Հերթական անգամ Գիքորի կեցվածքով գնում են բազազ Արտեմից ապտակ ստանալու. քաղաքագետ

12/04/2016 schedule13:50

Հովիկ Աբրահամյանին Մոսկվա ուղարկելու որոշումը նվաստացնում է Հայաստանի Հանրապետությունը: Մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ընդգծելով, որ ինքը որպես ՀՀ քաղաքացի խիստ վրդովված է այդ որոշման կապակցությամբ՝ Մեհրաբյանն ասաց.

«Դա հակասում է ՀՀ իշխանությունների կողմից մինչ այդ արտահայտված այն դիրքորոշումներին, որ նախ, մեր այսպես ասած դաշնակիցները պաշտպանում են ագրեսիա իրականացրած մեր հակառակորդին, երկրորդ՝ որ դա տեղի է ունենում մեր այսպես կոչված ռազմավարական դաշնակցի տրամադրած զենքով: Այսինքն հայկական կողմի դեմարշը պետք է ոչ թե դադարեցվեր, այլ շարունակվեր ԵՏՄ նիստին չմասնակցելով: Բայց մենք հերթական անգամ տեսնում ենք Գիքորի կեցվածք, որը գնում է բազազ Արտեմի մոտ հերթական ապտակն ուտելու: Ուրիշ ոչ մի բան»:

Մեր հարցին՝ հնարավոր չէ՞, որ իշխանությունները որոշել են ԵՏՄ նիստն օգտագործելով շարունակել Ռուսաստանի պահվածքը քննադատել, Մեհրաբյանը հակադարձեց.

«Հովիկ Աբրահամյանը բոլոր հնարավորություններն ուներ այդ քննադատությունն այստեղ հնչեցնելու եւ Մոսկվա չգնալու: Թող հետաձգեին ԵՏՄ նիստը»:

Հիշեցնենք, որ ԵՏՄ նիստը, որ պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին Երեւանում՝ Արցախում տեղի ունեցած զարգացումների ֆոնին Ղազախստանի միջնորդությամբ տեղափոխվեց Մոսկվա: ՀՀ կառավարությունը մինչ այժմ չէր պատասխանել՝ արդյոք Հովիկ Աբրահամյանը պատրաստվո՞ւմ է մասնակցել այդ նիստին, թե՞ ոչ: 

Տպել
4102 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը հայր ու որդի են

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Համալասարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան

Մենք պետք է մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով․ Սուրեն Պապիկյան

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Արմավիր քաղաքում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվել․ նպատակ ունեն քաղաքում երկրորդ զբոսայգին հիմնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը վաղ առավոտից են բահերով զինված

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներ