ԼՂՀ ոստիկանները վարսավիրանոցներում արգելում են դեռահասներին ջակի-ջուկի սանրվածք անել

19/02/2016 schedule12:02

Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում, կարծես թե որոշել են լրջորեն պայքարել նույնասեռականության դեմ եւ այդ գործը սկսել են ոստիկաններին գեղեցկության սրահներ գործուղելով: Իրավապահները վարսավիրներից պահանջում են դեռահասներին աբստրակտ սանրվածքներ չանել` փաստորեն համոզված լինելով, որ մազերի զուսպ ու դասական կտրվածքն է, որ անհրաժեշտության դեպքում կարող է նրանց հետ պահել ոչ ճիշտ ճանապարհից:

Ստեփանակերտի գեղեցկության սրահներից մեկում աշխատող վարսավիր Անուշը երեկ հաստատեց ոստիկանների այցի մասին մեր տեղեկությունները: Նրա հետ զրույցը` ստորեւ:

- Անուշ, ըստ մեր ունեցած տեղեկությունների` երկու ոստիկան այցելել են ձեր գեղեցկության սրահ եւ ասելոր դպրոցահասակ երեխաներին «ջակի-ջուկի» սանրվածքներ չանեք, քանի որ քաղաքը «գալուբոյներով» է լցվում: Իսկապե՞ս նման բան եղել է:

- Ճիշտն ասած, կոնկրետ ես չեմ տեսել, այդպիսի («գալուբոյ») մարդ  չեմ ճանաչում մեր քաղաքում, բայց ինձ թվում է, թե սանրվածքն ընդհանրապես կապ չունի դրա հետ, որովհետեւ մարդ ուզում է, որ իր սանրվածքը, հագածը գեղեցիկ լինի: Ես էլ, որպես վարսավիր, հաճախորդը ոնց ուզում է կտրել, այնպես էլ կտրում եմ՝ կապ չունի՝ ինքը մեծ տղա  է, թե չափահաս չի կամ երեխա է: Կտրում եմ էնպես, ինչպես որ իրենք են ուզում: Իրենց ճաշակով եմ կտրում:

- Բայց իսկապե՞ս ոստիկանները եկել են ու ձեզ նման բան առաջարկել:

- Այո, այո:

- Իսկ ի՞նչ ասացին. պահա՞նջ էր դա, պարտադրա՞նք էր, թե՞ խնդրանք-առաջարկ:

- Ոչ խնդրանք, ոչ էլ պարտադրանք,  պահա՛նջ ավելի շուտ, որ այդպիսի սանրվածքներ չլինեն, ես էլ ասացի՝ ինչու, այդ որտեղ է գրված, ասացին` գրած-չգրած դա կապ չունի, մենք ձեզ ուզում ենք ուղղակի զգուշացնել, որ նման կտրվածքներ չլինեն: Ես էլ պատասխանեցի՝ ճիշտն ասած՝ ինձնից ոնց պահանջում են կամ նկարով ցույց են տալիս, ես էդպես էլ կտրում եմ ու վերջ: Իրենք էլ ասացին` իսկի տասը տարվա վարսավիրը այսպես չի խոսում: Ասացի` բայց դուք որտեղից գիտեք` ես քանի տարվա ստաժ ունեմ, դուք ինձ իսկի չեք էլ ճանաչում:

- Այսինքն` մերժեցիք ոստիկաններին:

- Ես մերժեցի: Նույնիսկ ես նշեցի, որ իմ կայքում կան նման սանրվածքներ, ու ես կտրում եմ, կտրելու եմ: Ինչպես հաճախորդը պահանջի, այնպես էլ անելու եմ: Իրենք շատ դժգոհ դուրս եկան մեր վարսավիրանոցից:

- Երկրորդ անգամ չայցելեցի՞ն` արդեն կոշտ մեթոդներով:

- Չէ, չայցելեցին:

- Իսկ բացատրում-մանրամասնո՞ւմ էին, թե «ջակի-ջուկի» ասված սանրվածքները հատկապես որոնք են

- Կոնկրետ չասացին: Ես զբաղված էի, հաճախորդ էի բաց թողնում, ժամանակ չունեի, որ մի քիչ զրուցեմ, հարցնեմ: Ես չէի կարող երկար խոսել, որովհետեւ ինձ սպասողներ կային, չհասցրի: Հետո իմ ընկեր-ընկերուհիներին, ծանոթներին էլ հարցրի, ասացին, որ ամեն վարսավիրանոցում իրենք եղել են ու հայտարարել են, որ այդպիսի բան էլ չլինի:

- Իսկ տեղյա՞կ եք` գեղեցկության մյուս սրահներում ինչ արձագանք է եղել:

- Նույն ձեւի արձագանքել են, որ սանրվածքի հետ կապ չունի ընդհանրապես: Ինձ, օրինակ, շատ դուր է գալիս, որ սանրվածքը լինի ոճային, մի քիչ սպորտային, ոչ դասական, ոչ «շաբլոն», այսպես ասեմ:

- Ոստիկանների ասած՝ «ջակի-ջուկի սանրվածքները տարածվա՞ծ են դպրոցահասակների, երիտասարդների շրջանում: Շատե՞րն են խնդրում, որ մազերի նման կտրվածք անեք:

- Այդքան էլ ոչ: Դեռահասներն ավելի շատ են ուզում, իսկ երեխաների մազերը հիմնականում ծնողներն ինչպես ասում են, այնպես էլ լինում է:

Ավելի ուշ զրուցեցինք Ստեփանակերտում գործող մեկ այլ գեղեցկության սրահի տնօրենի հետ, որը նույնպես հաստատեց, որ ոստիկանները այցելել են, պահանջել զերծ մնալ աբստրակտ սանրվածքներ անելուց: Բայց ահա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը կտրականապես հերքեց, թե ոստիկաններն իրենց առջեւ նման խնդիր են դրել: «Բացարձակապես հերյուրանք է, ոստիկանությունը նման գործողություններ չի կատարում, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած՝ իբր Ղարաբաղը լցվում է եսիմինչ բնույթի սեռական կողմնորոշում ունեցող մարդկանցով, ապա դա ինձ թվում է, բացարձակ ապատեղեկատվություն է: Ղարաբաղցին 50 կիլոմետր հեռավորության վրա դիրքեր է պահում, այդպիսի երեւույթ չկա, այդպիսի բան չկա Ղարաբաղում, բացառվում է»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ գեղեցկության սրահից հաստատել են այդ տեղեկությունները, Ֆելիքս Հարությունյանն արձագանքեց. «Ես չգիտեմ ով է հաստատել կամ ինչպես է հաստատել, ինչ հանգամանքներից ելնելով է նման տեղեկություններ տարածում, բայց համենայնդեպս, ես նորից եմ հայտարարում, ղարաբաղցին այսօրվա դրությամբ 50 կիլոմետր հեռավորության վրա սահման է պաշտպանում, նման երեւույթ Ղարաբաղում չկա եւ այդպիսի վտանգ էլ չկա, որ կարող է լինեն մարդիկ, որոնք սեռական կողմնորոշում կարող է փոխեն եւ այլն, եւ այլն: Նման երեւույթ չկա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30482 դիտում

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան

Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով

ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան

Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար

Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան

Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար

Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են