Ֆրանցիսկոս պապը «հուսախաբ» արեց միջազգային մամուլին

25/06/2016 schedule13:10

Միջազգային լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն, Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցի կուլմինացիան պետք է լիներ այսօր կայանալիք այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ, ըստ բազմաթիվ կանխատեսումների, Ֆրանցիսկոս պապը չպետք է կրկներ անցյալ տարվա իր խոսքը եւ 1915 թվականի մասին խոսելիս չպետք է արտասաներ ցեղասպանություն բառը: Այս մասին վերջին երկու օրերին գրել են այնպիսի հեղինակավոր թերթեր, ինչպես «Guardian»-ը, «Independent»-ը «Wall street journal»-ը, «Ռոյթերզ» գործակալությունը: 

Նման կանխատեսումների հիմք էր հանդիսացել այն, որ այցից առաջ Պապի ուղերձում եւ Վատիկանի տարածած պաշտոնական հաղորդագրություններում ցեղասպանություն բառը բացակայում էր: Օրինակ, այցի պաշտոնական ժամանակացույցում Ծիծեռնակաբերդ այցելությունը նշվել էր որպես «այցելություն զանգվածային կոտորածների հուշարձան»: Նախորդ շաբաթ բրիֆինգում բազմաթիվ լրագրողներ Պապի խոսնակին` Ֆեդերիկո Լոմբարդիին, հարց են ուղղել` այս ամենը նահանջ չէ՞ անցյալ տարվա հայտարարությունից, ինչը խոսնակը հերքել է: «Ի՞նչ կարիք կա պահանջել օգտագործել ցեղասպանություն բառն ու բոլոր հարցերի ժամանակ անդրադառնալ դրան»,-ասել է նա եւ նշել, որ ոչ ոք չի ժխտում տեղի ունեցած կոտորածը, բայց Վատիկանը չի ցանկանում դառնալ քաղաքական եւ գաղափարական քննարկումների հարթակ: Միջազգային լրատվամիջոցների վերլուծությամբ Պապը այս այցի ժամանակ պետք է խուսափեր ցեղասպանություն բառն արտասանել, քանի որ անցյալ տարի ապրիլի 12-ի պատարագում հնչեցրած նրա գնահատականից հետո 10 ամսով խզվեցին Վատիկանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները եւ մեծ ջանքեր պահանջվեցին դրանք վերականգնելու համար:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ  Էրդողանն էլ Պապին հրապարակայնորեն քննադատեց այդ քայլի համար եւ խորհուրդ տվեց երկրորդ անգամ նույն սխալը թույլ չտալ: Դժվար է ասել՝ արդյոք Ծիծեռնակաբերդում Ֆրանցիսկոս պապը պատրաստվում էր կրկնել իր անցյալ տարվա հայտարարությունը, թե ոչ, սակայն նա դա արեց երեկ Նախագահական նստավայրում իր ելույթի ժամանակ, (այսօր առավոտյան Ֆրանցիսկոս պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ որեւէ հայտարարություն չարեց, միայն գրառում կատարեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում): Ընդ որում ելույթի նախնական տարբերակում նման բան նախատեսված չէր:

Պապի այցը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներին նախապես ուղարկվել էր նրա ելույթի տեքստը, որի հետեւյալ հատվածը Պապը այլ կերպ ընթերցեց, Մեծ Եղեռնի փոխարեն ասելով`«Ցեղասպանություն».

«(...) Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին եւ որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական եւ կրոնական մոլորեցնող շարժառիթներով եւ որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչեւ իսկ ամբողջ ժողովուրդներ»: 

Դատելով Պապի խոսնակի անցյալ շաբաթ բրիֆինգի ժամանակ արած հայտարարություններից, Վատիկանի պաշտոնական հաղորդագրություններից, Պապի այցին ընդառաջ ուղերձից եւ ելույթի նախնական տեքստից, ակնհայտ է, որ իսկապես մտադրություն է եղել դիվանագիտական նկատառումներով խուսափել նախորդ տարվա հայտարարությունը կրկնելուց: Ֆրանցիսկոս պապը, սակայն, հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ոչ թե դիվանագետ է, այլ հոգեւոր առաջնորդ, որի գործողությունները առաջնորդվում են առաջին հերթին իր խղճին եւ սրտին լսելով: Թե ինչ հետեւանքներ կունենա նրա հայտարարությունն այս անգամ, ցույց կտա ժամանակը, թեեւ սպասել, որ Թուրքիայի արձագանքն ավելի մեղմ կլինի,  չարժե:

Կարծիքներ կան, որ Ֆրանցիսկոս Պապն այլ անակնկալներ նույնպես կարող է մատուցել Հայաստանյան այցի ժամանակ: Մասնավորապես «The Wall street journal»-ի կանխատեսմամբ Պապն, օրինակ, կարող է Խոր Վիրապում գտնվելու ընթացքում չբավարարվել դեպի Թուրքիայի կողմ խաղաղության աղավնիներ բաց թողնելով, ինչպես նախատեսված է այցի ծրագրով, այլ անձամբ գնալ հասնել սահմանին, որը բաժանում է Հայաստանն ու Թուրքիան եւ արդեն տասնամյակներ փակ է: Ըստ թերթի, նման իմպրովիզացիան բնորոշ է Պապին եւ բացի այդ, կհաստատի վիզուալ այն տպավորությունը, որ նրա այցի բուն նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումն է:

Երեք հայ կաթողիկոսներին տրված խոստումը

Սերժ Սարգսյանը 2014 թվականին Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում Պապին հրավիրել էր 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այցելել Հայաստան:

2015-ին, սակայն, ոչ թե Պապը եկավ Հայաստան, այլ Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր ղեկավարությունը մեկնեց Վատիկան, որտեղ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտնի պատարագը մատուցվեց Պապի կողմից: Ինքը` Պապը, Հայաստան գալու մասին խոսել էր 2014 թվականի ասուլիսներից մեկի ժամանակ, ասելով, որ երեք Հայ կաթողիկոսներին (Ամենայն Հայոց, Մեծի Տանն Կիլիկիո, եւ Հայ Կաթողիկե եղեկեցու կաթողիկոսների մասին է խոսքը) խոստացել է, որ կայցելի Հայաստան, թեեւ չգիտի՝ հնարավոր է դա իրականացնել, թե ոչ:  Ինչպես դեռեւս այս տարվա հունվարին էինք տեղեկացրել, Պապի 2016 թվականի ժամանակացույցում արված փոփոխությունների արդյունքում հնարավորություն էր առաջացել երկու հավելյալ այց կատարել, որոնցից մեկը, փաստորեն, օգտագործվել է երեք հայ կաթողիկոսներին տրված խոստումն ի վերջո կյանքի կոչելու եւ Հայաստան այցելելու համար:

Իրականում, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, ակնհայտ է, որ Պապի որոշումը՝ այցելել Հայաստան, շատ ավելի խորը պատճառներ ունի, քան երեք հայ կաթողիկոսներին տրված խոստումն ու Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելը: Ֆրանցիսկոս պապը, որն ինքն իրեն կոչում է խաղաղության սուրհանդակ եւ այդպես էլ ընկալվում է աշխարհի միլիոնավոր մարդկանց կողմից, հատուկ ուշադրության կենտրոնում է պահում վերջին տարիներին մահմեդական երկրներում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքները, չարչարանքներն ու հետապնդումները, որոնք մարդկային կյանքեր են արժենում: Երբեմն նա իր ելույթներում կատարվողը գնահատում է նաեւ որպես ցեղասպանության տեսակ: Եվ չի բացառվում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ընկալվող իր այս այցը Պապը նպատակ ունի ծառայեցնել քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ մեր օրերում առաջացած խնդիրների լուծմանը եւ մեծ հաշտեցման ուղերձի հիմք դարձնել: Դեռեւս Վատիկանից այցին ընդառաջ Հայաստանի ժողովրդին ուղղած իր խոսքում նա ասում է.  «Որպես Ավետարանի ծառա եւ խաղաղության սուրհանդակ` ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին եւ միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում»: Խոսքը առաջին հերթին այն հաշտության արահետի մասին է, որով պետք է գնան Հայաստանն ու Թուրքիան, նաեւ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Պապը անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ 1915 թվականի իրադարձությունները անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Եվ եթե այսօր 100 տարի անց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն իրականացնողն ու «զոհը» հաշտվեն, դա իսկապես շատ լուրջ ուղերձ կլինի աշխարհի բոլոր մահմեդականներին եւ քրիստոնյաներին: Իսկ թե Պապի այցը մեր երկիր ինչ նշանակություն ունի Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, թերեւս ավելորդ է ընդգծել: 

Սպիտակ «Ռենոն» ընդդեմ սեւ «Բենթլիի»

Երեկվանից լայն  քննարկման առարկա դարձավ այն, թե այցի ընթացքում ինչ մեքենայով է շրջում Ֆրանցիսկոս պապը: Նա ընտրել էր ամենահասարակ եւ էժան «Ռենո» մակնիշի սպիտակ ավտոմեքենա, որի անմիջապես հետեւից թարսի պես գնում էր Գարեգին Երկրորդի բարձր դասի, թանկարժեք սեւ «Մերսեդեսը»: Քաղաքացիների աչքից, իհարկե, այս կոնտրաստը չվրիպեց եւ լայն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում: Մարդիկ հիմնականում հույս էին հայտնում, որ Հայ հոգեւոր առաջնորդները կամաչեն Հռոմի պապի համեստությունից եւ կվերանայեն սեփական շվայտ կենցաղն ու ճոխ ապրելակերպը, ինչը ոչ միայն հոգեւորականին սազական չէ, այլեւ Հայաստանի նման աղքատ երկրում ապրող իրենց հոտին ուղղված ծայրահեղ արհամարհանքի եւ անարգանքի դրսեւորում է:

Տպել
11165 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին