Զինվորական, ազատամարտիկ հայրը ապրիլի 1-ից հետո առաջին գծում եղած որդուն չի գտնում

07/04/2016 schedule22:48

Շարունակում ենք ներկայացնել այն զինվորների տվյալները, որոնց վերաբերյալ նրանց հարազատները տեղեկություններ չունեն: Նրանցից մեկն էլ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ Արգիշտի Գաբոյանն է:

Արգիշտին, ինչպես նույն գյուղից Մոնթե Եղոյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո անցել է ԼՂՀ-ում զինվորական ծառայության: Նա կոչումով կապիտան է, վաշտի հրամանատար:

«Քելբաջարի զորամասում է եղել, ապրիլի 1-ի դեպքերը համընկել են իր հերթափոխի հետ: Նրան տեղափոխել են Մատաղիսի դիրքերը ու հայրը, որը Քելբաջարում պայմանագրային զինծառայող է, դասակի հրամանատար, նրանից որեւէ տեղեկություն չունի: Գիտենք, որ ապրիլի 1-ի գիշերվանից սկսված ռազմական գործողությունների ժամանակ առաջին գծում է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը:

Նա ընդգծեց, որ Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը 1988-ից մասնակցել է արցախյան ազատամարտին, ավագ լեյտենանտ է, վերջերս պայմանագրային ծառայության էր անցել: «Հայրը հիմա այնտեղ է, բայց տղային չի գտել: Մինչեւ երեխային չգտնի, նա հետ չի գա»,- ասաց Չոբանյանը:

Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան է, ամուսնացած չէ, ունի քույր եւ եղբայր:

Տպել
7330 դիտում

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները