Տարոն Մարգարյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն իրարամերժ են արձանի հարցում

17/02/2016 schedule02:17

Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես եւ խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռեւս վերջնական չեն, եւ կարծես թե Երեւանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են: Առաջինը նախընտրում է արձանը տեղադրել եւ բացել ապրիլին (այդ ամսվա 17-ին Դեմիրճյանի ծննդյան օրն է), երկրորդ դեպքում հակվածություն կա դա հետաձգել մինչեւ հաջորդ տարի, մինչեւ Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Ամեն դեպքում, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի միջոցառումը չհետաձգելու մասին:

Կարեն Դեմիրճյանի դեկորատիվ, կոմպոզիցիոն եւ սպիտակ մարմարից հուշարձանը կունենա 3 մետր 70 սանտիմետր ընդհանուր բարձրություն: Քանդակագործ Արզումանյանը մանրամասնել է, որ նախընտրել է Դեմիրճյանի կերպարը բացահայտել պարզ լուծումների միջոցով: Նկարում՝ ձախից արձանի գիպսե տարբերակն է, աջից՝  քանդակվող մարմարը:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած Կարեն Դիմիրճյանի հիշատակը հավերժացնող կոթող տեղադրելու մտադրության մասին քաղաքային իշխանությունները բարձրաձայնել էին դեռ մեկուկես տասնամյակ առաջ:

Երեկ մեր այցելության պահին քարի վարպետ Վաչագան Հովհաննիսյանը բաց երկնքի տակ դասական երաժշտություն էր լսում եւ տաշում մարմարը՝ դրան ձեւ ու բովանդակություն հաղորդելու, իսկ արձանի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն ասաց, որ արդեն ապրիլին գործը ավարտին կհասցվի: Հուշարձանը, ինչպես տեղեկացրել ենք, Ղարաբաղի սպիտակ մարմարից է, որը տեղադրվելու է Երեւանի Գլխավոր պողոտայի տարածքում՝ արդեն նախկին «Մալիբու» սրճարանի դիմաց: Նշված հատվածում գտնվող պուրակում այժմ նաեւ վերակառուցման աշխատանքներ են ընթանում, եւ Տիգրան Արզումանյանը նկատում է, որ սպիտակ քանդակը կանաչ տարածքի ֆոնին յուրահատուկ ու դիտարժան կլինի:

«Ընդհանրացրած դեկորատիվ, ակտիվ սիլուետային կոմպոզիցիոն քանդակ է՝ Ղարաբաղի սպիտակ մարմարից, որը հանգստի գոտի այդ տարածքում՝ կանաչ ֆոնի վրա բավականին հնչեղ կդիտվի: Մեր քաղաքում մոխրագույն բազալտը մի քիչ արդեն հոգնեցրել է, որովհետեւ ամբողջ բաց տարածքները՝ գետինը, պատերը, մոխրագույն են»,- ասաց նա: Քանդակի հեղինակը նախընտրել է Կարեն Դեմիրճյանի կերպարը բացահայտել քանդակի պարզության միջոցով՝ առանց ավելորդ պաճուճավորման: Ժողովրդի կողմից «Կարեն Շինարար» պատվանունը ստացած Դեմիրճյանն, ըստ մտահղացման, հպարտ կերպով  ձեռքը դրած է քարին, իսկ ոտքերով՝ ձուլված մեկ այլ՝ ավելի մեծածավալ քարի: Այդ քարերն, ըստ քանդակագործի, խորհրդանշում են մեր երկիրը: «Ես մեծագույն հարգանք եմ տածում Կարեն Դեմիրճյանի հանդեպ՝ որպես քաղաքական գործչի, որպես լայնախոհ, հեռատես, երկրաշեն մարդու եւ աշխատել եմ իմ կոմպոզիցիայի մեջ էլ այդ տեսակ մարդու կերպարը տեղադրել: Այսինքն՝ ինքը որպես երկրի տեր՝ ձեռքը դրած է քարի վրա: Աշխատել եմ շատ դեկորատիվ պայմանական միջոցներով հասնել կերպարի լուծմանը: Դա ավելի մեծ ջանք ու եռանդ է պահանջում, քան թե նատուրալիստական քանդակ անելը, որովհետեւ պարզ աշխատանքն ամենաբարդն է, ամենադժվարն է»,- փաստեց Տիգրան Արզումանյանը: Նա, ի դեպ, հեղինակել է քաղաքում հայտնի մի շարք քանդակներ, որոնցից են «Լեռնցիների պարը», Սախարովի եւ Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանները, Մանթաշյանցի արձանը:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող կոթող տեղադրելու մտադրության մասին քաղաքային իշխանությունները բարձրաձայնել էին դեռ մեկուկես տասնամյակ առաջ: Այս ընթացքում մի քանի մրցույթ հայտարարվեց, բայց հաղթող այդպես էլ չճանաչվեց: Ի վերջո, ընտրվեց արձանը պատվիրելու տարբերակը եւ նախապատվությունը տրվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանին: Նա, ի դեպ, առաջին մրցույթին մասնակցել էր եւ ներկայացրել նույնանման էսքիզային նախագիծ, ինչը հիմա կյանքի է կոչում: Այն ժամանակ, սակայն, ինչ-ինչ պատճառներով մրցութային առաջարկները քննարկման չէին դրվել, եւ Արզումանյանն այլեւս հայտ չի ներկայացրել հետագա մրցույթներին, թեպետ ընդգրկված է եղել դրանց ժյուրիի կազմում: «Մոտավորապես տասը տարի առաջ ես մասնակցել եմ ամենաառաջին մրցույթին, որին հինգ հոգի էր մասնակցում: Չեմ կարող մեկնաբանություն տալ, թե ինչ պատճառով էր, որ այդ մրցույթին ներկայացված էսքիզային նախագծերն այդպես էլ չնայվեցին»,- ասաց նա եւ անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի արձանն ի վերջո իրեն պատվիրելու պատճառին՝ շարունակեց. «Դե հիմա ես այն անփորձ քանդակագործներից չեմ, որ չվստահեին: Վստահեցին, ես աշխատեցի այս տարբերակի վրա, ցուցադրեցի, նայեցին քաղաքի գլխավոր ճարտարապետը, Դեմիրճյանի ընտանիքը, գտան, որ սա հարմար է: Անընդհատ աննպատակ մրցույթներն էլ ոչ մի բանի չեն բերում: Եվ ընդհանրապես այդ մրցույթները որեւէ արդյունք չեն տվել Երեւանին: Հավատացեք»:

Երեկ, երբ Կարեն Դեմիրճյանի այրուց՝ Ռիմա Դեմիրճյանից փորձեցինք հետաքրքրվել, թե նրան դո՞ւր է գալիս քանդակը, տիկին Ռիման հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ հայտարարելով, որ թեմային անդրադառնալը դեռ վաղ է, ինչպես նաեւ վաղաժամ են արձանի բացման օրվա մասին հայտարարությունները:

Հ.Գ. Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող կոթողի ճարտարապետն է Հայկ Ասատրյանը:

Տպել
3670 դիտում

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից