ԸՕ-ն ընդունվեց. ընդդիմությունը կրկին ձախողվեց, իշխանությունը կրկին իմիտացիա ստեղծեց

26/05/2016 schedule09:30

Երեկ խորհրդարանում երրորդ ընթերցմամբ քվեարկությամբ ավարտվեց  նոր Ընտրական օրենսգրքի ոդիսականը. 102 «կողմ», 17 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայներով այն ընդունվեց եւ ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունիսի 1-ից:

Նոր ԸՕ ընդունելու անհրաժեշտություն առաջացավ Սահմանադրության փոփոխությունից հետո: Ճանապարհը, որով անցավ նախագիծը, այնքան էլ հարթ չէր: Ինչպես Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, ԸՕ-ի դեպքում էլ Սերժ Սարգսյանն ու իշխող կուսակցությունը նպատակ էին դրել քաղաքական ուժերի եւ հանրության մաքսիմում աջակցությունը ստանալ: Սակայն այս անգամ նույնպես, ինչպես ասում են`ցանկանում էին անել ավելի լավ, ստացվեց`ինչպես միշտ: Ընդ որում, թե՛ իշխանության մոտ ստացվեց ինչպես միշտ, որը փորձում էր իսկապես լայն եւ անկեղծ աջակցություն ստանալ, եւ թե՛ ընդդիմադիր որոշ ուժերի մոտ ստացվեց` ինչպես միշտ, որոնք փորձում էին ԸՕ շուրջ  պրոցեսները վերածել քաղաքական լուրջ գործընթացների, ընդհուպ մինչեւ իշխանափոխության:

Ընդդիմադիր ուժերը հերթական անգամ ձախողվեցին, իշխանությանը հերթական անգամ լայն աջակցության փոխարեն լայն աջակցության իմիտացիա բաժին հասավ, իսկ հանրությունը մեծ հաշվով անտարբեր էր նոր ԸՕ նկատմամբ, որովհետեւ շատ լավ գիտի, որ Հայաստանում ընտրությունների պրոբլեմը օրենքների մեջ չէ:  

Հիշեցնենք, որ ԸՕ նախագիծը հայ ընտրողին ինչպես նաեւ քաղաքական ուժերին եւ շահագրգիռ ՀԿ-ներին հասանելի դարձավ մարտի սկզբին, միայն այն բանից հետո, երբ տեղադրվեց Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կայքում: Մինչ այդ, նախագիծը մշակող աշխատանքային խումբը գաղտնի էր պահում այն, եւ միայն բարձրացված աղմուկից հետո` թե ինչու պետք է ՀՀ քաղաքացին իր ԸՕ նախագծին ծանոթանա անգլերեն տարբերակով եւ Վենետիկի հանձնաժողովի միջոցով, շատ արագ կառավարության կայքում տեղադրվեց նաեւ հայերենը: Այդ ժամանակ այն արդեն ընդգրկված էր կառավարության նիստում (մարտի 3-ի) եւ դրական եզրակացություն ստանալով՝ մտավ ԱԺ: Տեղի ունեցան երկար եւ մանրակրկիտ քննարկումներ պետաիրավական հանձնաժողովում, լսումներ ԱԺ նիստերի դահլիճում: 

Եղան բաց ու փակ քննարկումներ, քննարկումներ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր սոցիալական խմբերի, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ...  Քիչ էր մնում ԸՕ նախագիծը քննարկվեր մշակույթի գործիչների հետ, Գիտությունների ազգային ակադեմիայում, թեեւ որ խորանանք, կպարզվի, որ դա էլ է եղել: Այնուհետեւ «սպիտակ կոստյումով» ասպարեզ մտավ 4+4+4 ձեւաչափը, որը հավակնում էր դառնալ ԸՕ-ին լայն աջակցությամբ շնորհելու կենտրոնական գործընթացը:

Դրա համար ընդդիմադիր քաղաքական ուժը, որն այս մտահղացման հեղինակն ու կատարողն էր, շրջանառության մեջ դրեց ԸՕ նախագծի շուրջ կոնսենսուս ձեւավորելու եւ 4+4+4 ձեւաչափով քննարկումների ժամանակ այն կոնսենսուսով ընդունելու գաղափարը: Էությունը հետեւյալն էր, 4+4+4-ն իր մեջ ամփոփում է հանրության բոլոր շահագրգիռ շերտերը` ընդդիմություն, իշխանություն, հասարակական սեկտոր, եւ եթե քննարկումների ժամանակ նախագծի հեղինակներն ընդունեն առաջարկություններն այն չափով, որ չափով դա կբավարարի մյուսներին, արդյունքում նախագիծը այս ձեւաչափում կոնսենսուսով կհաստատվի, ինչն էլ կնշանակի, որ այն վայելում է հանրային եւ քաղաքական լայն աջակցություն: Ու թեեւ այս մոտեցումն ուներ վիճելի հիմնավորումներ, իշխանությունները չմերժեցին եւ մի փոքր խեղաթյուրված ձեւաչափով այնուամենայնիվ մտան նաեւ այս քննարկումների մեջ, որոնք երբեմն տեւում էին 5-6 ժամ, կազմակերպվում էին հանգստյան օրերին եւ այլն:

Մասնակիցները լուրջ դեմքերով խոսում էին ԸՕ նախագծի տարբեր կետերի եւ ընտրական գործընթացը կազմակերպելու տարբեր նրբությունների մասին, բայց դե բոլորն էլ հասկանում էին, որ ընդդիմությունը գործընթացը փորձում է վարել այնպես, որ հնարավոր լինի հարմար պահի  այն ծառայեցնել իշխանությանն անվստահություն հայտնելու նպատակին: Իշխանությունն էլ ամենայն համբերատարությամբ ներքաշվել էր խաղի մեջ ավելի շատ ամեն ինչ վերահսկողության տակ պահելու համար: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ամենաանսպասելի պահին եւ ամենաանսպասելի ձեւով ընդդիմությունը, կամ տվյալ դեպքում ավելի ճիշտ է ասել, իշխանության մի թեւը, որը սերտորեն համագործակցում է ընդդիմադիր մի քանի ուժերի հետ, ստացավ այդքան սպասված շանսը ԸՕ-ի հիմքի վրա իշխանության մյուս թեւին ջախջախիչ հարված հասցնելու համար: Դա ապրիլյան պատերազմից հետո ԱԺ երկրորդ քառօրյայի ժամանակ էր, երբ ԸՕ նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեր եւ հստակ ծրագիր էր մշակվել՝ տապալել այդ քվեարկությունը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Գուցե եւ ծրագիրը հաջողությամբ պսակվեր, եթե դրա հեղինակները ազարտի մեջ չընկնեին եւ նախորդ օրը չտապալեին մեկ այլ օրենքի`«Հրազդան ցեմենտի» քվեարկությունը: Հնարավոր է նաեւ, որ դա փորձարկում էր ընդամենը, սակայն սխալ ընտրված փորձարկում էր, քանի որ իշխանության զգոնությունը մաքսիմում բարձրացրեց, ինչի շնորհիվ իշխանությունը մազապուրծ եղավ իր դեմ կազմակերպված քաղաքական դավադրությունից:  

Երեկ, սակայն, պարզվեց, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ, եւ ինչպես ընդդիմադիր նշված ուժերը, այնպես էլ իշխանությունները պատրաստ են քաղաքական օրակարգի հիմքում պահպանել ԸՕ շուրջ կոնսենսուս ձեւավորելու թեման: Մինչեւ երրորդ ընթերցմամբ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ կոնսենսուս չստացվեց ձեւավորել, ինչին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ միշտ էլ պատրաստ են լավ առաջարկության դեպքում ԸՕ-ում փոփոխություններ անել: Զուրաբյանը հույս հայտնեց, որ կշարունակվեն աշխատանքները կոնսենսուսի բարձրացման ուղղությամբ: Այսինքն դուռը կիսաբաց մնաց:

Այս ամբողջ պատմության մեջ պետք է արժանին մատուցել Դավիթ Հարությունյանին, որը հանուն իրենց առաջ դրված խնդրի`այն է, նոր ԸՕ-ն ապահովել հանրային լայն աջակցությամբ, գիշեր ցերեկ մեծ համբերատարությամբ խոսում էր Ընտրական օրենսգրքի մասին, բացատրություններ ու պարզաբանումներ  էր տալիս ամենքին եւ յուրաքանչյուրին, երբեմն պարզապես  ժամեր շարունակ առանց դադարի խոսելով:

Տպել
3812 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ