Բունդեսթագի փոխնախագահի սենսացիոն բացահայտումը Վիեննայի հանդիպումից.ինչ թղթի մասին է խոսքը

25/05/2016 schedule09:40

Երեկ Երեւանում Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը սենսացիոն հայտարարություն է արել:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ, համաձայն պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների խորհրդարանների փոխնախագահները անդրադարձել են նաեւ ապրիլյան պատերազմին:

«ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Էդելգարդ Բուլմահնը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա եւ կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ո՞րն է այստեղ սենսացիան: Սենսացիան այն է, որ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան խոսում է ինչ-որ թղթի մասին, որի վրա ամփոփված են ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք կամ այդպես էլ կմնան թղթի վրա, կամ կյանքի կկոչվեն:

Ու քանի որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների մասնակցությամբ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում է ասվել, ապա կարող ենք հասկանալ, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում Բունդեսթագի փոխնախագահը:

Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր. «Համանախագահները պնդել են 1994 եւ 1995թթ. հրադադարի հաստատման եւ դրա ամրապնդման շուրջ համաձայնագրերի կատարումը։ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շուտափույթ ավարտել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման շուրջ։

Եվ, վերջապես, նրանք պայմանավորվել են շարունակել անհետ կորածների մասին տվյալների փոխանակումը` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո»: Սրանք են այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Վիեննայում: Մինչ այժմ բոլոր տեսակի հաղորդագրություններից տպավորություն էր ստեղծվում, թե այս պայմանավորվածությունները բանավոր են կայացվել, ինչն, իհարկե, տարակուսելի էր, ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալու: Հիմա Բունդեսթագի փոխնախագահը խոսում է փաստաթղթի մասին, որն էլ հիմք է հանդիսացել վերոնշյալ պայմանավորվածությունների համար: Հիշեցենք, որ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեր զրույցում հայտնել էր. «Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին»:

Դեռեւս մինչ Վիեննայի հանդիպումը կարծիք էինք հայտնել, որ հնարավոր է՝ խոսքը այն փաստաթղթի մասին է, որ կդրվի Վիեննայի հանդիպման սեղանին եւ հաջողության դեպքում հնարավոր է նաեւ ստորագրվի:

Իհարկե, մինչեւ երեկվա տեղեկատվությունը ոչ միայն խոսակցություն չկար Վիեննայում որեւէ փաստաթղթի ստորագրման մասին, այլեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակներում ակնարկ անգամ չկար, որ նման փաստաթուղթ առհասարակ գոյություն է ունեցել:

Մյուս կողմից, սակայն, որ գոյություն ունեին մանրամասներ, որոնց մասին համաձայնություն էր ձեռք բերվել չբարձրաձայնելու, պարզ դարձավ օդանավում Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցից, որտեղ նա հայտարարելով, որ ինքը եւ իր գործընկերները բավարարված են Վիեննայի հանդիպման արդյունքներով, ավելացրեց. «Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, ելնելով մի քանի հանգամանքներից»:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում պարզվեց, որ Վիեննայի հանդիպման արդյունքներով բոլորն են բավարարված. մի շարք երկրների արտաքին գերատեսչություններ ողջույնի հայտարարություններ արեցին այդ առիթով, տարբեր գործիչներ իրենց գոհունակությունը հայտնեցին: Նախօրեին էլ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին Սերժ Սարգսյանին ոչ ավելի, ոչ պակաս`շնորհավորել է այս առիթով:

«Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նախ շնորհավորել է ՀՀ Նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված կարեւոր քայլի կապակցությամբ: Քրիստիան Վիգենինը նշել է, որ տեւական խաղաղության հասնելու համար դեռեւս անհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել»,- ասվում է ՀՀ նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ:

Մի քանի հարցերի շուրջ բանավոր պայմանավորվածությունը մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ շնորհավորանքի արժանի կարեւոր քայլ համարել, առավել եւս՝ դա անհնար է, երբ կողմերից մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է` քաղաքական, ռազմական եւ դիվանագիտական իր «ուրույն» ոճով: Այլ բան է, սակայն, եթե այդ պայմանավորվածությունները ամփոփված են փաստաթղթում, որի տակ դրված է պետության ներկայացուցչի ստորագրություն, ինչը Ադրբեջանի պարագայում թեեւ ոչ ամբողջությամբ, բայց այնուամենայնիվ որոշակի վստահություն ներշնչում է: Իսկ որ ամենակարեւորն է, Վիեննայի հանդիպումից հետո իրենց հեռախոսազրույցում Ղարաբաղյան հակամարտության թեմային այլեւ չեն անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ապրիլյան պատերազմից հետո չկար մի հեռախոսազրույց, որի ժամանակ Լավրովն ու Քերին չանդրադառնային Ղարաբաղի հարցին, իսկ նրանք  հեռախոսով խոսում են եթե ոչ օրումեջ, ապա, առնվազն, երեք-չորս օրը մեկ: Լավրովը եւ Քերին փաստորեն հարցը գոնե այս փուլում փակված են համարում, ինչի համար նույնպես լուրջ հիմք պետք է ունենային:    

Մայիսի 20-ին Սերժ Սարգսյանին, հաջորդ օրը`մայիսի 21-ին, Իլհամ Ալիեւին է զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Երկու հեռախոսազրույցի հիմնական թեման եղել են ԼՂ հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրները:

«Երկուստեք կարեւորվել է Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը»,- ասված է ՀՀ նախագահի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ: ԱՄՆ փոխնախագահի այս զանգը ավելի շատ «կոնտռոլնի  կրակոցի» է նման, ցույց տալու, որ ԱՄՆ վարչակազմը կարեւորում է Վիեննայի պայմանավորվածությունների իրականացումը:

Ռուսաստանը դեռեւս ամենաբարձր մակարդակով նման մեսիջ չի ուղարկել, սակայն կարծում ենք՝ առաջիկայում տարբեր առիթներ կլինեն, եւ ՌԴ նախագահը  Սարգսյանի եւ Ալիեւի հետ tet a tet հանդիպումների ժամանակ կանդրադառնա խնդրին: Սերժ Սարգսյանն, օրինակ, մայիսի 31-ին ըստ ամենայնի մեկնելու է Աստանա, որտեղ նախատեսվում է ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հերթական հանդիպումը եւ անպայման Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույց կունենա:

Ալիեւի եւ Պուտինի առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ Բաքվում, որտեղ պլանավորվում է Ադրբեջանի, Իրանի եւ ՌԴ-ի նախագահների հանդիպումը: Չորսօրյա պատերազմում արձանագրված մի շարք իրողություններն ու օդում կախված հարցերը հուշում են, որ Պուտինի «կոնտռոլնի կրակոցը» նույնպես կլինի հօգուտ նրա, որ Վիեննայի պայմանավորվածությունները չմնան թղթի վրա եւ կյանքի կոչվեն:

Տպել
6527 դիտում

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել