Երևան
12 °C
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, չունի ո՛չ բնակարան, եւ ո՛չ էլ ավտոմեքենա, պարզվում է՝ ապրում է պապենական տանը՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ անվերջ խշշացող Գետառի ափին:
Դա բնակարան է երկհարկանի մի շենքում (ձախ նկարում): Մեզ հետ զրուցած հարեւանների մի մասն ասում էր, որ Կուտոյաններին է պատկանում ընդամենը մեկ մուտք ունեցող այդ շենքի ամբողջ առաջին հարկը, մյուսները նշում էին, որ հարկի միայն կեսն է նրանցը: Շենքին կից նաեւ երկհարկանի մի կառույց կա (աջ նկարում), որն, ըստ տարածքում ապրող մարդկանց, նույնպես Կուտոյաններին է պատկանում, որտեղ, սակայն, ապրելու հարմարություններ չկան, եւ ընտանիքն այստեղ միայն ամառներն է որոշակի ժամանակ անցկացնում:
ԱԱԾ նորանշանակ տնօրենն այստեղ է ծնվել ու մեծացել: Ապրում է պապի, ծնողների եւ իր նորաստեղծ ընտանիքի հետ: Պապը, որի անունն է կրում ինքը, ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել, տատը նույնպես մանկավարժ է եղել: Իսկ ահա հայրը եւ հորաքույրը բժիշկներ են: Ի դեպ, հարեւաններն ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հորաքրոջ ամուսինը «հարկայինի պետ Արմենն է»: Թե ինչ Արմենի մասին է խոսքը, նրանք ավելին չգիտեին:
Գեորգի Կուտոյան կրտսերին բակում ոչ միանգամից էին ճանաչում: Ինչպես հետո տեղեկացանք, նա այստեղ մանկուց որպես Ժորիկ է հայտնի: Բայց արդեն իմանալով, թե խոսքն ում է վերաբերում, մեզ հանդիպած մարդիկ միայն դրական կարծիք էին արտահայտում: Միեւնույն ժամանակ ասում էին, որ Գեորգի Կուտոյանի հետ առանձնապես շփումներ չեն ունեցել եւ չունեն: Դպրոցական տարիքում, ըստ հարեւանությամբ ապրող մարդկանց, Գեորգիին բակում հազվադեպ էին տեսնում, որովհետեւ նա շարունակ զբաղված էր սովորելով կամ էլ գնում էր սպորտի պարապմունքների:
«Ամբողջ օրը սովորել է, որպես երեխա ակտիվ չի եղել, չի եկել, չի շփվել»,- ասաց հարեւաններից մեկը: Հետագայում նույնպես նրան մոտիկից ճանաչելու առիթ չեն ունեցել, որովհետեւ մեկնել է արտերկիր՝ սովորելու: Այժմ էլ առավոտյան տեսնում են աշխատանքի գնալիս, երեկոյան՝ վերադառնալիս: Իհարկե, հարեւաններին այդ ընթացքում բարեւում է, նրանց որպիսությունը հարցնում: «Պադավատով է աշխատանքի գնում: Սկզբում «31» էր գալիս, հիմա արդեն՝ մի երկու ամիս կլինի, «Հունդայի» մեքենա է»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը: Մեկ ուրիշն էլ տեղեկացրեց, որ բակի մի հատվածն ասֆալտապատվել է երիտասարդ Կուտոյանի շնորհիվ: «Երեւի նաեւ իր գրպանի հաշվին»,- ենթադրեց նա: Նշված բակն, ի դեպ, աչքի էր ընկնում փնթիությամբ՝ ցրիվ եկած աղբ, չորացած տերեւներ ու ծառի ճյուղեր: Այնտեղ նաեւ բազում կատուներ էին ապրում, ու ավելի քիչ՝ շներ:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում 35-ամյա Գեորգի Կուտոյանի նշանակումը հարեւանների կամ նրա հետ նույն բակում ապրողների համար անակնկալ չի եղել: «Զարմանալի չէ, խելոք, համեստ երեխա էր»,- պատճառաբանեց մեր զրուցակիցներից մեկը, մի ուրիշն էլ ավելացրեց. «Գիտեինք, սպասում էինք, որ մի օր բարձր պաշտոն կստանա, ինքը շատ խելացի է»: «Արժանի է: Թե պաշտոնը ոնց կփոխի, մի տարի հետո եկեք, կասենք»,- առաջարկեց երրորդը՝ միեւնույն ժամանակ տարակուսելով, թե մեր օրերում համեստ ու բարի մարդուն ինչո՞ւ պետք է նշանակեին Ազգային անվտանգության ծառայության ղեկավար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող. Միրզոյանը հրապարակել է իր ու քաղաքացիների երկխոսությունը
Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար
Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում
Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան
ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան
Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան
Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն
Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա
3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա
ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են
Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան
Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ
Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ
Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին
Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին
Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից
Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը
Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը
Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը
Երևանում ավտոմեքենա է հրդեհվել
Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն
System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP
Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է
Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն
Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար
Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է
Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT