Ջիվան Ավետիսյան.«Վերջին բնակիչը» մարդու մասին է,ով եզրագծում է, սակայն փորձում է մարդ մնալ

13/07/2016 schedule13:18

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան: Ցուցադրությունը տեղի ունեցավ երեկ՝ հուլիսի 12-ին: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում ընդգրկված ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանմած հայկական գյուղում մնացած Աբգար անունով մարդու մասին, ով փնտրում է իր աղջկան: Վերջինս ականատես է եղել, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն եւ հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը նշեց, որ հայ մարդու օրինակով փորձել են համամարդկային խնդիր ներկայացնել. ցույց տալ՝ ինչ է կատարվում, երբ մարդ կորցնում է իր հայրենիքը:

«Փորձել ենք պատմել մարդու, մարդկային տիպի մասին՝ անկախ տարիքից, սեռից, ազգային, կրոնական պատկանելիությունից, ով ընկալելի է ցանկացած երկրում, նա կանգնած է եզրագծում եւ որոշում է կայացնում՝ մնալ մարդ, թե՝ ո՛չ, այսինքն՝ ասելիքն այն է, որ պատերազմի պատճատռով մարդիկ կանգնում են եզրագծում, եւ փորձում են մարդ մնալ»,-պարզաբանեց Ջիվան Ավետիսյանը:

Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2013 թվականին, եւ ավարտին են հասցվել 2016 թվականին: Այն 5 երկրների՝ Հայաստանի, Լիտվայի, Շվեդիայի, Լիբանանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ արտադրություն է: Դերասանական կազմում եւս կան արտասահմանցներ՝ Իրանից, Հունաստանից, Լիտվայից: Մասնավորապես գլխավոր հերոսուհուն մարմնավորում է լիտվացի Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն: Ջիվան Ավետիսյանն ընդգծեց, որ ամեն ինչ արել են, որ օտաերկրացի դերասանները հասկանան կոնֆլիկտի էությունը:

«Աշխատել ենք, որ մեր դերասաններն ընկալեն մեզ: Սանդրան, օրինակ, մինչեւ նկարահանվելը 3 անգամ եղել է Արցախում, շփվել է պարզ, հասարակ մարդկանց հետ: Փորձել ենք ներկայացնել, պատմել, ես նրանց տվել եմ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական մամուլի մեկնաբանությունները, անկեղծորեն շփվել եմ իմ կոլեգաների հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ հորդորել է նրանց խորությամբ ուսումնասիրել խնդիրը, քանի որ ֆիլմում նկարահանվելով հարվածի տակ են դնում իրենց, որովհետեւ ադրբեջանական կողմի արձագանքը կարող է ագրեսիվ լինել:

Ջիվան Ավետիսյանն անդրադարձավ նաեւ իր եւ «System of a Down» խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի հետ համագործակցությանը: Վերջինս գրել է ֆիլմի սաունդթրեքը:

«Սերժ Թանկյանի հետ մտերիմ ենք, որովհետեւ ունենք ընդհանուր ընկերներ: Երբ Լոս Անջելեսում ֆիլմը ցուցադրվեց, մեր ընդհանուր ընկերների հետ ներկա էր նաեւ նա, մինչեւ այդ ես նրան նաեւ տվել էի սցենարը: Մենք խոսեցինք, պայմանավորվեցինք եւ սկսեցինք միասին աշխատել: Սերժը ոչ միայն ֆանտաստիկ կոմպոզիտոր է, այլեւ ֆանտաստիկ լավ մարդ»,-ասաց Ավետիսյանը:

Ռեժիսորը տեղեկացրեց, որ արդեն աշխատում է նոր ֆիլմի վրա, սակայն չցանկացավ ներկայացնել թեման:

Տպել
2777 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ