Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն. Տրամաբանական մեկնարկ

15/06/2016 schedule14:48

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1-ին տուրը. մեծ հաշվով այն ավելի շատ հիասթափեցրեց մարզասերներին հատկապես ոչ բարձրակարգ հանդիպումների քանակով, գոլերի սակավությամբ, տակտիկական նոր մտահղացումների բացակայության հետեւանքով:Բայց նման իրավիճակի համար լրջագույն պատճառներ կան եւ ինչ-որ տեղ նաեւ տրամաբանական էր, որ առաջին տուրում թիմերը չեն ցանկանալու ցուցադրել իրենց ամբողջ պոտենցիալը: Ընդհանրապես նման խաղացանկով մրցաշարերում (երբ խմբերից կարող են դուրս գալ 3 թիմեր) առաջին տուրում հիմնական խնդիրը չպարտվելն է:

Գումարած նաեւ մեկնարկի հետ կապված լարվածությունը, եւ կստացվի, որ «Եվրո 2016»-ը հենց նման խաղերով էլ պետք է մեկնարկեր: Կարծում եմ ամեն ինչ փոխվելու է արդեն 2-րդ տուրում. թիմերը արդեն պայքարելու են ոչ թե չպարտվելու, այլ հաղթանակի համար, եւ սա ամբողջապես կփոխի խաղերի սցենարը, թեեւ մեծ սպասումներ չպետք է լինի այս Եվրոյից մի պարզ պատճառով. եվրոպական համընդհանուր գլոբալիզացիան իր հսկայական ազդեցություն  է թողել արդեն նաեւ ֆուտբոլի վրա, եւ ազգային հավաքականների միջեւ մրցաշարերը այլեւս չունեն այն փայլն ու որակը, որը նախկինում կար:

Եթե Աշխարհի առաջնություններում Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի երկրները իրենց ազգային առանձնահատկություններով յուրահատուկ «համ ու հոտ» են հաղորդում մրցաշարին, ապա Եվրոպայի առաջնությունները գնալով զրկվում են ազգային հավաքականների մակարդակով անցկացվող մրցաշարերի այս կարեւոր բաղադրիչից: Եվրոպական հավաքականները իրենց խաղային ձեռագրով, ֆուտբոլ խաղի կառուցվածքով ավելի ու ավելի են նմանվում  իրար, ինչի հետեւանքով նրանց միջեւ հանդիպումները դառնում են անհետաքրքիր:

Իհարկե, «Եվրո 2016»-ի առաջին տուրից հետո էլ կարելի է որոշակի հետեւություններ անել. հսկայական համակրանք վաստակեց Իսլանդիան՝ ֆուտբոլի նկատմամբ իր վերաբերմունքով, համակրելի ֆուտբոլ ցուցադրեց Խորվաթիան, բավական լավ թիմեր ունեն Ուկրաինան, Լեհաստանը, միակ թիմը, որը ցուցադրեց տակտիկապես բավական գրագետ ֆուտբոլ՝ Իտալիան է, երիտասարդ, ամբիցիոզ թիմ է Անգլիան, հսկայական պոտենցիալ ունի Ֆրանսիան, դե Գերմանիան էլ մնում է Գերմանիա: Հիասթափեցրին առաջին հերթին Թուրքիան, Հյուսիսային Իռլանդիան, Իսպանիան էլ նմանվում է ծերունու, որը չի կարողանում ընկալել, որ արդեն բավական մեծ է երիտասարդների, նոր սերնդի հետ մրցման մտնելու համար:

Ամեն դեպքում ամեն ինչ կարող է փոխվել, առավել եւս պարզություն կմտնի 2-րդ տուրի խաղերի ընթացքում: Բայց ֆուտբոլում կան մի քանի բաղադրիչներ,առանց որոնց չեն լինում մեծ հաղթանակներ, մրցանակներ: Մի առիթով Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին խնդրել էին համեմատել «Ատլետիկոն» եւ «Բարսելոնան»: «Տարբերությունը այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 300-400 միլիոն եվրո», - պատասխանել էր Սիմեոնեն՝ ի նկատի ունենալով ֆինանսական այն ահռելի անդունդը, որը կա այս 2 թիմերի միջեւ եւ որը չի թույլ տալիս «Ատլետիկոյին» ի վերջո մեծ մրցանակներ նվաճել: Համաշխարհային ֆուտբոլը, ակումբային, թե ազգային հավաքականների մակարդակով ուղղակի կախվածություն ունի ֆինանսներից, եւ ուժեղ ֆուտբոլիստները բարձր արժեք ունեն:

Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի մեկնարկից առաջ ներկայացնեմ «Եվրո 2016»-ի բոլոր թիմերի կազմերում ընդգրկված 23 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքները, 1 ֆուտբոլիստի միջին գինը, նաեւ՝ հավաքականների միջին տարիքը, որը նույնպես ֆուտբոլի կարեւոր գործոններից է: Աղյուսակում թիմերի անուններից հետո նշված է «Եվրո 2016»-ում հայտավորված 23 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը եւ 1 ֆուտբոլիստի միջին տրանսֆերային արժեքը՝ եվրոյով:   

«Եվրո 2016»-ի մասնակից թիմերի «արժեքները»

                       արժեք          միջին արժեք 

  1. Իսպանիա                  592                  25,7        
  2. Գերմանիա                580                  25,2        
  3. Ֆրանսիա                   487                  21,2        
  4. Անգլիա                      477                  20,7        
  5. Բելգիա                       468                  20,3        
  6. Պորտուգալիա           353                  15,4        
  7. Խորվաթիա                288                  12,5        
  8. Իտալիա                     263                  11,5        
  9. Լեհաստան                233                  10,1        
  10. Թուրքիա                    182                  7,9          
  11. Շվեյցարիա                174                  7,6          
  12. Ուելս                         170                  7,4          
  13. Ռուսաստան             136                  5,9          
  14. Ավստրիա                  132                  5,8          
  15. Ուկրաինա                 123                  5,4          
  16. Շվեդիա                      94                    4,1          
  17. Իռլանդիա                  87                    3,8          
  18. Սլովակիա                 84                    3,7          
  19. Չեխիա                       66                    2,9          
  20. Ռումինիա                 55                    2,4          
  21. Ալբանիա                   46                    2,1          
  22. Իսլանդիա                  45                    2             
  23. Հս. Իռլանդիա            38                    1,7          
  24. Հունգարիա                25                    1,1      

9 թիմերի ֆուտբոլիստների ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 200 միլիոնը եւ այս թիմերն են հիմնականում համարվում ֆավորիտներ իրենց խմբերում: Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել մի նրբություն. 3 հավաքականների՝ Պորտուգալիայի, Ուելսի եւ Լեհաստանի կազմերում հանդես են գալիս բարձր արժեք ունեցող 1-ական ֆուտբոլիստներ՝ համապատասխանաբար Կրիշտիանու Ռոնալդուն (շուկայական արժեքը՝ 110 միլիոն եվրո) եւ Գարեթ Բեյլը (80), Ռոբերտ Լեւանդովսկին (75), եւ եթե այս ֆուտբոլիստները ցույց չեն տալիս իրենց «արժեքներին» համապատասխան խաղ, ապա այս թիմերը դուրս են մնում «թանկարժեք, ուժեղ» հավաքականների ցուցակից:

Հիմա փորձենք թիմերին համեմատել այն չափանիշով, ինչը նշել է Սիմեոնեն, եւ կստացվի օրինակ, որ Ֆրանսիայի եւ Ռումինիայի միջեւ «տարբերությունը այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 422 միլիոն եվրո», ինչը եւ չէր կարող չապահովել Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը նրանց միջեւ հանդիպման ժամանակ, թեեւ ռումինացիները պայքարեցին մինչեւ վերջ: Նման տրամաբանությամբ կարելի է շարունակել այլ օրինակներ եւս, եւ եթե սրան գումարենք ֆուտբոլի մեկ այլ կարեւոր բաղադրիչը՝ մարզչի գործոնը, ապա կարելի է մոդելավորել առաջիկա մրցաշարի ընթացքը:

Բնականաբար, մարզիչները նույնպես իրենց «գներն» ունեն, բայց հետաքրքիր է, որ այս «Եվրոյին» մասնակցող հավաքականները գլխավորում են համաշխարհային մարզչական հիերարխիայում ոչ թոփ տեղեր գրավող մարզիչներ, բացառությամբ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի, որը Եվրոպայի առաջնության ավարտից հետո գլխավորելու է Լոնդոնի «Չելսին»: Իհարկե, այստեղ կարելի է վիճել, բայց «Եվրո 2016»-ի մասնակիցներից ամենաբարձր աշխատավարձ ստացող Անգլիայի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի անունը չկա աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակում անգամ: 

Տպել
1920 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ