJ-ի, եղել են «Roseland Services Corp.»-ի հաշվի շահառու (բենեֆիցիար) տերերը: Վերջին երկուսը Հորդանանի մայրաքաղաք Ամմանից են, 2011-ին նրանք ԱՄՆ-ումպատենտավորել են իբրեւ քաղցկեղի բուժման միջոց ներկայացված իրենց հայտնագործությունը: Յուսեֆ Բաբիկյանը Խաթուն Բաբիկյանի հետ մեկ այլ «client accoount» է ունեցել «Խաթուն (Khatoun)» անվան տակ: 

Հովիկ Նալբանդյան

Ռուսաստանաբնակ Հովիկ Գագիկի Նալբանդյանը ծնվել է 1947-ին Հայաստանում, ներկայում ապրում է Ռուսաստանում, ՌԴ քաղաքացի է: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, 1976-1989 թթ. աշխատել եւ դասավանդել է ԵՊՀ-ում, 1989-1994 թթ. եղել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության վարչության պետ, 1994-2007 թթ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի եւ մթնոլորտի ինստիտուտի բաժնի վարիչ: Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, զբաղվում է նաեւ խոսքային տեխնոլոգիաներով, Խոսքային տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենն է: Մի քանի հոգու հետ 1996-ին հիմնադրել է Մոսկվայի սոցիալ-հումանիտար ինստիտուտը:

Ըստ ICIJ-ի փաստաթղթերի՝ 2006-2007 թթ. շվեյցարական «HSBC»-ում Հովիկ Նալբանդյանն (Ovik Nalbandyan) ունեցել է 1.162.620 դոլար:

Մանրամասները կարդացեք hetq.am կայքում

Տպել
5182 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա