Մտավորականը մեր երկրում նույն պրոբլեմները ունի, ինչ որ ծանր հաշմանդամություն ունեցողը

16/02/2016 schedule20:00

Արձակագիր Սուսաննա Հարությունյանն օրեր առաջ արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին: Հայաստանի գրողների միության այդ մրցանակը նրան շնորհվել է «Ագռավները Նոյից առաջ» ժողովածուի համար: Գրողի հետ այդ առիթով մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Տիկին Հարությունյան, պարբերաբար այս կամ այն գրողին այս կամ այն մրցանակն է  շնորհվում, բայց գրախանութներում մեր հարցումները ցույց են տալիս, որ մրցանակի դափնեկիր գրողի ստեղծագործությունները հանրային հետաքրքրություն միեւնույն է, չեն առաջացնում եւ դրանց պահանջարկը չի մեծանում: Ձեր կարծիքով երբ եւ ինչը կարող է ընթերցողին նորից դեպի գիրքը բերել:

- Ես էլ բացառություն չեմ, իմ գրքի հանդեպ էլ հետաքրքրությունը չի աճել: Առհասարակ, պրոպագանդան հատկապես մեր դարում շատ մեծ դեր է խաղում: Այսօր մեր լեզուն չի պրոպագանդվում, մեր գրականությունը չի պրոպագանդվում, մեր մշակույթը ստորադասված է ռուսական, եվրոպական մշակույթներին: Եւ այդ բոլորը անդրադառնում է ընթերցողի եւ շարքային մարդու հոգեբանության վրա, մանավանդ հիմա: Ասենք իմ ուսանողության տարիներին ես ազատ էի, դասից հետո կարող էի գալ փորփրել, կարդալ, հայտնաբերել ինձ համար ինչ-որ բան, եթե որեւէ մեկը չէր ուղղորդում: Այսօրվա դպրոցականն ու ուսանողը շատ դաժան մանկություն եւ երիտասարդություն է ապրում, նա դասից հետո աշխատում է, մշտապես սթրեսային դաշտում է եւ ժամանակ չունի ինքն իր վրա աշխատելու, փորփրելու, հայտնաբերելու: Իրեն պետք է ուղղորդել: Իսկ ուղղորդողները ովքեր են, հիմնականում գրաքննադատները, որոնք չեմ կարող ասել, թե բացարձակ չեն անդրադառնում (իհարկե նրանք էլ երբեմն իրենց խղճի ու պրոֆեսիայի հետ կոմպրոմիսի են գնում), բայց նրանց ելույթները հիմնականում թերթերում են լինում: Թերթերը չունեն այդ ազդեցության դաշտը, ինչ հեռուստատեսությունը: Իսկ հեռուստատեսություններն անընդհատ հրավիրում են մշակույթի գործիչների, բայց ես չեմ հասկանում, հատուկ հրամա՞ն են կատարում, թե իրենց ծուլության արդյունքն է, առանց քո գործը կարդալու քեզ հրավիրում են զրույցի եւ բնականաբար խոսում դեսից-դենից: Ուսուցիչներ կան, դասախոսներ կան, որ բացարձակ տեղյակ չեն ժամանակից գրականությունից:

- Մեր երկիրն ու այստեղ ապրող մարդիկ դժվար օրեր են անցկացնում, ամեն օր կռիվ են տալիս կյանքի հետ, օրահացի խնդիր են լուծում, ատամներով փորձում պաշտպանել իրենց իրավունքները: Նման իրավիճակը մի կողմից պետք է որ գրողի համար ճնշող լինի, որպես իրականության նկատմամբ շատ ավելի զգայուն մարդու, մյուս կողմից էլ այդ ամենը նպաստի, որ գրականության հումքը անսպառ լինի: Կա՞ նման բան:

- Իրոք, էքստրեմալ վիճակները ստեղծագործելու շարժառիթ են, խթաններ են, որովհետեւ ծայրահեղ իրավիճակներում քո ներսում այնպիսի զգացողություններ են արթնանում, որ խաղաղ, հանգիստ պայմաններում դրանք չեն լինի, բայց մյուս կողմից մեր առօրյա էքստրեմալ վիճակը մեզ մղում է փակուղի. մեր գրականության հիմնական թեմաները, մանավանդ այս վերջին երկու տարում Ցեղասպանությունը եւ սոցիալական հարցերն են: Երբ որ գրականությունը շատ է անդրադառնում սոցիալական հարցերին, քո հերոսը «բոմժ» է, թալանչի եւ այլն, բարձր ապրումների համար արդեն ստեղծագործական էներգիա չի մնում, դու ուզած թե չուզած լծվում ես կենցաղային հարցերը լուծելու նաեւ գրականության միջոցով, որովհետեւ գրականությունն էլ պայքարի ձեւ է, մարդու հոգում եւ հասարակության մեջ հեղափոխություն արթնացնելու առաքելություն ունի: Այսօր չկա ֆանտաստիկ գրականություն, չեն գրվում սիրավեպեր: Այս իրականությունը մեր հոգին այնքան դառնացրել ու դաժանացրել է, որ սիրո համար տեղ չի մնում, երեւակայության համար տեղ չի մնում: Այդ թեմատիկ սահմանափակությունը այսօրվա գրողների ստեղծագործության մեջ երեւում է:

- Բացի սոցիալ-տնտեսական, իրավունքի ու ազատության խնդիրներից, Հայաստանում ապրող մարդը անընդհատ նաեւ քաղաքաշինական խնդիրների է բախվում, շարունակ տեսնում է, թե ինչպես է հին Երեւանը կորցնում, վերջերս էլ Արամի 30 շենքը քանդելուց հետո բավականին աղմուկ բարձրացավ: Հետաքրքիր է ձեզ դո՞ւր է գալիս նոր Երեւանը եւ այն մեթոդները, որոնցով կառուցապատվում է քաղաքը:

- Ցանկացած քաղաք ինչ-որ կոնգլոմերատ է: Գոնե ինձ համար քաղաքը բարձրարժեք բան չէ եւ իդեալական տեղը չէ ապրելու: Ես գերադասում եմ, որ իմ շուրջը բնություն լինի, կենդանի լինի, թռչուն լինի, բայց եթե այնպես է ստացվել է, որ քաղաքը դարձել է մեր հիմնական ապրելավայրը, պիտի աշխատենք հնարավորինս գեղեցիկ բան տեսնել, որովհետեւ տեսողությունն ինքը աշխարհընկալման միջոցներից մեկն է եւ եթե գեղեցիկ բան ենք տեսնում, դա անդրադառնում է մեր մտածողության եւ նաեւ մեր արյան հիշողության վրա: Եթե մենք հին շենք ենք տեսնում, դա արդեն ինքնին մեզ ասում է, որ դուք հնագույն եւ արժանիքներ ունեցող ազգ եք: Եթե մենք կառուցում ենք 18, 20, 30 հարկանի շենք, որը մի թեթեւ ցնցումից կարող է փուլ գալ բոլորիս գլխին, դա ինքնին արդեն մտավոր հետամնացության նշան է: Հիմա մեր երկրի դժբախտությունն այն է, որ ոչ թե միայն մեկ, բոլոր բնագավառներում է ձախողված: Եւ երբ շարքային մարդուն մեղադրում են, որ ինքը չի պայքարում, դու չես հասկանում՝ որ ուղղությամբ պայքարեի եւ արդյոք ուժերը կհերիքե՞ն այդ պայքարում, ջղերը կդիմանա՞ն: Թեկուզ եւ կյանքը կհերիքի՞այդ բազմակողմանի պայքարին: Երբ հին շենքերը քանդվում են, ոչ միայն ճարտարապետական գեղագիտական արժեքը գնահատելով ասում ենք ափսոս է, նաեւ դա անհարգալից վերաբերմունք է մեր պատմության, մեր նախնիների հանդեպ, որոնց թողած ժառանգությունը մենք անպետք ժառանգի նման քոռուփուչ ենք անում: Հայաստանում, նույն Երեւանի տարածքում այնքան ազատ հողեր կան, կարելի է այդ հողերի վրա կառուցել, պարտադիր չէ, անպայման հինը քանդել: Իհարկե, բոլորիս հասկանալի է, թե դա ինչ նպատակներով է արվում:

- Շահույթ, շահույթ...

- Ամբողջ հարցն այն է, որ դա էլ կյանքի միակողմանի ընկալում է՝ ամեն ինչը վերածել փողի: Դա երեւի կյանքը էժանացնելու, կյանքը ստորացնելու տարբերակներից ամենադաժանն է:

- Ասում եք՝ բոլոր ոլորտներում ձախում է, ըստ ձեզ՝ ցանկալի երկիր երբ կունենանք, որի քաղաքացին այլեւս չի ցանկանա «օտար ափերում բախտ որոնել»:

- Ի տարբերություն մյուս ազգերի մենք ահագին էմոցիոնալ ենք եւ մեր ոգեղեն պահանջմունքը բավարարված լինելու դեպքում արդեն մնում ենք Հայաստանում: Եւ շատ վերլուծաբաններ շեշտում են, որ հայերը երբեք սոցիալական պայմանների պատճառով չեն գնացել հեղափոխության կամ պայքարի: Եթե հարգանք լինի մեր լեզվի, մեր մշակույթի հանդեպ, հարգանք լինի հենց մեր անձի հանդեպ, մենք չենք հեռանա: Նարեկացին որ հիմա կենդանանա գա, մեր չինովնիկների համար բացարձակ մեկ կլինի՝ ինքը ով է: Այսինքն՝ եթե չանձնավորեք, դա անհարգալից վերաբերմունք է լեզվի, մշակույթի հանդեպ: Մտավորականը մեր երկրում հոգեբանական անհարմարավետություն է զգում: Կարծես այլմոլորակային լինի մեր օրերում, եւ նույն պրոբլեմները ունի, ինչ որ ծանր հաշմանդամություն ունեցողը: Նա հասարակությունից մեկուսացված է, ոչինչ չի վաստակում, գործազուրկ է: Բայց եթե ուշադրություն եք դարձրել, աշխարհի բոլոր երկրներում ինտելեկտով են հիմա գումար աշխատում, իսկ մեզ մոտ նույնիսկ կենցաղային ծախսերը չեն հոգում ինտելեկտուալ մարդիկ եւ դրա համար էլ հեռանում են: 

Տպել
4112 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա